Մասնակից:MariamMar/Ավազարկղ
Ավազարկղ
Սա MariamMar մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
MariamMar/Ավազարկղ | |
---|---|
Լորենցո Բերնինի | |
Ի ծնե | Gian Lorenzo Bernini |
Ծնվել է | 1598 դեկտեմբերի 7 |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 28, 1680 | (տարիքը 81)
Վախճանի վայրը | Հռոմ, Իտալիա |
Ազգություն | իտալացի |
Գործունեությունը | Ճարտարապետ, քանդակագործ |
ազդել է | Էրկոլե Ֆերատա, Անտոնիո Ռագի, Դոմենիկո Գուիդի, Կոզիմո Ֆանցելի |
Լորենցո Բերնինի ( 7 դեկտեմբեր,1598 Նեապոլ-28 նոյեմբեր, 1680 Հռոմ)՝ բարոկկոյի ժամանակաշրջանի նշանավոր իտալացի քանդակագործ և ճարտարապետ:
Կենսագրություն խմբագրել
Ուսումնառությունն ստացել է իր հոր՝ Պիետրո Բերնինիի (1562–1629) արվեստանոցում: 1606 թվականին նա իր որդու հետ տեղափոխվել է Հռոմ՝ Պաուլ 5-րդ պապի համար Պաոլինայի տաճարը կառուցելու համար:
1618-1625 ընկած ժամանակահատվածում Բերնինին կարդինալի եղբորորդու՝ Սցիպիոնե Բորգեսեի պատվերով ստեղծել է հայտնի դիցաբանական քանդակախումբը՝ Էնեասն ու Անքիզը, Պրոսերպինայի առևանգումը (1621/22), Ապոլոնն ու Դափնեն և Դավիթը: Այս քանդակներն աչքի են ընկնում իրենց դինամիկայով, շարժունությամբ, ստվերների և լույսի յուրօրինակ խաղով ու ժեստերի հուզականությամբ: Այս քանդակներն այժմ գտնվում են Հռոմում՝ Բորգեսեի պալատում:
Բերնինիի նշանավոր աջակիցներից էր Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը, ով մեծապես նպաստել է նաև Հռոմի սբ. Պետրոս եկեղեցում Սբ. Պետրոսի շիրիմի վրա կաթողիկոսական գահավորակի կառուցմանը: Բերնինին այն կառուցել է Բորոմինիի օգնությամբ՝ միացնելով Պանթեոնի բրոնզապատ սյունասրահին (1624–1633):
Նրա ճարտարապետական աշխատանքներում հիշարժան է քանդակի ու ճարտարապետության միաձուլումը, ինչի լավագույն օրինակներ են է «Սուրբ Թերեզայի առևանգումը» (1646–1652), «Պետրոսի տաճարը» (1656–1666). Բերինինին 1629 թվականին ավարտին է հասցրել Բարբերինի պալատի կառուցումը, ստեղծել է Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարը (1656–1667 թվականներ, Ալեքսանդր VII-ի հովանավորությամբ), Քառաթև շատրվանը՝ Նավոնա հրապարակում (1647–1651 Ինոսցենս X-ի հովանավորությամբ):
Իր ողջ կյանքի ընթացքում Բերնինին աշխատել է Հռոմի ութ պապերի համար և այդ ընթացքում երբեք չի լքել Հռոմը՝ բացառությամբ այն դեպքի, երբ Լյուդովիկոս XIV Արև արքան հրավիրեց նրան Փարիզ՝ Լուվրի վերակառուցման պլաններ մշակելու համար: Եթե դրանք նույնիսկ չեն պահպանվել ամբողջությամբ, ապա մեծ հետք են թողել եվրոպական աշխարհիկ ճարտարապետության վրա: Սակայն Բերնինիի՝ դասական բարոկկոյի յուրովի ներկայացումը զերծ չմնաց քննադատությունից: Այսպես օրինակ՝ ֆրանցիսկո Բորոմինին մեղադրում է Միքելանջելոյի ոճական հնարանքները միօրինակ ձևով պատճենելու մեջ:
Բերնինիի անունով է կոչվել Մերկուրի մոլորակի մի խառնարանը[1] Նրա երկու դուստրերը՝ Կելեստեն ու Անգելան մինչ նրա մահը ապրել են որպես միանձնուհի՝ Սուրբ Ռուֆինայի վանքում: Բերնինիի խղճուկ գերեզմանը գտնվում է Սուրբ Մարիա եկեղեցու մոտ:
Արվեստի հովանավորությունը Հռոմում խմբագրել
Հռոմի պապ Ուրբանոս VIII-ի և Լորենցո Բերնինիի համագործակցությունն արվեստի բնագավառում բավականին արգասաբեր էր: 17-րդ դարում որոշ իտալական քաղաք-պետություններ անկում ապրեցին, ինչը բերեց հովանավորչական միավորումների կառուցվածքային փոփոխությունների: Շատ արվեստագետներ ձգտում էին դեպի Հռոմ, քանի որ Հռոմի պապերն ու նրանց զարմիկները, բացի ազդեցիկ լինելուց նաև հարուստ ազնվականներ էին, ովքեր ամենակարևոր պատվիրատուներն էին: Երբ կարդինալ Մաֆեո Բարբերինին 1623 թվականին Հռոմի պապ ընտրվեց, Վատիկանը շատ հարուստ քաղաք էր: Նա խոշոր չափերի գումարներ էր տրամադրում՝ արվեստագետների ազատ զարգացմանը նպաստելու համար: Նա՝ որպես կաթոլիկ եկեղեցու միապետ, իր ուսերին դրված պարտականություններն արդարացնելու համար պիտի մեծապես աջակցեր արվեստի զարգացմանը: Մինչ օրս հիշատակության արժանի է հատկապես Ուրբանոս VIII-ի ներդրումը Հռոմի՝ որպես արվեստի հավերժական քաղաք հռչակվելու մեջ: Բերնինին ճանաչում էր նրան դեռևս կարդինալ եղած ժամանակ: Նա նկատել էր երիտասարդ արվեստագետի տաղանդը և վստահելով նրան՝ տվել իր առաջին պատվերը: Սակայն նա դեռևս այնքան մեծ ազդեցություն չուներ, որեսզի կարողանար երիտասարդ արվեստագետին հանարաճանաչ դարձներ: Պապ ընտրվելուն պես նա մեծ հռչակ պատրաստեց Բերնինիի համար ողջ Հռոմում ու Եվրոպայում: Նա ցանկանում էր արվեստագետին իրեն մոտ պահել՝ նրա հռչակից օգտվելու համար: Դա պայմանավորված էր այն փաստով, որ այդպիսի մեծ պատվերները հռչակ էին բերում ո միայն արվեստագետին, այլ պատվիրատուին նույնպես: Այսպես Բերնինին ստեղծագործում էր առավելապես Բարբերինի ընտանիքի համար: Պապը մեծապես ջանում էր, որպեսզի թույլ չտար որևէ այլ արվեստագետի Բերնինիի հետ մրցակցության մեջ մտնելու: Ինքը՝ Բերնինին ևս ուշադրություն էր դարձնում, որպեսզի իր՝ այդ բնագավառում ունեցած առաջին տեղը կասկածի տակ չառնվեր: Այլ արվեստագետներ կարողանում էին հայտնի դառնալ, միայն, երբ հովանավորվում էին Բերնինիի կողմից: Պապի և Բերնինիի հարաբերությունները հիմնված էին փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Ուրբանոս VIII-ի մահից հետո նա աշխատում էր Ինոցենս X-ի համար և շարունակում էր հովանավորել երիտասարդ արվեստագետներին:
Պատմամշակութային դասակարգում խմբագրել
Բերնինին մեծ ազդեցություն է ունեցել Հռոմի ճարտարապետության ու քանդակագործության զարգացման վրա:
Բերնինիի համար, ի տարբերություն իր հակառակորդ Բորոմինիի, բնութագրական է այն, որ նա իր ժամանակի նշանավոր ճարտարապետներից մեկն էր, ով հայտնի էր հատկապես շինության ճակատային մասի հստակ ուրվագծերուվ, Վերածննդի դարաշրջանի ձևերի վրա ավելի մեծ ուշադրության կենտրոնացմամբ և քանդակագործության ու ճարտարապետության ներդաշնակ համադրությամբ:
Քանդակագործի նրա գործունեության մեջ ռեալիստական մի կարճ ժամանակահատվածին հաջորդել է իդեալիստական փուլը, որում դիմանկարին հիմնական ոճին հետևելուց բացի մեծ դեր է կատարել նաև ներկայացման վեհությունը: Այս հատվածից սկսած՝ նրան բնորոշ է իդեալիստական, բայց շատ շարժուն ոճ:
Բերնինիի հայտնի ժամանակակիցն է նաև ժարտարապետ ու քանդակագործ Ալեսանդրո Ալգարդին (1598–1654)՝ հռոմեական բորոկկոյի նշանավոր ներկայացուցիչներից մեկը: Բերնինիի հայտնի աշակերտներից են՝ Էրկոլե Ֆերատա, Անտոնիո Ռագի, Դոմենիկո Գուիդի, Կոզիմո Ֆանցելի:
Գրականություն խմբագրել
- Ernst Benkard: Giovanni Lorenzo Bernini. Iris-Verlag, Frankfurt am Main 1926
- Rudolf Wittkower: Bernini. The Sculptor of Roman Baroque. London 1955.
- Gianlorenzo Bernini: Zeichnungen. Insel, Leipzig 1982.
- Alessandro Angellini: Giannlorenzo Bernini e i Chigi tra Roma e Siena. Siena 1998.
- Charles Avery: Bernini. Hirmer, München 1998, ISBN 3-7774-7630-7.
- Tod A. Marder: Bernini and the Art of Architecture. Abbeville Press, New York/London/Paris 1998, ISBN 0-7892-0115-1.
- Sabine Burbaum: Die Rivalität zwischen Francesco Borromini und Gianlorenzo Bernini. Athena, Oberhausen 1999, ISBN 3-932740-35-1.
- Philipp Zitzlsperger: Gianlorenzo Bernini. Die Papst- und Herrscherporträts. Zum Verhältnis von Bildnis und Macht. Hirmer, München 2002.
- Sebastiano Roberto: Gianlorenzo Bernini e Clemente IX Rospigliosi. Arte e architettura a Roma e in Toscana nei seicento. Gangemi, Rom 2004.
- Arne Karsten: Bernini. Der Schöpfer des barocken Rom. Beck, München 2006, ISBN 3-406-54085-6.
- Pablo Schneider, Philipp Zitzlsperger (Hrsg.): Bernini in Paris. Das Tagebuch des Paul Fréart de Chantelou über die Reise des Gianlorenzo Bernini nach Frankreich. Akademie Verlag, Berlin 2006.
- Susanne Kunz-Saponaro: Rom und seine Künstler, Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 2008, S. 114 ff., ISBN 978-3-534-17678-6
- Mathias F. Müller, Gianlorenzo Bernini: Das Klesl-Epitaph für die Domkirche zu Wiener Neustadt. Einige Bemerkungen zu Entstehung und Datierung. In: Unser Neustadt (Blätter des Wiener Neustädter Denkmalschutzvereines) 4 (2010) S. 1–6.
- Franco Mormando: Bernini : his life and his Rome, Chicago, Ill. [u. a.] :Univ. of Chicago Press, 2011, ISBN 978-0-226-53852-5
- Franco Mormando (Hrsg.): The life of Gian Lorenzo Bernini / by Domenico Bernini. A transl. and critical ed., with introd. and comment. by Franco Mormando, University Park, Pa. : Pennsylvania State Univ. Press, 2011, ISBN 978-0-271-03749-3
Արտաքին հղումներ խմբագրել
- Der Berniniweg in Rom
- Verzeichnis der Werke von Gianlorenzo Bernini
- Bernini in 3D. Forschungsprojekt zur Virtualisierung der David-Statue von Gian Lorenzo Bernini