Հեղինակ՝ Մարիո Մերզ

Արտե պովերա, արվեստի շարժում, որը 1960-ականներին իր շուրջը հավաքեց Հռոմի, Թուրինի, Միլանի և Գենույայի մի քանի ստեղծագործողների նրանք պատկերում էին բնության և արդյունաբերության միջև ընթացող երկխոսությունը: Գործածելով արդյունաբերական կամ ոչ գեղարվեստական տարրեր՝ նրանք փորձում էին փրկվել ավանդական և գեղարվեստական տարածությունից[1]:

Նկարիչների այս խումբը իրենց գործերում առավելապես օգտագործում էր առօրյա նյութեր՝ սկսած մրգերից ու վերջացրած հնոտիքով: Այս ուղղության անվանումը միաժամանակ, հուշում է, որ այս արվեստի շարժման ներկայացուցիչները մերժում էին սոցիալ-մշակութային պայմանականություններն ու ավանդույթները:

Հետևորդներ խմբագրել

  • Ջերմանո Չելանտ (1940): Արտե պովերա ուղղության գլխավոր տեսաբանն ու խնամատարը, ով կազմակերպիչն էր Թոտինի թանգարանում կայացած Արտե պովերայի ցուցահանդեսի: 1969 թվականին հրապարակված «Արտե պովերա. Կոնցեպտուալ, ակտուալ կամ անհնար արվեստ» գրքի հեղինակը: 1967 թվականին Flash Art ամսագրում հրապարակված իր հոդվածում հենց ինքը սահմանել է իտալացի նկարիչների 1963-ից գործող շարժման բնութագիրը: Չելանտի խորհուրդները կարելի է նշել որպես սիտուացիոնիզմի ու 1960-ականներին արևմտյան կապիտալիստական սիստեմին մարտակոչ նետած ռևռլյուցիոներ գաղափարախոսությունների համատեքստում: Քննադատն նշում էր «հարուստ» ու «աղքատ» արվեստների միջև ներհակությունները: Առաջին «կլեպտոմանի (գողամոլի) աջակցությամբ է վերաբերվում համակարգին՝ և դրա անբնական լեզուներն ու ծածկագրերն օգտագործում իրականում գոյություն ունեցող շինվածքների հետ հարմար երկլեզվություն վարելու նպա­տակով», իսկ երկրորդն «ավանդական սպասումների տեսակետիցա անսպասելի ու չկանխատեսված ինչ-որ բան է»:
  • Միքելանջելո Պիստոլետտո (1933): 1967 թվականին ստեղծած «Հնոտիքյան Վեներան» հին, մաշված հագուստների մեծ շեղջին դիպած հին աստվածուհու քանդակի պատճեն էր:
  • Մարիո Մերց (1925-2003): Նա իր «Իգլա» քանդակաշարը պատրաստել էր աղբի պարկերից, նեոնային լույսերից ու մոմի կտորներից: Նա դրանով վերաիմաստավորել էր արկտիկական քոչվորների բնակավայերը՝ դրանք ցուցադրելով որպես ժամանակակից հասարակության պատկերանշան:
  • Լուչանո Ֆաբրո (1936–2007): Միլանացի Լուչանո Ֆաբրոն քննել էր ազ­գի վիճակը, նա ոսկեզօծել էր Իտալիայի քարտեզը և այն գլխիվայր էր կախել՝ որ­պես երկիրը ավանդաբար «հարուստ հյուսիսի» ու «աղքատ հարավի» բաժա­նելու հեղինակային մեկնաբանություն:
  • Ջովաննի Անսելմո (1934)
  • Յանիս Կոունելիս (1936)
  • Միքելանջելո Պիստոլետտո (1933)
  • Լուչանո Ֆաբրո (1936-2007)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վերածննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 338–341.