Maria Minasyan/Ավազարկղ 63

Ջեյմս Քրիստիան Քիմել կամ Ջիմի Քիմել (անգլ.՝ James Christian Kimmel,), ամերիկացի հաղորդավար, դերասան և կատակերգու:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բրուքլինում՝ կաթոլիկ ընտանիքում, սակայն 9 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նևադա[1]: Դեռ դպրոցական տարիներին իրեն փորձել է հաղորդավարի դերում: Սովորելով համալսարանում՝ աշխատել է ուսանողական հեռուստաալիքում: 1989 թվականից սկսել է իսկական հեռուստատեսային գործունեությունը: Մասնակցել է տարբեր հայտնի հեռուստաշոուներում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հիմնականում՝ կատակերգական: 2003 թվականից վարում է սեփական շոուն՝ «Ջիմի Քեմելը ուղիղ եթերում»-ը: Տառապում է նարկոլեպսիայով:

Անձնական կյանք խմբագրել

Քիմելն իր առաջին կնոջ հետ ամուսնացել է 1988 թվականին և ամուսնալուծվել՝ 2002 թվականին[2]: Նրանք ունեն 2 երեխա՝ որդի Քեվին և դուստր Քեթրին[3]: Ամուսնալուծությունից հետո՝ 5 տարի հանդիպել է Սարա Սիլվերմանի հետ: Զույգը բաժանվել է 2009 թվականին[4]: 2009 թվականի հոկտեմբերից հանդիպում է սեփական շոուի սցենարիստ՝ Մոլի Մակնիրնիի հետ[5]: Քիմելը և Մակնիրնին նշանադրվել են 2012 թվականի օգոստոսին[6], և ամուսնացել՝ 2013 թվականի հուլիսին[7]: 2014 թվականի հուլիսի 10-ին, նրանք ունեցան նրանց առաջնեկին՝ Ջեյն Քիմելին[8]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել