Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ ա
Սագինո (անգլ.՝ Saginaw), Միչիգան նահանգում գտնվող քաղաք (ԱՄՆ), համանուն շրջանի վաևչական կենտրոն: Սագինոյի բնակչությունը 50,000-ից ավել է:
ԱշխարհագրությունԽմբագրել
Գտնվում է Հուրոն լճից 15 կմ հեռու: Քաղաքի ընդհանուր մակերեսը 46,9 կմ² է, որից 44,9 կմ²՝ ցամաք, իսկ 2 կմ²՝ ջուր[1]:
Սագինոն իրենից ներկայացնում է «Թրայ Սիրիս» (անգլ.՝ Tri-Cities Region) կամ «Մեծ լճերի ծովածոց» (անգլ.՝ Great Lakes Bay Region) հայտնի մարզի մի մաս: Մարզի կենտրոնում տեղակայված է այս 3 քաղաքների համար օդանավակայան, որը հայտնի է ՄԲՍ (ըստ քաղաքների սկզբնատառերի) կամ Թրայ Սիթի անուններով: Սագինոյի օդային փոխադրումները կատարվում են Ֆլինտ քաղաքի օդանավակայանով: Քաղաքի կենտրոնով հոսում է համանուն գետ, ինչպես նաև տեղակայված է Amtrak երկաթուղային գծի կայարան[2]:
Հարավում գտնվում է Շիավասի արգելանոցը, որն ստեղծվել է 1953 թվականին: Արգելանոցը զբաղեցնում է 40 կմ տարածք: