Գարուն (1894 թվական) ըստ Լոուրենս Ալմա–Տադեմայի Սերեալիան Հռոմի փողոցում

Սերեալիան Հին Հռոմի շրջանում հացահատիկի աստվածուհու ՝ Սերեսի երկրպագության համար նշվող տոն է։ Այն տոնվել է սկսած ապրիլ ամսի կեսից և տևել յոթ օր, սակայն ստույգ ամսաթվերը հայտնի չեն, միգուցե սկսել է ապրիլի 11–ից և ավարտվել ապրիլի 19–ին։

Հավանաբար տոնակատարությունը սկսել է նշվել նույնքան վաղ ժամանակից, որքան որ կայսերական ժամանակաշրջանն է։ Տոնակատարության հին բնույթը նշված է Օվիդիուսի գիշերային ծիսակատարության նկարագրությամբ։ Վառվող ջահերը կապված էին կենդանի աղվեսների պոչից , որոնց բաց էին թողնում Մակսիմուսի կրկեսային հրապարակը։ Այս ծեսի ծագումն ու նպատակն անհայտ է․ միգուցե մտադիր են եղել մաքրել աճող բերքը և այն պաշտպանել հիվանդությունից և վնասատուներից կամ էլ ջերմություն ու կենդանություն հաղորդելու նրանց աճին։ [1]Օվիդիուսը տալիս է առասպելաբանական բացատրությունը․ հին Կարլեոլիում մի ագարակատեր տղա բռնում է հավերին գողացող աղվեսին և փորձում նրան ողջ–ողջ վառել։ Աղվեսը փախչում է վառվելով և իր ճանապարհին այրում է դաշտերը և բերքը, այն ամենը ինչ սրբություն էր Սերես աստվածուհու համար։ Եվ այդ ժամանակից սկսած աղվեսները պատժվում են աստվածուհուն նվիրված տոնակատարության ժամանակ։

Սերիալեսի կամ Սերեսի խաղերը անցկացվում էին Մակսիմուսի հրապարակում որպես տոնակատարության մի մաս։ Օվիդիուսը նշում է, որ Սերեսի կորած աղջկա Պրոսերպինային փնտրելը ներկայացվում էր սպիտակ կանացի հագուստներ հագած մարդկանց միջոցով, որոնք վազվզում էին լուսավորված ջահերով։

Հռոմեական հանրապետության ժամանակաշրջանում Սերեալիան կազմակերպվում էր ռամիկների կողմից , որովհետև Սերեսը հասարակ ժողովրդի կամ ռամիկների հովանավոր աստվածուհիներից մեկն էր համարվում։ Տոնակատարության մեջ մտնում էին Սերեսի խաղերը։ Բացումը կատարվում էր ձիերի մրցավազքով, որն սկսվում էր Սերեսի Ավենտինի տաճարից ներքևից և Լիբերիայից։[2] Մ․թ․ա․ մոտավորապես 175 թվականին Սերեալիայի ժամանակ տեղի էր ունենում նաև թատերական ներկայացումներ ապրիլի 12–18–ը։ Ռամիկ Գայուս Մեմմիուսն է առաջինն է հղացել բեմի վրա ներկայացումներ անելու միտքը։ Նա նույնիսկ տարածում է նոր հիշարժան մետաղադրամ այս իրադարձության կապակցությամբ։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barbette Stanley Spaeth, The Roman Goddess Ceres (University of Texas Press, 1996), pp. 36–37.
  2. T.P. Wiseman, Remus: A Roman Myth (Cambridge University Press, 1995), p. 137.

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հին Հռոմի պատմություն