Բրոտոնի շարժական կամուրջը վերակառուցված 1883 թվականին, փոխարինված 1924 թվականին

Բրոտոնի շարժական կամուրջը երկաթյա շարժական կամուրջ է կառուցված 1826 թվականին Իրվել գետի վրա, որը միացրել է Բրոտոնը Պենդլետոնի՝ այժմյան Սալֆորդի հետ: Եվրոպայի առաջին շարժական կամուրջների հեղինակը եղել է Սամուել Բրաունը, սակայն ոմանք այս կամուրջի կառուցումը վերագրում են Թոմաս Չիկ Հյուսին , որը տեքստիլ արտադրության կոնստրուկտոր էր տեքստիլ մեքենաների արդյունաբերական հեղափորության ժամանակ:[1][2]

1831 թվականի ապրիլի 12-ին, կամուրջը փլվում է զորքերի քայլքից առաջացած մեքենայական ռեզոնանսի/ հնչականության/ հետևանքով:[3] Միջադեպից հետո Բրիտանիայի զինված զորքերին հրաման արձակվեց այն մասին, որ զորքը պետք է քայլերն ընդմիջեր կամուրջն անցնելիս: Չնայած վերականգնվեց և ամրացվեց ժամանակավոր ճաղերով, սակայն 1924 թվականին այն սկսեց ծառայել միայն մարդկանց համար և այդպիսինն է մեր ժամանակներում էլ:


Կառուցում խմբագրել

1828 թվականին Ջոն Ֆիդջերալդը՝ Իրվել դղյակի հարուստ սեփականատերը, կառուցեց իր իսկ ծախսերով շարժական կամուրջը Իրվել գետի վրա, Ներքին Բրոտոնի և Պենդլտոնի միջև ընկած տարածքում: Ըստ Մարիուս Ուիլսոնի բոլոր նրանք, ովքեր օգտվում էին կամուրջից, պետք է տուրք վճարեին:[4] Կամուրջը տեղի հպարտությունն էր համարվում, քանի որ Մենայի շարժական կամուրջը հենց այդ նույն տարին էր բացվել և համարվում էր դարի նոր հրաշալիքներից մեկը:[5]

1831 թվականի կամուրջի փլուզում խմբագրել

1831 թվականի ապրիլի 12-ին Թագավորական զորքը սպա Պերսի Սլիգսբ Ֆիդջերալդի հրամանով անցկացնում էր մարտական վարժություններ,[6] դրանց թվում նաև Ջոն Ֆիդ ջերալդի որդին,որը պառլամենտի անդամ էր և նրա բանաստեղծ եղբայրը՝ Էդուարդ Ֆիդջերալդը: 74 զինվորներից զորախումբը չորսական մեկ գծով վերադառնում էր Սալֆորդի զինվորական բարաքները, երբ հանկարծ զինվորները կամուրջի վրայով անցնելիս զգացին, որ ոտքերը ցնցվում էին: Ցնցվելու երևույթը համարելով զվարճալի զգացողություն, նրանք նույնիսկ սկսեցին շվշվացնել զինվորական քայլերգ և դիտավորյալ ավելի ցնցել կամուրջը: Ջոկատի հրամանտարը համարյա հասել էր Պենդելտոնի կողմը, երբ հանկարծ մի ձայն լսեց, որը նման էր ավելի շուտ սովորական ռազմական պայթյունի: 40 Զինվոր ընկան ջուրը, բայց քանի որ այդ մասում ջրի խորոությունը երկու ոտնաչափ էր, ոչ մի զոհ չեղավ, միայն վիրավորվեցին 20 զինվոր , որոնց թվում կային այնպիսիները, որոնք կորցրեցին ձեռքերն ու ոտքերը ծանր վնասվածքների պատճառով և ստացան գլխուղեղի ցնցումներ:

Պատճառ խմբագրել

Հետաքննությունը գտավ, որ պահող շղթաներից մեկի պտուտակը ճաքած էր եղել հենց այն տեղում, որտեղ միանում էր գետնին ամրացված խարսխին: Քննադատություններ եղան կառուցման մեթոդի օգտագործման շուրջ, իբր թե այն միացած էր եղել մեկ պտուտակով և ոչ թե երկու և այն էլ վատ ձգված:[7] Չնայած կային էլի շատ թեքված պտուտակներ, բայց նրանից որ մեկը կոտրված չէին:[8] Պարզվեց, որ երեք տարի առաջ նախկինում վաստակավոր ճարտարագետ Իտոն Հոջկինսոնը շարժական կամուրջի կապող շղթաների ամրության մասին կասկած էր հայտնել: Նա առաջարկել էր , որ դրանք կանոնավոր կերպով պետք է փորձարկվեին, սակայն նմա բան չէր կատարվել: Վերջնական եզրակացությունն այն էր, որ եթե նույնիսկ այս անգամ զորքի քայլքի պատճառով այն չպատահեր, միևնույն է երբևէ պատահելու էր:

Հետևանք խմբագրել

 
Կամուրջն այսօր
 
Ցուցանակ Ալբերտ կամուրջի վրա, Լոնդոն

Կամուրջի փլուզումը պատճառ դարձավ շարժակական կամուրջների նկատմամբ վստահության կորստի, կարելի էր կարդալ այդ ժամանակի թերթերից մեկում: Այն գրում էր.՞ Այն ինչ պատահեց, պատճառ հանդիսացավ, որ կորցնենք մեր հավատը Մենայի մեծ կամուրջի կայունության հանդեպ, որով այդքա հիանում էինք:՞

Սակայն սա չկանգնեցրեց ավելի շատ շարժական կամուրջներ կառուցումը և փլուզման միակ պատճառն այն էր, որ զորքը մեկընմեջ քայլերով չէր անցել կամուրջը:[5][9] Ֆրանսիական զորքերը հրաման էին ստացել կամուրջների վրայով անցնել մեկընդմեջ քայլերով, քանի որ կամուրջների փլուզմանը նպաստող գործոններից մեկը շարային քայլն էր: Երբ Ֆրանսիայում էլ փլուզվեց Անգերս կամուրջը 1850 թվականի փոթորկի ժամանակ, զոհվեցին մոտավորապես 200 զինվոր:[10]

Բրոտոնի շարժական կամուրջը վերակառուցվեց և ամրացվեց, սակայն համաձայն Անգլիայի և Ուելսի միապետական աշխարհագրական տեղեկատուի ժամանակավոր ճաղերով հենակներ էին դրվում մարդկանց մեծ խմբեր անցնելու ժամանակ:[11] Հետագայում շարժական կամուրջը փոխակերպվեց այլ տիպի կամուրջի, որը երկու կողմից պատված էր եռանկյունաձև կառուցված սյուներով և սկսեց ծառայել միայն մարդկանց համար: Դա իրականացվեց ավանային ճարտարագետի կողմից և արժեցավ մոտավորապես £2,300: Կամուրջը պաշտոնապես բացվեց 1924 թվականին և գույություն ունի մինչ մեր օրերը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Broughton Suspension Bridge». Dictionary of Scottish Architects. Վերցված է 9 October 2008-ին.
  2. Skempton, A. W.; Chrimes (2002). A biographical dictionary of civil engineers in Great Britain and Ireland. M (Illustrated ed.). Thomas Telford. ISBN 978-0-7277-2939-2.
  3. Bishop, R.E.D. (1979). Vibration (Second ed.). Cambridge University Press, London.
  4. Wilson, John Marius. «Descriptive Gazetteer Entry for MANCHESTER». A vision of Britain through time. University of Portsmouth et al. Վերցված է 25 February 2012-ին.
  5. 5,0 5,1 Smith, Alan (12 April 1975). «Broughton Bridge is falling down!». Manchester Evening News. Manchester Evening News.
  6. London Gazette Issue 18750 published on 26 November 1830. Page 4
  7. Taylor, Richard; Phillips, Richard (1831). The Philosophical Magazine: Or Annals of Chemistry, Mathematics, Astronomy, Natural History and General Scien. Vol. ix. Richard Taylor. էջեր 387, 388, 389. Վերցված է 1 June 2009-ին.
  8. Anon (1842). Society for the Diffusion of Useful Knowledge (ed.). Penny cyclopaedia of the Society for the Diffusion of Useful Knowledge. Vol. xxiii stearate-tagus. Charles Knight. էջեր ss9. Վերցված է 1 June 2009-ին.
  9. Braun, Martin (1993). Differential Equations and Their Applications: An Introduction to Applied Mathematics (4 ed.). New York: Springer-Verlag. էջ 175. ISBN 0-387-97894-1. Վերցված է 30 May 2009-ին.
  10. Denenberg, David. «1839 Basse-Chaîne (Angers)». Bridgemeister.com. Վերցված է 2 June 2009-ին.
  11. Wilson, John Marius. «Imperial Gazetteer of England and Wales (1870–72)». Genuki. Genuki. Վերցված է 31 May 2009-ին.

Կատեգորիա:Շարժական կամուրջներ