Մորվարկ

Մորվարկ -Morvarc’h (բրետոներեն՝ « ծովային ձի») լեգենդար մտածածին ձիու անունն է, որի մասին նշվում է XIX-XX դարերի բրետոնական մշակույթի երկու պատմվածքներում և լեգենդներում։ Եթե նրա մասին նշվում է ավելի վաղ ժամանակի աղբյուրներում, ապա այն հնարել կամ վերարտադրել է Շառլ Գույոն 1926 թվականին իր բրետոնական տարբերակի բրիտանական Իս քաղաքի մասին լեգենդում ձիուն Մորվակ անվանելով։ Ըստ լեգենդի այն պատկանել է հյուսիսի թագուհի Մալգվենին, որը նվեր էր ստացել իր ամուսնուց՝ Գրադլոն թագավորից։ Ձին օժտված էր ալիքների վրա վարգելու և ռունգերից կրակ բաց թողնելու հատկությամբ, իսկ վրան կար սև թիկնոց։ Նրան կարելի է հանդիպել նաև ժողովրդական մի պատմվածքում վերցված Կարնույի թագավոր՝ Մարկի մասին լեգենդից։


Ծագումնաբանություն խմբագրել

Մորվարկ անունը, որը նշանակում էր ծովային ձի բրետոնական լեգենդում, Գրեգուաղ դը Ղոստղոնանի բառարանում հայտնվում է 1732 թվականին։ Այս բառը շփոթության մեջ է գցում մարդկանց, քանի որ ըստ ընդունված կանոնի նա կարող էր նշանակել նաև ծովացուլ կամ կետ / կենդանու իմաստով/։

Մորվարկը բրետոնական լեգենդներում խմբագրել

Մորվարկին կարելի է հանդիպել XIX-XX դարերի երկու բրետոնական լեգենդներում. մեկը՝ Իս քաղաքի մասին լեգենդն է, իսկ մյուսը Կարնույի Մարկ թագավորի։ Այս անունը հավասարապես օգտագործված է նաև Բարզազ Բրեյզում առանց որևէ կապ ունենալու նախկին երկու պատվածքների հետ։

Բարզազ Բրեյզ խմբագրել

Վիլմարկեն իր ՞Բարզազ Բրեյզ՞-ում նշում է ծովային ձիու մասին (1840 թվական)։ Այստեղ ձին պատերազմի խորհրդանիշ է և ինչպես վկայում է գրագիր Գվենկլան իր մարգարեության մեջ, նրան կարելի էր համեմատել թագավորի հետ։ [1] ։

Լեգենդ Իս քաղաքի մասին խմբագրել

Այս լեգենդի հիման վրա Շառլ Գույոն 1926 թվականին XIX դարի Ռոմանտիզմի ազդեցության տակ գրում է այս լեգենդի իր ժամանակակից տարբերակը ։ Ըստ որի թագավոր Գրադլոնը, թագուհի Մալգվենը, նրանց դուստր Դահուդը և սուրբ հայր Գենոլեն են գլխավոր կերպարները։ Վերջինս ձգտում է համոզել թագավորին վերջ դնելու իր դստեր հեթանոսական գործողություններին։ Սակայն շրջանառվում են լեգենդի բազում տարբերակներ։ Կելտերի համար այդ լեգենդար կերպարը Ֆրանսուազ լե Ղուն է /Françoise Le Roux/ և Քրիստիան -Ժոզեֆ Գիոնվարկը , որն իրենից ներկայացնում է մի ՞լեգենդային առհավիրք՞ և ահավոր ձևով բարդացնում գտնելու կելտական տարրերը։[2]

Համաձայն իս քաղաքի մասին լեգենդի այն տարբերակի , որը հրատարակվել է Պիացցայի կողմից 1926 թվականին, ձին համարվում է մի գերբնական էակ աստծուն հավասար, ծնված առասպելական ծովահարսից և ջրի աստվածից։ Ջրի աստվածները այն նվիրում են Հարոլդ թագավորին՝ Մալգվանի ծերունի ամուսնուն։ Մինչդեռ միայն Մալգվանը կարող էր նրան ենթարկեցնել։ Նկարագրվում է թե ինչպես նա առանց սանձի հեշտությամբ անցնում է այգիների ցանկապատերի և թռչում փրփրակալած ծովի վրայով։ Մալգվանը նրան տալիս է ՞գիշերային ձի ՞ մականունը։

Երբ ճակատամարտերից մեկում, Կողնուայի Գրադլոն թագավորը լքվում է իր բանակի կողմից, այնժամ նա մնում է մի ամրոցում կառուցված հեռավոր հովտում։ Մենակ մնալով , անցնում է պատերի վրայով, որպեսզի իմաց տա իր մասին, և հանկարծ հանդիպում է Մալգվենին՝ հյուսիսի թագուհուն։ Վերջինս խոստովանում է, որ սիրում էր թագավորին հենց իր թագավոր դառնալու պահից և նրա սիրո խոստովանությունն արվում է հենց մենամարտի հաջորդ օրը։ Նա օգնում է թագավորին մտնել ամրոց, ուղեկցում է նրան իր ամուսնու ննջասենյակը։ Գրադլոնը սպանում է Մալգվենի ամուսնուն ու հափշտակում գանձերը։ Կորնուայ վերադառնալու համար նա պատրաստել է տալիս Մորվարկին, որը կարող էր վազանցել օվկիանոսը իր հետ տանելով նաև Մալգվենին։ Մեկ տարի անց Մալգվենը ծննդաբերության ժամանակ մահանում է , լույս աշխարհ բերելով իր աղջկան ՝ Դահուդին։ Իր տիրուհու մահվան ժամանակ Մորվարկը մի ծանր խրխնջոց է արձակում, որը նման էր մարդկային հեծկլտոցի և ողբում իր տիրուհու մահը։

Մալգվենի մահից հետո թագավոր Գրադլոնն է հեծնում նրան, քանզի նրանց աղջիկն ուներ մեկ այլ հրակարմիր ձի։ Մորվարկը կրկին հայտնվում է , երբ քաղաքում ջրհեղեղ է սկսում։ Նա շատ թեթևորեն վազում էր ջրերի միջով ինչպես օդը։ Գրադլոնն իր աղջկան տանում է Մորվարկի մեջքի վրա դրած, բայց հանկարծ երեք զիրնված մարդիկ բարձրացնում են նրան, անմիջապես օվկիանոսը հասնում է նրա հետևից իր գիրկն առնում, և Գրադլոնն զգում է թե ինչպես են ծնկները սառում, մատներով հազիվ կառչում է Մորվարկից։ Ազնիվ կենդանին իր հզոր սմբակներով խփում էր ջրի ալիքներին, փքելով կուրծքը առաջ շարժվում , խրխնջում էր զայրույթից և բարձրացնելով իր ծանր բեռը ն փրկում է իր թաց բաշը։ Ջուրը մտնում էր նրա ռունգերը, սակայն նա մինչև գոտկատեղը կուլ էր տալիս ձիավորներին։

Այն ժամանակ , երբ մազ էր մնում, որ Մորվարկը խորտակվի , Գենոլեն իր ձեռնափայտի ծայրով հպվում է Դահուդի ուսին և նրան դուրս նետում ջրից , օգնելով Մորվարկին նրան ջրի երես հանելու։

Կողնուայի Մարկ թագավորը խմբագրել

1905 թվականի Յանն ար Ֆլոշի պատմվածքների հավաքածույում[3][4]Մորվարկը նույնպես հեքիթային ձիու անուն է, սակայն այն պատկանում է մեկ այլ թագավորի՝ Մարկին։ Որսի սիրահար թագավորը չի կարողանում եղնիկին բռնել ձիու վրա նստած։ Դա պատահում է այն բլրի եզրին, որտեղ Իս քաղաքը խորտակվում էր ջրհեղեղից։ Եվ այդ ժամանակ նա մի նետ է հանում ու աղեղը ձգում եղնիկի ուղղությամբ, սակայն նետը կես ճանապարհից հետ է դառնում ու սպանում ձիուն։ Նա վազում է դեպի եղնիկը ցանկանալով նրա վերջը տալ իր դաշյունով, սակայն եղնիկն անհետանում է և նրա տեղում հայտնվում է մի գեղեցիկ աղջիկ։ Վերջինս Դահուդն էր, Գրադլոնի և Մալգվենի դուստրը։ Ծով վերադառնալուց առաջ նա կախարդում է Մարկին և նրա գլխին ձիու ականջներ են աճում։ Մարկը փորձում է թաքցնել դրանք, և սպանում բոլոր այն վարսավիրներին, որոնք մատնում էին իր գաղտնիքը։ Եվ նա սպանում էր նրանց այնքան ժամանակ, մինչև որ գտնում է մեկին, որը խոստանում է մինչև մահ-գերեզման չմատնել թագավորին։ Սակայն վարսավիրը չդիմանալով, գաղտնիքը վստահում է մի բուռ եղեգին։ Երբ եղեգին քաղում ու բինիու /բրիտանական երաժշտական գործիք/ են պատրաստում ու նրանով նվագում, այնժամ ուժգին քամու միջոցով երգը տարածվում է , իսկ դրա հետ մեկտեղ նաև թագավորի գաղտնիքը։ Քամին բացում է նաև թագավորի գլուխը և ամբողջ թագավորությունը իմանում է ճշմարտությունը։

Յանն Բրեկիլիեն ավելացնում է, որ արծաթից ձուլված այս ձին այքան թեթևորեն էր գնում, որ նա ոչ մի հետք չէր թողնում գետնի վրա։[5].

Վերլուծություն խմբագրել

Մորվարկ ձիու կերպարը էապես նպաստող միջոց է հանդիսանում Իս քաղաքի լեգենդի պատմությոան համար։ Այլ բազմաթիվ լեգենդար ձիերի նման նա էլ ծագումնաբանական և խորհրդանշական տեսանկյունից կապված է ջրի և ծովի հետ։ Պատմվածքներում ձիերը կտրում անցնում են ծովը, որոնք գույություն ունեն ավելի շուտ կելտական առասպելաբանության մեջ, քան կելտ ժողովրդի սովորույթներում։[6].

Յան Բրեկիլիեն նույնացնում է թագավոր Մարկին և ձիուն, նրանք երկուսն էլ սև թիկնոց և սև բաշ ունեն, երկուսն էլ նույնքան արագ են վազում ջրի վրայով, որքան և գետնի։

Ըստ Պիեռ Ժակ Էլիասի ձիու ոտնահետքն է երևում գետնի վրա, քանի որ Իս քաղաքի ջրհեղեղից հետո, Մորվարկը թագավորին իր մեջքի վրա դրած դուրս է գալիս ջրից և ոտք դնում գետնին։[7].

Լեգենդար ձիու արտացոլումն արվեստում խմբագրել

 
Գրադլոն թագավորի արձանը

Մորվարկի կերպարի առաջին արտացոլումներն արվեստում դեռևս հին ժամանակներից են, որի վառ ապացույցն է XV դարի Գրադլոնի կապարե արձանը, որը գտնվում է Սուրբ Կորանտեն դը Քիմպերի տաճարի երկու սյուների միջև։ Այն քանդվում է 1793 թվականին դեկտեմբերի 12-ին ֆրանսիական հեղափոխության ժամանակ, համարելով թագավորական արձան այլ արվեստի գործերի հետ միասին։ Սակայն 1858 թվականին մեկ այլ նոր արձան, այս անգամ արդեն գրանիտից կառուցվում է Ամեդե Մենարի և Լը Բրունի կողմից իր նույն նախկին տեղում։

 
Արգոլի Սրբ. Պողոս-Պետրոս եկեղեցու կամարը

Մորվարկի կերպարն արտացոլված է նաև կտավներում։ Օրինակ ՞Գրադլոն թագավորի փախուստը՞ կտավը նկարվել է մոտավորապես 1884 թվականին և պահպանվում է Քիմպերի կերպարվեստի թանգարանում։ Թանդակվում է նաև Գրադլոն թագավորի գրանիտե արձանը ձիու վրա նստած։ Իսկ շուրջ բոլորը այն Իս քաղաքի լեգենդի երկու տարբերակներն են՝ հեթանոսական և քրիստոնեական։ Քրիստոնեական տարբերակը սովորական պատմությունն է, իսկ հեթանոսական տարբերակում Դահուդը կարողանում է իր որդու հետ Մորվարկի մեջքի վրա նստած փախչում է, մինչդեռ Գրադլոնը ջրի միջից խնդրում է աղջկան մնալ իր կողքին։ [8] Արթուր Ռեմբոն իր ՞Սահնակը՞ գործում ծաղրանքով է վերաբերվում լեգենդին։[9].

Լեգենդար ձիու կերպարը ժամանակակից գործերում խմբագրել

Մորվարկի կերպարը ոգեշնչել է շատ արվեստագետների իրենց գործերը ստեղծելիս, հատկապես վեպեր գրելու համար, ինչպես նաև երաժշտություն։ Օրինակ Դան Ար Բրազն իր 1977 թվականին լույս տեսած 33 ուղևորություն գրքի վեցերրորդ մասն անվանում է Douar Nevez Մորվարկի անունով, այսինքն ծովային ձի։[10]Անդրե դե Ղույեն իր վեպն անվանում է ՞Մորվարկը ծովային ձին՞, որտեղ պատմում է մի փարիզեցու՝ ֆիլիպպի մասին, որն իրեն նվիրելով ուղևորությանը, հայտնաբերում է կելտական հրաշալիքը։[11] Այս կերպարը երկիծանքով է ներկայացված գորդոն Զոլայի գործում՝ ՞La dérive des incontinents՞։[12] Սյուզան Սալմոնի ՞Այս երեկո Կորնբիզում՞ վեպում վեց հանդստացողներ հոգի են կանչում և կապ հաստատելով Դահուդի հոգու հետ, սակյն նրանցից մեկը վերամարմնավորվում է Թագավոր Գրադլոնի հոգում։[13].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [name="Houel242">Ouvrage|prénom1=Éphrem|nom1=Houël|lien auteur1=Éphrem Houël|titre=Traité complet de l'élève du cheval en Bretagne|éditeur=E. Tostain|année=1842|lire en ligne=http://books.google.fr/books?id=TvM6AAAAcAAJ%7Cpassage=242]
  2. [[[Françoise Le Roux]] et Christian-Joseph Guyonvarc'h, La Légende de la ville d'Is, coll. « De mémoire d'homme : l'histoire », éditions Ouest-France Université, 2000, Rennes]
  3. [[[:Կաղապար:Harvsp]]
  4. Gwenc'hlan Le Scouëzec, Arthur, Roi Des Bretons D'Armorique, Le Manoir du Tertre, 1998]
  5. [[[Yann Brékilien]], Prestiges du Finistère: Cornouaille et Léon, Coll. Histoire et terroirs, Éditions France-Empire, 1969, p. 38]
  6. [ {{cite book}}: Empty citation (օգնություն)]
  7. [Ouvrage|auteur1=Pierre Jakez Hélias|titre=Le Pays bigouden|sous-titre=récits et légendes|éditeur=Éditions de la Cité|année=1971|passage=20]
  8. [Francis Favereau, Hervé Le Bihan et Yann-Ber Piriou, Littératures de Bretagne: mélanges offerts à Yann-Ber Piriou, Presses universitaires de Rennes, 2006 ]
  9. [[[Arthur Rimbaud]], Théodore Faullain de Banville, Peter J. Edwards, Steve Murphy, Peter S. Hambly et Jules Michelet, Correspondance générale, Volumes 1 à 2, Champion, 1994, , p. 18]
  10. [ http://www.discogs.com/Dan-Ar-Bras-Douar-Nevez-Terre-Nouvelle/release/2358781. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն)]
  11. André Le Ruyet, Morvarc'h cheval de mer, vol. 11 de Liv'en poche, Liv'éditions, 1999, 221 p.
  12. Gordon Zola, La dérive des incontinents, éditions du léopard masqué/ Chemins de traverse Bouquinéo, 2011, 2313001822, p. 44-45, [կարդալ առցանց]
  13. Suzanne Salmon et Collectif, Ce soir à Cornebise éditions Cheminements, 2006, 2844784232, p.