Ակտիվ լսում

խմբագրել

Առանձնացվում են ակտիվ լսման հետևյալ ձևերը՝

  • Դադար
  • Ճշտում
  • Վերապատմում

Քննարկենք յուաքանչյուրը առանձին-առանձին: Դադարը պարզապես դադար է։ Այն հնարավորություն է տալիս զրուցակցին մտածել: Դադարից հետո զրուցակիցը կարող է էլի ինչ-որ բան ասել , որի մասին կլռեր, եթե չլիներ դադարը: Դադարը նաև հնարավորություն է տալիս իրեն՝ լսողին հեռանալ իրենից և իր մտքերից, գնահատականներից, զգացմունքներից, և կենտրոնանալ զրուցակցի վրա: Սեփական անձից հեռանալու և զրուցակցի ներաշխարհին միանալու ունակությունը ակտիվ լսման գլխավոր և դժվար պայմաններից մեկն է, որը ստեղծում է վստահություն զրուցակցների միջև: Ճշտումը դա արդեն ասվածներից ինչ-որ բան ճշգրտելու կամ ավելի պարզեցնելու խնդրանքն է: Սովորական շփման մեջ փոքրիկ անհամապատասխանությունները և անճշտությունները մտածելու հնարավորություն են տալիս զրուցակիցներից յուրաքանչյուրին: Բայց երբ պարզաբանվում են բարդությունները, զգացմունքային նշանակությամբ թեմաները, զրուցակիցները ակամայից խուսափում են բարձրացնել ակնհայտորեն ցավոտ հարցեր: Ճշտումը թույլ է տալիս պահպանել զրուցակցի մտքերի և զգացմունքների ամբողջությունը այդ իրավիճակում: Վերապատմումը դա հենց նոր, զրուցկցի կողմից, շարադրված նյութի քո իսկ բառերով և կարճ կրկնությունն է:Ընդ որում լսողը պետք է աշխատի վերհանել և ընդգծել իր կարծիքով գլխավոր մտքերն ու առոգանությունները: Վերապատմումը զրուցակցին հետադարձ կապի հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես են իր խոսքերը լսվում կողմից : Արդյունքում զրուցակիցը կամ զգում է որ իրեն հասկացել են, կամ ստանում է հնարավորություն կոնկրետացնել իր բառերը: Բացի դրանից վերապատմումը կարելի դիտարկել որպես ասվածի ընդհանրացում, այդ թվում ժամանակահատվածի կտրվածքով: Արդյուքում լսողը հաղորդում է զրուցակցին իր տպավորությունները ամբողջ շփման ընթացքում:


Գրականություն

խմբագրել
  • Андреева Г. М. Социальная психология : Учебник для высших учебных заведений. — 5-е изд., испр. и доп. — М. : Аспект Пресс, 2004.
  • Атвайтер И. Я вас слушаю. — М., 1984.
  • Гиппентрейтер Ю. Б. Общаться с ребёнком. Как? — М. : Астрель, 2006.
  • Гиппентрейтер Ю. Б. Продолжаем общаться с ребёнком. Так? — М. : Астрель, 2008.
  • Юлия Борисовна Гиппенрейтер. Чудеса активного слушания. — АСТ, 2014. — ISBN ISBN 978-5-17-081014-7.
  • Кови, Стивен Семь навыков высокоэффективных людей.
  • Жуков Ю. М. Эффективность делового общения. — М. : Знание, 1988.
  • Жуков Ю. М., Петровская Л. А., Растянников П. В. Диагностика и развитие компетентности в общении : Спецпрактикум по социальной психологии. — Изд-во МГУ, 1990.
  • Куницына В. Н., Казаринова Н. В., Погольша В. М. Межличностное общение : Учебник для вузов. — СПб. : Питер, 2001.
  • Меновщиков В. Ю. Введение в психологическое консультирование. — М., 1998.
  • Рудестам К. Э. Групповая психотерапия. — Универс : Прогресс, 1993. — ISBN 5-01-004123-5.