Եգիպտական բուրգեր

խմբագրել

Քարե այդ վիթխարի կառույցները,թագավորների՝փարավոնների դամբարանները,կառուցվել են Հին Եգիպտոսում՝մեզանից մոտ հինգ հազար տարի առաջ:Փարավոններն ունեին անսահմանափակ իշխանություն և համարվում էին աստածներին հավասար:Վեհապանծ դամբարանները փարավոնների մահից հետո էլ պետք է հիշեցնեին նրանց իշխանության հզորության մասին:

Այդ բուրգերից ամենամեծը,որի բարձրությունը 147մ է,կառուցվել է Քեոփս փարավոնի կամքով:Հին հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է,որ այդ բուրգը կառուցել են 100 հազար մարդ՝20 տարում:Եգիպտական կիզիչ արևի տակ հազարավոր ստրուկներ քարե գործիքներով(երկաթն ու բրոնզը դեռ այն ժամանակ հայտնի չէին) հատում էին հսկայածավալ քարաբեկորներ,ապա ճոպաններով դրանք քարշ էին տալիս կառույցի վայրը և բուրգի կառուցմանը համընթաց բարձրանում ավելի ու ավելի վեր:Բուրգերի անանուն շինարարները մեռնում էին քաղցից և ուժահատ աշխատանքից:

Վիթխարի բուրգերը միշտ էլ ապշեցրել են մարդկանց:Զուր չէ,որ հնում դրանք համարել են «աշխարհի 7 հրաշալիքներից» մեկը:Եվ ոչ թե փարավոնների փառքը.այլ տաղանդավոր ճարտարապետների եւ քարագործ վարպետների կերտած բուրգերն են.որ ապրել են դարեդար և հուշարձան դարձել կառուցողներին:

Խմբագրեց՝Լիլիթ Չախմախչյանը