Մասնակից:Kar881am/ԱվազարկղՍուրբ Հակոբի վանք

Kar881am/ԱվազարկղՍուրբ Հակոբի վանք
Հիմնական տվյալներ


Սուրբ Հակոբի վանք[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է


Յակոբ Մծբնայ հայրապետի անուան նուիրուած այս վանքը գտնւում է Ռշտունեաց գաւառում, Աղթամարից արեւմտահիւսիս, Ընձակ գիւղի մօտ։ Կապուտ-կողի լեռները պայտաձեւ բոլորելով ներփակում են մի լեզուաձեւ բլուր, որ ձգւում է արեւմուտքից արեւելք։ Ահա այս բլրի վրայ բարձրանում է վանքը։ Կապուտ-կողի լեռնաշղթայի միջին գագաթի վրայ նկատելի են մի հին ամրոցի հիմնապատեր, սրանից հիւսիս կան երեք բնական, մեծ քարայր։ Լեռնաշղթայի հարաւային ճիւղի վրայ, Բելլու տանող ճանապարհին կից նկատելի է մի նեղ կածան, որի մասին աւանդաբար պատմւում է թէ Ս. Յակոբայ հայրապետը շարունակ այդ տեղով է բարձրացել Կապուտա-կողի գագաթը՝ աղօթելու, եւ այստեղից է անիծել Ռշտունեաց երկիրը, երբ Մանաճիհր Ռշտունին ձգել է ծովը սրա ութ սարկաւագներին։

Պատմություն

խմբագրել

Այս վանքը կառուցվել է Յակոբ Մծբնայ հայրապետի պատվին, վանքի կառուցման մասին կան հիշատակություններ, թե ինչպես է Հակոբ հայրապետը բարձրանում Ընձակիսարի լեռը և անիծում Ռշտունյանց երկիրը, որից 2 օր անց Մանաճիհրի կինը և նրա յոթ որդիները մեռնում են։ Որոշ ժամանակ անց Մանաճիհրի քույրը գալիս է Հակոբի գերեզման ուխտի, այնտեղից վերցնում է գերեզմանի հողից և Սուրբ Հակոբի ճկույթ մատը։ Հողը և մասունք բերելով այս վանքի տարածք ամփոփում է այնտեղ, որից հետո կառուցվում է Սուրբ Հակոբի վանքը։


Մի այլ մատենագիր էլ ասում է, թէ Հայերը Մծբնացու մատի կոճը առնելով Աղձնեաց գաւառը հասան, Երկաթահանք կոչուած բլուրը եւ երբ այստեղից դէպի Ռշտունեաց երկիրն էին իջեցնում պատուական նշխարները անշարժ մնացին եւ տեսիլքով հրաման ստացան որ այնտեղ հանգուցանեն, ուր եւ փառաւոր եկեղեցի շինեցին։ Մի առ ժամանակից յետոյ այս տեղը գնեց Արծրունեաց ցեղից Հայոց մի թագաւոր եւ մի փառաւոր եկեղեցի, քահանաների եւ կրօնաւորների բնակութեան տեղ եւ վանք շինեց։ Հայր Գ. Զ. առաջ բերելով վերոյիշեալը՝ կարծում է թէ շատ հաւանական է, որ Գրիգոր Նարեկացու ժամանակ եղած լինի այդ Արծրունի թագաւորը, որ յիշատակուած լեռը գնել եւ փառաւոր եկեղեցի եւ վանք է շինել եւ սրա նաւակատիքի առթիւ է, որ Գր. Նարեկացին գրել է «Գովեստ ի սուրբն Յակոբ Մծբնայ Հայրապետ » ճառը, որի հետեւեալ խօսքերը թերեւս այս կարծիքի ստուգութիւնն են ակնարկում . - Հիմնեսցուսցես այս քար գովեստի ի շինուած յարկի քումդ հանգստի՝ դաւանարանի այս բարի հովուի ։

      Վարդան պատմիչն էլ աւանդում է թէ Նարեկի վանքի մէջ պահւում էր ս. Յակոբի ճկոյթ մատը եւ Ընծաքիսարայ վրայ մի վանք կար նոյն սրբի անունով։
      Ս. Յակոբայ վանքում մնացած մի Մաշտոցի յիշատակարանում, որ գրուած է 1445 թուին Մինասեանց Թումայ գրչի ձեռքով Աղթամարում եւ ընծայուած է այս, ս. Յակոբի վանքին, ասուած է, թէ «սակաւ ինչ պատմութիւնս … գծագրեցից, զի զկնի մեր եղողքն գիտասցին, յորոց ոմանց շինեցաւ եւ յորում ժամանակի սուրբ ուխտս այս եւ հանդիսաւոր կրօնաստանս՝ որ կոչի սբ. Յակոբ որ ՚ի վաղուց ժամանակաց ամայի էր լեալ՝ եւ անբնակ ի մարդկանէ։ Արդ՝ որպէս լուաք ի պատմութեանց առաջին սկիզբն շինութեան նորա եղեւ յառաջին թագաւորացն ի Սենեքերիմայ եւ յորդոց նորա ի ժամանակին յորում գնաց քոյրն Մանաճիհրի հետիոտս, ջերմեռանդ հաւատով եւ յորդաբուղխ արտասուօք ի Նսէրին (Մծբին ) եւ եբեր զսուրբ Յակոբ հայրապետի ճկոյթն մինչ ի տեղիս այս. եւ աստ հաճեցաւ որ մտան հայրապետին Յակոբայ բնակել. եւ ազատեցաւ երկիրս Ռշտունեաց յանիծիցն սուրբ հայրապետին, վասն որոյ աշխարհաժողով արարեալ թագաւորն Հայոց շինէ զփառաւոր եկեղեցիս՝ զսուրբ Աստուածածին եւ զսուրբ Յակոբ եւ զսուրբ Յովհաննէս եւ զսուրբ Մանկունին եւ ժողովեալ բազում կրօնաւորս՝ առնէ զսա վանս միաբանակեցաց բազմաց, մինչ զի ասէր աւանդութեամբ՝ թէ քան զերեք հարիւրն աւելի աբեղայ եղեալ է ի վանքս այս։ Եւ հաստատէ թագաւորական հրամանաւ՝ ի բոլոր ծովուս ամենայն իշխանութեամբ իւրով՝ գեօղս եւ արտորայս՝ այգիս եւ դրախտս եւ ծառատունկս՝ ոխվ (յիշատակ ) եւ մուլք (կալուած ) վանացս։ Եւ մնայ բազում ժամանակ շէն՝ այնպիսի փարթամութեամբ մարդով եւ մլքով. եւ այս առաջին շինութիւնս յառաջ էր քան զհայ թուականն։ Բայց զկնի ժամանակաց աւերեալ տեղիքս՝ լինի անմարդաբնակ՝ իբր զհողաբլուր մի մեծ. ոչինչ մնացեալ նշան շինութեան՝ բայց միայն եկեղեցիքն անշարժ մնացին։ Եւ թէ զինչ եղեւ պատճառ աւերմանն՝ եւ քանի ամ մնաց աւերակ՝ ոչ գիտեմ հաստատ. բայց կարծեօք թուի թէ քան զերկու հարիւր տարին աւելի աւերակ մնաց ։ Ապա իբր ժամանակակից պատմում է, որ 1412 թուին Փիր Ստեփաննոս վարդապետը, որ Ռշտունեաց երկրից է եղել։ Բախվանց գիւղից, եւ որ աշակերտել էր Կախիկ մականուանուած Յովհան Որոտնեցուն, վեց վարդապետների հետ եկել է «մեծահռչակ թագաւորաշէն ուխտս, շինեն զվանքս ծագէ ի ծագ, նորոգեն կըղմնդրաշէն եւ կրամած զսբ. Յակոբայ գմբէթս.. »
      Փիր Ստեփաննոսը 1427 թուին գնացել է Երուսաղէմ, ուր եւ վախճանուել է, իսկ սրան յաջորդել է իբր վանահայր ս. Յակոբայ վանքին նրա աշակերտը Սիմէոն Ռշտունցին , որ բաւականաչափ գանձեր է յօրինել ։
      Վանքի նկարագրութիւնը - Ս. Յակոբայ վանքը բաղկացած է մի տաճարից եւ երեք մատուռից, պարսպապատ է եւ ունի միքանի սենեակներ եւ գոմեր։ Տաճարը, որ նուիրուած է ս. Յակոբի անուան՝ շինուած է անտաշ քարից, անսիւն է, խաչաձեւ, ռոմանական կամարներով եւ մի ութանկունի կաթուղիկէով։ Ունի չորս խորան, երկուսը արեւելեան եւ երկուսը արեւմտեա կողմում։ Կողակը շինուած է սրբատաշ քարով, կիսաբոլոր է եւ կամարակապ։ Երկու նեղ եւ փոքր պատուհան միայն կայ տաճարի պատերի մէջ, մինչդեռ գմբէթի վրայ ութն է բացուած, պարզ է որ գողերի երկիւղից ստիպուած։ Տաճարի երկարութիւնն է 10 մետր, լայնութիւնը 6 մետր եւ բարձրութիւնը 7 մետր։
      Առաջին մատուռը, որ կոչւում է ս . Աստուածածին, գտնւում է տաճարի արեւելեան կողմը, պարսպի մէջ, շինուած է անտաշ քարից է շատ պարզ է։
      Երկրորդ մատուռը գտնւում է պարսից դուրս, դէպի արեւմտահիւսիս, բլրի վրայ։ Սա եւս շինուած է անտաշ քարից եւ կոչւում է Երեք Մանկունք։
      Երրորդ մատուռը ընկած է վանքի արեւմտահարաւային կողմը, ձորակի մէջ սա էլ անտաշ քարից է շինուած, կոչւում է ս. Յովհաննէս։ Այս մատրան մոտ կայ մի յորդ աղբիւր, որ աւանդութեան ասելով ս. Յակոբն է բղխեցրել, ուստի եւ սուրբ եւ բուժիչ է համարւում ։
      Ս. Յակովբայ վանքը ունի 200 չափ վարելահող, 5 չափ խոտատեղի, մի պուրակ եւ մի ձիթահանք Բելլու գիւղում։ Այս վանքը անմիջապէս ենթարկւում է պատրիարքարանին եւ Վանի առաջնորդարանի կողմից կապալով է տրուած մի վանեցու, տարեկան 98 լիրայով։
  1. Հակոբյանց վանքdigilib.aua.am/book/1518/1847/15342/Վասպուրական.%20Նշանաւոր%20վանքեր%20-%202 «Սուրբ Հակոբի վանք». {{cite web}}: Check |url= value (օգնություն)