Արաբական գարուն

Արաբական գարուն-ը ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք է, որը սկսվել է արաբական աշխարհում 2012 թվականի դեկտեմբերի 18-ին: Տեղի ունեցան հեղափոխություններ Թունիսում և Եգիպտոսում, քաղաքացիական պատերազմը` Լիբիայում, որն ավարտվեց իշխանափոխությամբ, քաղաքացիական ապստամբությունները` Բահրեյնում, Սիրիայում, Եմենում, զանգվածային բողոքի ցույցերը` Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում, և քիչ կարևորություն ունեցող ցույցեր` Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Արևմտյան Սահարայում: Բողոքի ցույցերի ընթացքում օգտագործվում էին քաղաքացիական դիմադրության քարոզչության բոլոր մեթոդները՝ գործադուլներ, ցույցեր, երթեր և հանրահավաքներ, ինչպես նաև կազմակերպությունների համար հասարակական լրատվամիջոցների օգտագործումը, տեղեկատվության փորձերի նկատմամբ պետական հալածանքները և ինտերնետային գրաքննությունը: Շատ ցույցեր հանդիպում էին իշխանության բռնի արձագանքին: <<Ժողովուրդը ցանկանում է իշխանության անկումը>>՝ այս կարգախոսը ցուցարարների հիմնական կարգախոսն էր դարձել արաբական աշխարհում:

Հավաքների և ցույցերի շարքը ամբողջ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հայտնի դարձավ <<արաբական գարուն>>, ինչպես նաև՝ <<արաբական գարուն և ձմեռ>>, <<արաբական զարթոնք>>, <<համաարաբական հեղափոխություն>>, <<արաբական ապստամբություններ>> անուններով, չնայած, ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն էին իրենց համարում արաբ: Այն սկսվեց Թունիսում 2011թվականի դեկտեմբերի 18-ի իրադարձությամբ,երբ Մուհամեդ Բուազիզի անունով մի երիտասարդ ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի ոստիկանական կոռուպցիայի և դաժան վերաբերմունքի դեմ: Թունիսի ցույցերի հաջողությամբ անկարգությունների ալիքը տարածվեց Ալժիրում, Հորդանանում, Եմենում և Եգիպտոսում, իսկ ավելի ուշ` այլ երկրներում: Ամենազանգվածային և կազմակերպված ցույցերը տեղի էին ունենում <<Զայրույթի օրը>>՝ որպես կանոն ուրբաթ օրը` կեսօրվա աղոթքից հետո: Ցույցերը առաջացրեցին նմանատիպ անկարգություններ տարածաշրջանից դուրս:

2012 թվականի մայիս ամսի դրությամբ հեղափոխությունները 4 երկրների ղեկավարների տապալմանը հանգեցրին: Թունիսի նախագահ Աբդ Ալ Աբիդին Բեն Ալին 2011թվականի հունվարի 14-ի հեղափոխություից հետո փախավ Սաուդյան Արաբիա: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը 2011թվականի փետրվարի 11-ին` 18-օրյա զանգվածային բողոք-ցույցերից հետո հրաժարական տվեց՝ավարտելով դրանով իր 30-ամյա գահակալությունը: Նախկին լիբիական առաջնորդ Մուամմար Քադաֆին գահընկեց արվեց 2011 թվականի օգոստոսի 23-ին,երբ Ազգային Անցումային խորհուրդը իր ձեռքում կենտրոնացրեց Բաբ Ալ-Ազիզը: Նա սպանվեց 2011թվականի օգոստոսի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքում, երբ Ազգային Անցումային խորհուրդը քաղաքը վերցրեց իր հսկողության տակ: Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը 2012 թվականի փետրվարի 27-ին հեռացավ իշխանությունից՝ թողնելով այն նոր նախագահին,որը պետք է ընտրվեր վաղաժամկետ ընտրությունների արդյունքում: Տարածաշրջանում այդ անկարգությունների արդյունքում որոշ առաջնորդներ հայտարարեցին հրաժարական տալու մտադրության մասին՝ իրենց կառավարման ժամկետն ավարտվելուց հետո: Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հայտարարեց, որ 2015 թվականին այլևս չի վերընտրվի, նույնը արեց Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, որի կառավարման ժամկետը լրանում է 2014թվականին: Այդ ցույցերի արդյունքում արաբական աշխարհը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Այդ թվում ի հայտ եկան ենթադրություններ,որ ցուցարարներից ոմանք կարող են դառնալ Նոբելյան մրցանակի դափնեկիր: Եմենից Թավաքյուլ Քարմանը 2011թվականին դարձավ Նոբելյան 3 մրցանակակիրներից 1-ը՝ որպես Արաբական գարնան ակնառու առաջնորդ: