Հենրի Է. Հայն (1840 –ական թ․)- Վերակառուցման ժամանակաշրջանի ընթացքում հանրապետական քաղաքական գործիչ էր Հարավային Կարոլինայում։ Նա ընտրվել էր պետական օրենսդիր մարմնում և այնուհետև, 1872 թվականին որպես պետական քարտուղար։ Ծնված լինելով ստրկության մեջ, նա եղել է խառնուրդ տարբեր ռասսաների․ նրա մայրը մուլատ էր, իսկ իր սպիտակ հայրը եղել է պլանտատոր(planter) և պետական քաղաքական գործիչ։ Հայնը ստացել էր որոշակի կրթություն։ Ավելի ուշ, երբ Հայնը պետական քարտուղարի պաշտոնակատար էր, 1873 թվականին նա ներգրավվեց Հարավային Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոց և դարձավ համալսարանի առաջին սևամորթ ուսանողը։

Կյանքը և կարիերան

խմբագրել

Հենրի Հայնեն ծնվել է 1840-ականներին ստրկության մեջ. Նրա արմատներով խառնազգի մայրը եղել է ստրուկ , իսկ նրա հայրը եղել է սպիտակ պլանտատոր և պետական քաղաքական գործիչ։ Նրա հայրը որոշեց, որ նա պետք է կրթություն ստանա, սոցիալական կապիտալի մի տեսակ, որը կօգնի նրան իր հետագա կյանքում։

Վերակառուցման ժամանակաշրջան և քաղաքական կարիերա

խմբագրել

Վերակառուցման ժամանակաշրջանի ընթացքում Հայնեն ակտիվ դարձավ Հանրապետական կուսակության մեջ, որն աջակցում էր ստրուկներին քաղաքացիության և ընտրական իրավունքի համար։ Նա ընտրվեց 1870 թվականին ներկայացնելու համար Մարիոն վարչաշրջանը Հարավային Կարոլինայի սենատում։ Հաջորդը նա ընտրվեց Հարավային Կարոլինայի պետական քարտուղար՝ ծառայելով 1872-1877թթ-ը։[1]

Մինչ ծառայում էր պետության քարտուղար, 1873 թվականի աշնանը Հայնեն ներգրավվեց Հվ․ Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոցում ՝ դառնալով համալսարանի առաջին սևամորթ ուսանողը։[2] Նրա նախնիները մեծամասամբ սպիտակամաշկ էին։ Իրադարձությունը դարձավ ազգային նորություն և տեղ ունեցավ New York Times-ում, այն Հայնեին նկարագրում էր “սպիտակ, ինչպես նրա նախնիներից յուրաքանչյուրն էր”։[2] Որոշ ֆակուլտետներ հրաժարվեցին բողոքի ցույցերից։

Այն բանից հետո, երբ Դեմոկրատները վերականգնեցին պետական օրրենսդրության վերահսկողությունը և կառավարչի գրասենյակը 1876 թ-ի ընտրություններում, վաղ 1877 թ-ին նրանք փակեցին քոլեջը օրենսդրական հիմունքներով։ Վեհաժողովն օրենք ընդունեց, որն արգելում է սևամորթների ընդունելությունը քոլեջ և լիազորեց Claffin քոլեջը Օրինբուրգում որպես միակ հաստատություն, որը թույլ էր տալիս սևամորթներին անցնել բարձրագույն կրթություն պետությունում։ Հայնեն ավարտեց իր կրթությունը մեկ այլ տեղ։

Հղումներ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. "Minutes of the state board of canvassers," Election Commission, South Carolina Department of Archives and History, S 155013.
  2. 2,0 2,1 '1873-1877, The End of Reconstruction', University of South Carolina, Office of Multicultural Student Affairs