Roobenstein/44

«Մարմնի մասեր»(անգլ.՝ Nip/Tuck), ամերիկյան հեռուստատեսային դրամա՝ «սև» հումորի տարրերով, որը ստեղծվել է Ռայան Մերֆիի կողմից և եթեր է հեռարձակվել 2003-ից մինչև 2010 թվականները:

Ընդհանուր առմամբ սերիալը ստացել է 45 մրցանակ, որոնց մեջ են մտնում «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակները։ Շոուի ստեղծող Ռայան Մերֆին հավաստիացնում է, որ սերիալում ցուցադրված բոլոր բժշկական միջադեպերը վերցված են իրական կյանքից[1]:

Սյուժե խմբագրել

Շոն Մաքնամարան և Քրիստիան Տրոյը, երկու տաղանդավոր պլաստիկ վիրաբույժներ են, որոնք գեղեցիկ կանանց անթերի են դարձնում Մայամիում գտնվող սեփական մասնավոր կլինիկայում: Վիրահատությունները աներևակայելի թանկ են, և հաճախորդները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի պահպանեն գեղեցկությունը կամ ավելացնեն ունեցածը:

Շոնը և Քրիստիանը ոչ միայն գործընկերներ են նույն բիզնեսում, նրանք նաև ընկերներ են: Սակայն նրանց մեջ հաճախ տարաձայնություններ են լինում կյանքի, կանանց և իրենց աշխատանքի նկատմամբ տարբեր վերաբերմունքի համար:

Շոնը, ավելի լուրջ է, փորձում է ամբողջությամբ ընկղմվել աշխատանքի մեջ, որպեսզի խուսափի իր կնոջ և պատանի որդու հետ կապված խնդիրներից: Հիպոկրատի երդումը Շոնի համար դատարկ խոսքեր չեն, նա անձնուրաց է աշխատում, նույնիսկ պատրաստ է անվճար վիրահատություններ կատարել հրդեհների զոհերի և իսկապես կարիքավորների համար:

Շոնի այս ազնիվ պոռթկումները արձագանք չեն գտնում Քրիստիանի սրտում, որն աշխատում է բացառապես փողի և հերթական հիվանդի հետ ինտրիգ ունենալու հնարավորության համար: Դոլար, տիկնայք և գինի, սա այն է, ինչ անհրաժեշտ է Քրիստիան, և նա կգնա ամեն ինչ, որպեսզի հասնի իր ուզածին՝ սուտ, խաբեություն, դավաճանություն, շանտաժ և նույնիսկ սպանության:

Դերերում խմբագրել

  • Դիլան Ուոլշ - Շոն Մաքնամարա
  • Յուլիան Մաքմեհոն - Քրիստիան Տրոյ
  • Ջոն Հենսլի - Մեթ Մաքնամարա
  • Ջոուլի Ռիչարդսոն - Ջուլիա Մաքնամարա
  • Ռոմա Մաֆիա - Լիզ Քրուզ
  • Քելլի Կարլսոն - Քիմբեր Հենրի
  • Քելսի Լին Բեյթլենն - Էննի Մաքնամարա
  • Վալերի Կրուս - Գրեյս Սանտյագո
  • Ռոբերտ Լասարդո - Էսկոբար Գալարդո
  • Ֆամկե Յանսեն - Էվա Մուրը
  • Բրունո Կամպոս - Քվենտին Կոստա
  • Ռոն Միտրա - Կիտ Մակգրո
  • Սանաա Լեթեն - Միշել Լանդաու
  • Լինդա Քլեյն - Բուժքույր Լինդա
  • Ռեյմոնդ Կրուս - Ալեխանդրո Պերես

Հրավիրված աստղեր խմբագրել

Դերասանների ցուցակը ներկայացված է սերիալում նրանց կերպարների հայտնվելու կարգով:

  • Քեյթ Մարա
  • Գաբրիել Քարթերիս
  • Սոֆիա Բուշ
  • Վանեսա Ռեդգրեյվ
  • Դագ Սէվանթ
  • Լեսլի Բիբբ
  • Լորի և Ռեբա Շափել
  • Ֆիոնուլ Ֆլենագան
  • Ջեք Կոուլման
  • Ռեբեկա Գեյհարթ
  • Քոլին Էգլսֆիլդ
  • Ջոան Ռիվերս
  • Ալեք Բալդվին
  • Աննա Խեչ
  • Քեթի Բեյքեր
  • Բրիթանի Սնոուն
  • Բրուք Շիլդս
  • Քեյթլին Թորներ
  • Ռիչարդ Չեմբերլեն
  • Ժակլին Բիսեթ
  • Ռոզի Օ'Դոննել
  • Ալանիս Մորիսեթ
  • Կատրին Դենյով
  • Ջեյմս Էքհաուս
  • Բրեդլի Կուպեր
  • Օլիվեր Պլատտ
  • Դաֆնա Զունիգա
  • Ջենիֆեր Կուլիջը
  • Աննա-Լին Մակկորդ
  • Մարիո Լոպեսը
  • Պորշա Դե Ռոսսի
  • Ջոն Շնայդեր
  • Ռոբերտ Գանտ
  • Բրայս Ջոնսոն
  • Շերոն Գլես
  • Դինա Մեյեր
  • Միշա Քոլինս
  • Ռիչարդ Բերջի
  • Ժիլլ Մարինի
  • Ռոուզ ՄըքԳովեն
  • Հարոլդ Գուլդ
  • Մելանի Գրիֆիտ
  • Ջեֆ Հեֆներ

Մրցանակներ խմբագրել

Խառնաշփոթ եթերաշրջանների մեջ խմբագրել

Սցենարիստների գործադուլի պատճառով 5-րդ եթերաշրջանի երկրորդ մասի նկարահանումները հետաձգվել են, և վերսկսվել ավելի ուշ: Նոր սերիաների պրեմիերան կայացել է մեկ այլ ալիքով: Այս խառնաշփոթի պատճառով շատ աղբյուրներ 6-րդ երերաշրջանի փոխարեն նշում էին 7-րդ, քանի որ հինգերորդ եթերաշրջանը բաղկացած էր երկու մասից: Անճշտությունները դադարել են, երբ սերիալն ամբողջությամբ դուրս է եկել DVD-ի վրա, որտեղ 5-րդ եթերաշրջանը բաղկացած էր երկու բոքս-սեթից, իսկ վեցերորդ եթերաշրջանի շապիկին գրված էր «The Sixth & Final Season» (վեցերորդ և վերջին եթերաշրջան)[2]։

Սաունդթրեք խմբագրել

Nip / Tuck: Original TV Soundtrack (Mixed by Gabriel & Dresden)
# Անվանում Տևողություն
1. «The Engine Room — A Perfect Lie (Gabriel & Dresden Remix)»   3:27
2. «Poloroid — So Damn Beautiful»   3:40
3. «Wax Poetic — Angels»   3:38
4. «Daniel Ash — Fever»   4:26
5. «Jazzupstarts — All The Way To The Top»   3:34
6. «Kinky — The Headphonist»   4:28
7. «Chris Coco — Falling»   3:22
8. «Erin McKeown — Cosmopolitans (Tri-Factor Remix)»   5:49
9. «Client — Price Of Love»   3:18
10. «Kirsty Hawkshaw — Just Be»   3:43
11. «Bebel Gilberto — Lonely»   2:24
12. «Alpha — Elvis»   3:18
13. «Chungking — Following»   4:47
14. «Syntax — Pride»   6:17
15. «The Engine Room — A Perfect Lie (Theme Song)»   0:45
16. «Gabriel & Dresden — Tracking Treasure Down (Bonus Track)»   3:50
17. «Gabriel & Dresden Podcast»   5:52

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել