Մասնակից:Hayk Yesayan/Ավազարկղ

Ֆրունզե Շաբոյի Եսայան
Դիմանկար
Ծնվել է1928, 27 դեկտեմբեր
ԾննդավայրԱղավնաձոր
Մահացել է2022, 21 մարտ
Մահվան վայրԱղավնաձոր

Ֆրունզե Շաբոյի Եսայան, մանկավարժ, հասարակական գործիչ, գրքերի հեղինակ։ Ծնվել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում 1928 թվականի դեկտեմբերի 27-ին, մահացել է 2022 թվականի մարտի 21-ին[1]:

Կենսագրություն

խմբագրել

Ֆրունզե Եսայանը ծնվել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում 1928 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ավարտել է Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցը: 1951 – 1956 թվականներին սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Աղավնաձոր գյուղերում 44 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Իրականացրել է կուսակցական և հասարակական մի շարք աշխատանքներ, մասնավորապես, երկար տարիներ եղել է դպրոցի կոմունիստական կուսակցության քարտուղար, արհմիության նախագահ, գյուղի ընկերական դատարանի նախագահ և այլն: Աշխատանքի բերումով սերտորեն առնչվել է հասարակության տարբեր շերտերի հետ, իրականացրել է փաստահավաք գործունեություն կապված գյուղի և տարածաշրջանի պատմության, ծեսերի, ավանդույթների, սովուրույթների, կրոնական հավատալիքների և այլն հետ: 1982 թվականից սկսած ձեռնամուխ է եղել Աղավնաձոր գյուղի պատմության գրքի ստեղծմանը, այն գրավոր փաստերի, սերնդե–սերունդ անցած բանավոր տեղեկությունների, ժամանակակիցների ու իրադարձությունների մասնակից անձանց տեսածի, լսածի վերարտադրություն է[1]:

2008 թվականին լույս է տեսել Ֆրունզե Եսայանի երկրորդ գիրքը՝ «Ինքս իմ և այլնի մասին» վերնագրով, որտեղ, ծանոթանալով հեղինակի կենսագրական դրվագներին, ընթերցողն ամբողջությամբ պատկերացում է կազմում հայրենական մեծ պատերազմի ընթացքում կյանքի ողջ ծանրության, դժվարությունների, խորհրդային ժամանակաշրջանի տիրող կարգերի և բարքերի մասին։ Ֆրունզե Եսայանը հեղինակ է նաև մի շարք հրապարակախոսական աշխատանքների[2]։

«Աղավնաձորի պատմությունը»

խմբագրել

«Աղավնաձորի պատմությունըÏ, հատկապես կարևորվում է նրանով, որ հեղինակը մանրամասն անդրադարձել է գյուղի հիմնադիրներին, ապրող և ապրած տոհմերին և այսօրվա շառավիղներին: Սկսած 13-րդ դարից կան հիշատակումներ տարածաշրջանի և գյուղատարածքին հարող ճանաչված վայրերին, կրոնական, քաղաքացիական կառույցներին, ինչպես նաև իշխանական տոհմի իշխաններին[1]:

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Եսայան, Ֆրունզե (2001). Աղավնաձորի պատմությունը. Երևան: Պարույր Սևակ. ISBN 0503020913. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. Եսայան, Ֆրունզե (2008). Ինքս իմ և այլնի մասին. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)