Մասնակից:Hasmikhakobjan/Ավազարկղ
Տոկոս (լատ. per cent — հարյուրի վրա) — մեկ հարյուրերթրդ մաս. Կարճ նշանակումը՝ «%». Օգտագործվում է մասի և ամբողջի հարաբերակցությունը ցույց տալու համար։Օրինակ՝ 500 կգ ֊ի 17 % նշանակում է 17 բաժին յուրաքանչյուրում ՝ 5 կգ, որը հավասար է 85 կգ։ 500 կգ ֊ի 200%-ը համարվում է 1000 կգ։[1]
Ծագում խմբագրել
Տոկոսներով հաշվումներ կատարվում էին դեռևս Բաբելոնում։ Տոկոսները հատկապես լայն կիրառություն ունեին Հին Հռոմում, որտեղ տոկոսն անվանում էին՝ pro centum (հարյուրից), հենց այդ անվանումն է որոշ ձևափոխություններով գործածվում բազմաթիվ ժամանակակից լեզուներում % նշանը ստեղծվել է XV դարում։ Իտալական ձեռագրերում՝ որպես Իտալերեն per cento բառերը կրճատ գրելու արդյունք՝ նախ p.c°,ապա p. և վերջապես % ձևով։[2]
Տոկոսի և տասնորդական կոտորակների հարաբերակցություն խմբագրել
- 0 % = 0;
- 0,08 % = 0,0008;
- 45,1 % = 0,451;
- 100 % = 1;
- 146 % = 1,46;
Ճիշտ գրելաձև խմբագրել
Տեքստերի մեջ տոկոսի նշանը դրվում է թվից հետո տարանջատումով (եկամուտը 67 % ), բացառությամբ այն դեպքերի, երբ նշանը օգտագործվում է կարճ գրությունների ժամանակ։ Օրինակ՝ 20 % ֊անոց թթվասեր (հասկանում ենք քսանտոկոսանոց թթվասեր),10 % ֊ով թանկացավ, ոսկու պարունակությունը՝ 8 % է։ Այս գրելաձևը ընդունվել է 1982 թվականին ГОСТ 8.417—81[[]] նորմատիվային փաստաթղթով, ավելի վաղ թիվը տոկոսի նշանը չէին տարանջատվում։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Smith, D. E. (1951∨1958). History of Mathematics 2. Courier Dover Publications. pp. 247–249. ISBN 0-486-20430-8.
- ↑ Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան Մաթեմատիկա֊6
Գրականոություն խմբագրել
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան դասագիրք «Մաթեմատիկա֊6»