Նպատակային անալիզ(Intent analysis) խմբագրել
Նպատակային անալիզը հանդիսանում է համընդհանուր դասակարգման գործիք, որը վերլուծում է մուտքագրված հաղորդագրությունը և ցույց է տալիս, թե այն ինչ էմոցիա է պարունակում իր մեջ, դրական, բացասական կամ չեզոք :Նպատակային անալիզը հայտնում է ամեն ինչ հաղորթագրությունը մուտքագրողի մտադրությունների մասին :Նպատակային անալիզը մի քայլ առաջ է սենտիմենտալ անալիզից(Sentiment analysis):[1]
Ընդհանուր առմամբ այս տերմինը օգտագործում են տեքստի մտադրությունները հասկանալու համար :Դրանք կարող են լինել մտադրությունններ ինչպիսիք են գնելը, վաճառելը, գանգատվելը և այն:Կարևոր է հասկանալ ինչպիսի մտադրություններ կան տեքստի կամ արարքների հետևում:Այն կարող է տալ շատ առավելություններ ձեռնարկություններին և սպառողներին:Նպատակային անալիզի շնորհիվ հնարավոր է հասկանալ սպառողի կարծիքը ցանկացած ապրանքի վերաբերյալ և այդ կերպ ապահովել և բարելավել ծառայության բնույթը:[2]
Նպատակային անալիզի տեսակներ խմբագրել
- Intent Analysis – հղումների հետազոտում ևբհամեմատում տվյալների բազայի հետ
- Real-Time Intent Analysis – նոր դոմենային անուններ, որոնք նոր պետք է գործածության մեջ մտնեն:Նաև ներառում է DNS որոնումներ URL սև ցուցակների դեմ:
- Multilevel Intent Analysis – ազատ ինտերնետային էջերի տվյալների օգտագործում սպամերից խուսափելու նպատակով:
Ինչպես է աշխատում նպատակային անալիզը(intent analysis) խմբագրել
Վերցնենք օրինակի համար մի պարզ նախադասությունը «Ես գնելու եմ նոր համակարգիչ:»(1) Զգացմունքային տեսանկյունից ոչ մի փաստացի ազդանշան այն չի պարունակում : Միայն հնարավոր է ենթադրել որ նոր համակարգիչ գնելը լավ նորություն է:Սակայն նախադասություններում ինչպիսիք են օրինակ «Ես շատ երկար ժամանակ եմ խնայել գումար սև ուրբաթի համար:Նոր համակարգիչ սպասիր ինձ, ես գալիս եմ քո հետևից !» (2) չկան բառեր ինչպիսիք են «գնել» կամ «գնում կատարել» սակայն նպատակը նույնն է:
Նպատակային անալիզ գործիքը կվերլուծի 2րդ նախադասությունը հետևյալ կերպ.
- Նպատակ – գնել
- Նախատեսված օբյեկտ - համակարգիչ
- Նպատակը հետապնդող անձ- ես
Նպատակային անալիզը հիմնվում է քերականական վերլուծության տեխնոլոգիաների վրա,որը բնական լեզվի մշակման(NLP-Natural Language Processing) մաս է:Քերականական վերլուծությունը այն կարևոր բանալին է որը հնարավոր է դարձնում նպատակային անալիզի աշխատանքը:[3]
Նպատակային անալիզը օգտագործում է կարճաժամկետ հիշողության (LSTM-Long Short Term Memory ) ալգորիտմներ տեքստը դասակարգելու համար: LSTM ալգորիտմը վարժեցվում է սոցիալական և լրատվական կայքերի տվյալների վրա:Այդ ամենը արվում է որ համակարգը տիրապետի ֆորմալ և ոչ ֆորմալ լեզուներին:[4]
Որտեղ է օգտագործվում խմբագրել
Սպամի ճանաչում(Spam recognition) խմբագրել
Նպատակային անալիզի շնորհիվ հնարավոր է իդենտիֆիկացնել ցանկացած տեքստի կամ էլեկտրոնային նամակների մտադրությունը:Այն օգնում է վերահանել անցանկալի նամակները, հեռախոսազաները կամ հաղորթագրությունները:[5]Նպատակային անալիզի օգնությամբ հետազոտվում են պարզելու արդյոք նամակներին կցված հղումները կապված են օրինական ինքնությունների, թե ոչ:Նպատակային անալիզի այս տիպի վառ օրինակ է phishing էլեկտրոնային նամակները և հաղորթագրությունները:Հղումը մանրակրկտորեն հետազոտվում է և համենատվում տվըալների բազաների(databases) հետ phishing(ինտերնետային խարդախություն ) հարձակումներից խուսափելու համար:[6]
Գովազդ սոցիալական փոստերի միջոցով խմբագրել
Կան տարբեր սոցիալական կայքեր որտեղ շատ սպառողներ կիսվում են իրենց սեփական փորձով ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ :Նպատակային անալիզ օգտագործելով հնարաոր հնարավոր է գտնել գովազդը սպառողներին ցուցադրելու ամենահարմար վայրը :Օրինակի համար, ենթադրենք կան տարբեր սոցիալական փոստեր որտեղ նշված են տարբեր կարծիքներ հեռախոսի վերաբերյալ :
• «Այս հեռախոսի մարտկոցը լավը չէ :» սա արձագանք է
• «Այն կարող եր ունենալ 12 MP տեսախցիկ 8 MP փուխարեն:» սա առաջարկություն է
• «Այն ունի՞ մատնահետքի ճանաչում :» սա հարց է
• «Ուզու՞մ ես ավելի լավ հեռախոս քան նախորդը :» սա մարքեթինգ է
Այս կերպ հեշտությամբ հնարավոր է ճանաչել մտադրությունները:Երբ պարզվում է որ նոատակային անալիզի արդունքները բողոքներ են օգտատերը կարող է տեղադրել գովազդ այդտեղ որում կառաջարկի ավելի լավ հատկություններով հեռախոս քան սպառողի կողմից նշված նախորդ հեռախոսն էր:[7]
Ծանոթագրություններ խմբագրել
- Նպատակային անալիզի տեսակներ
- Ինչպես է աշխատում նպատակային անալիզը(intent analysis)
- Սպամի ճանաչում
- Գովազդ սոցիալական փոստերի միջոցով
Արտաքին հղումներ խմբագրել
- ↑ «How Intent Analysis Can Help Programmatic Advertising» (ամերիկյան անգլերեն). MarTech Vibe. 2019-03-31. Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ Preetisha Dayal. «What is Intent analysis and how can it be used?» (ամերիկյան անգլերեն). www.newgenapps.com. Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ «How Intent Analysis Can Help Programmatic Advertising» (ամերիկյան անգլերեն). MarTech Vibe. 2019-03-31. Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ «Intent Analysis | ParallelDots AI APIs». www.paralleldots.com. Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ Shashank Gupta (2018-01-19). «Sentiment Analysis: Concept, Analysis and Applications» (անգլերեն). Medium. Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ Preetisha Dayal. «What is Intent analysis and how can it be used?» (ամերիկյան անգլերեն). www.newgenapps.com. Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ Preetisha Dayal. «What is Intent analysis and how can it be used?» (ամերիկյան անգլերեն). www.newgenapps.com. Վերցված է 2019-10-16-ին.