Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Greyblum

Աշոտ Սարգսյան ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1980թ. օգոստոսի 17-ին, ք. Բաքվում:
1986-1996թթ. սովորել է Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 միջնակարգ դպրոցում:
1996-2001թթ. սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
2001-2002թթ. անցել է ինտերնատուրա «Արզ Ստոմ» ստոմատոլոգիական կենտրոնում:
2002-2004թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես բուժծառայության լեյտենանտ:
2004-2006թթ. աշխատել է «Բիոդենք» ստոմատոլոգիական կենտրոնում:
2008թ. հիմնադրել է «Ինդիվիդում Կաստինգ» ՍՊԸ-ն:
2006-2019թթ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնում:
2018թ. օգոստոսից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2019թ. հունվարին նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնալուծված է, ունի երկու երեխա։


Ծանոթագրություններ խմբագրել

«ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցություն::