GreMal/Ավազարկղ

Աշոտ Սերժիկի Ղազարյան հայ զինվորական, N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ։

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Ղազարյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 18-ին Հադրութում։ Մասնակցել է Արցախյան բոլոր պատերազներին, զինվորական վերապատրաստում է ստացել Սանկտ Պետերբուրգում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու շնորհակալագրերի։

Զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին[1], իր ծննդավայրում՝ Բայրաքթարի հարվածից։

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի[2]։

Ընտանիք

խմբագրել

Եղել է ամուսնացած, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ». armenpress.am. Վերցված է 2021-02-19-ին.
  2. «Գնդապետներ Աշոտ Ղազարյանը և Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են | 24news». www.24news.am. Վերցված է 2021-02-19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Ռազմական գործիչներ Կատեգորիա:Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) Կատեգորիա:Մարտական ծառայության մեդալակիրներ Կատեգորիա:Հունվարի 18 ծնունդներ