20 նոյեմբեր, 1915 – 26 հունիս, 1998 Ծնվել է Գորիսում: 1934թ. ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1934-41թթ, որպես ուսուցիչ, աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում: 1941-45թթ ծառայել է սովետական բանակում, մասնակցել համաշխարհային պատերազմին: 1972թ-ից եղել է ՀԽՍՀ Գրողների միության գրական խորհրդական: Նրա առաջին պատմվածքր` «Չոր տափ», լույս է տեսել 1933թ., Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղ, Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1938թ. գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը: 1950թ. հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Առաջինը նրան ճանաչում է բերել «Հողը» (1954-55թթ) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955թ.), «Որոտանի կիրճում» (1956թ.), «Քարանձավի բնակիչները» (1961թ.) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958թ.), «Հարստությունը լեռներում» (1961թ.) պատմվածքների ժողովածուները: Գրողին ժողովրդականություն է բերել «Սխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը: Հետագայում ստեղծել է «Կորած արահետներ» (1964թ.), «Քաջարան» (1965թ.), «Այրված տունը» (1965թ.), «Մատյան եղելության» (1966թ.), «Անձրևից հետո» (1969թ.), «Ինչու, ինչու» (1970թ.), «Երեք տարի, 291 օր» (1972թ.), «Սևանի լուսաբացը» (1974թ.), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976թ.) գործերը: Լավագույն գործերից է նաև «Թագուհին Հայոց» վեպը (1978թ.): Կատարել է հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասաիրություններ: 1978թ. «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները էկրանավորել են «Մխիթար Սպարապետ» ֆիլմը: 1943թ-ից եղել է Կոմունիստական կուսակցության անդամ: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

  • Չհամարակալած ցանկի տարր