Բանակցություններ

խմբագրել

Գործնականում բանակցություններ վարվում են գործունեության բոլոր բնագավառներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Բացի այդ, բանակցող կողմերը, երբեմն այս կամ այ օբյեկտիվ պատճառներից ելնելով, ներկայացնում են հակադիր շահեր: Անշուշտ, բանակցություններում կարևոր դեր են խաղում տարբեր սուբյեկտիվ գործոններ /բանագնացի բանակցություններ վարելու ունակությունը, փորձը/: Մի դեպքում բանակցությունները կարող են վարել բազմափորձ, այդ գործընթացի մանրամասները լավ յուրացրած մասնագետները, մյուս դեպքում` քիչ փորձ ունեցողները: Բնականաբար, նման դեպքերն իրենց ազդեցությունը թողնելու են բանակցությունների արդյունքների վրա: Այդ նկատառումով բազմազան է դառնում նաև բուն բանակցությունների ընթացքը: Դրանք կարող են ընթանալ բավականին դյուրին կամ լարված պայմաններում, ընդ որում գործընկերները կարող են համաձայնության գալ առանց լուրջ ջանքերի, իսկ երբեմն էլ` բազմաչարչար աշխատանքի շնորհիվ: Առանձին դեպքերում բանակցությունները կարող են ձևափոխվել:

Ահա ինչու հնարավոր չէ առաջարկել կոնկրետ բանակցությունների վարման մեկ միասնական, ընդհանրական ընթացակարգ:

Բանակցային գործընթացի փուլերը

խմբագրել
  1. բանակցությունների նախապատրաստում,
  2. անմիջականորեն բանակցությունների մասնակիցների ներկայացում և ծանոթացում,
  3. ողջունելու և քննարկվելիք հիմնախնդիրների վերաբերյալ համառոտ ներածական ակնարկ,
  4. խնդրի բնութագիրը և բանակցությունների ընթացքին վերաբերող առաջարկություններ,
  5. յուրաքանչյուր կողմի դիրքորոշման շարադրում,
  6. երկխոսության վարում,
  7. խնդրի լուծում,
  8. արդյունքների ամփոփում:

Առևտրային բանակցությունները, ի տարբերություն ֆիրմայի գործունեության ընթացքում տնօրինության կողմից տրվող հանձնարարականների կամ կարգադրությունների, նախատեսված են գործընկերների փոխադարձ փոխանակության միջոցով հաստատելու երկկողմ փոխշահավետ տնտեսական հարաբերություններ: [1]

Բանակցային գործընթացում գործընկերները համաձայնության կարող են հանգել օգտագործելով հաղորդակցման տարբեր ձևեր: Դրանցից գործնականում լայն կիրառություն ունեն հետևյալ ձևերը՝

·        Գործարար խոսակցությունը

·        Զրույցը

·         Քննարկումը

·        Բանավեճը

·        Սակարկումը

·         Բազմակողմ բանակցությունները

Գործարար խոսակցությունը

խմբագրել

Գործարար խոսակցությունը բանակցությունների համեմատաբար պարզ ձև է: Խոսակցությունը կարող է առաջանալ ամեն մի պատեհ դեպքում, չնախատեսված պայմաններում, հանգամանքների բերումով: Այն իրադրությունից բխող շփումների ձև է: Այսպես. Որևէ առիթով /ասուլիս, խորհրդակցություն, տոնավաճառ/, մատակարարների ու գնորդի հանդիպման ընթացքում կարճատև հարց ու պատասխանի, անգամ ռեպլիկների փոխանակումը նպաստում են միմյանց որոշակի տեղեկատվություն հաղորդելուն: Հետագայում, այն կարող է հիմք հանդիսանալ գործարար բանկցությունների վարման համար: Նկատեք, որ խոսակցությունը մեծ մասամբ առարկայական չէ, այսինքն` խոսակցության նպատակը որևէ խնդրի կոնկրետ պարզաբանումը չէ, այլ միմյանց միջև գործարար շփումներ ստեղծելու հնարավորության բացահայտումն է:

Բանավեճը

խմբագրել

Բանավեճը որպես բանակցությունների ձև` կիրառվում է վիճահարույց որևէ դրույթի հիմնավորման, փաստարկման համար: Այն փոխարինում է զեկուցմանը, և դրա միջոցով միակողմանիորեն հաջորդում է որոշակի տեղեկատվություն, շարադրվում դիրքորոշումը և ներկայացվում է սեփական կարծիքը: Եթե տվյալ հարցի շուրջ տեսակետները տարբերվում են միմյանցից, ապա բանավեճի միջոցով յուրաքանչյուրը ձգտում է հիմնավորել իր դիրքորոշումը: Ըստ էության, բանվեճը պայքար է սեփական կարծիքների փաստարկման և հիմնավորման համար: Փոխզիջումային տրամադրության առկայության դեպքում բանավեճը կարող է վերածվել բարյացակամ երկխոսության`շահավետ համաձայնություն ձեռք բերելու ակնկալիքով:

Բանավեճը համարվում է քննադատական, վերլուծական մտածողության ձևավորման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Ուսանողի համար առավել բարդ է այն իրավիճակը, երբ ստիպված է լինում հակառակվել իր սեփական համոզմունքներին, հիմնավորել գաղափարներ, կարծիքներ, որոնց հետ իրականում համաձայն չէ և ավելի հեշտությամբ կհիմնավորեր հակառակ տեսակետը:

Բանավեճը հնարավորություն է ստեղծում քննարկմանը մասնակից դարձնելու հնարավորինս շատ ուսանողների: Բանավեճը բովանդակային առումով սովորաբար սահմանափակում ենք մեկ առանձին թեմայով կամ հիմնահարցով և կառուցում որոշակիորեն սահմանված կարգով: Բանավեճը չպետք է վիճաբանության վերածվի:

Զրույցը

խմբագրել

Զրույցը գործարար խոսակցության համեմատ առարկայական է, այսինքն, եթե գործարար խոսակցությունը իրադրությունից բխող հաղորդակցման ձև է, ապա զրույցն ընթանում է նախատեսված կոնկրետ հարցի շուրջ, ընդ որում, խոսքը վե- րաբերում է ոչ թե ղեկավար և ենթակա, մրցակից կողմերի, այլ իրավահավասար դիրքում գտնվող սուբյեկտների միջև մտքերի փոխանակությանը: Որպես բանակ- ցությունների ձև` զրույցը վարվելու է փոխադարձ սիրալիրության պայմաններում` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը:

Զրույցի ընթացքում վարվեցողության քաղաքակիրթ պահանջների կատարումը կնպաստի փոխըմբռնմանը, հետևաբար, զրույցի արդյունավետ ելքին: Զրույցի հաջող ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ճանաչել զրուցակցին: Դա նշանակում է. Նախ ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն նրա կենսագրության, սովորույթների, տարբեր իրադրություններում նրա պահվածքի վերաբերյալ, և երկրորդ` <խորանալ> նրա էության մեջ, զգալ տրամադրությունը, զրուցակցի խնդիրները: Նշվածները կօգնեն ընտրելու զրույցի ճիշտ մարտավարությունը: Յուրաքանչյուր գործարար զրույց, իհարկե, կունենա բանակցային գործընթացի իր յուրահատկությունները: Սակայն անկախ կոնկրետ զրույցից՝ կան ընդհանուր բնույթի պահանջներ, որոնք հաշվի են առնվելու զրույց վարելիս:

Դրանցից են.

  1. զրույցի նպատակադրում
  2. զրուցակցի ընտրություն
  3. զրույցի ընթացքում դիրքորոշումների և առաջացող տարակարծությունների պարզաբանում
  4. տարակարծությունները հաղթահարելու նպատակով համատեղ ջանքերի գործադրում
  5. ընդդիմախոսի սեփական կարծիք ունենալու իրավունքի հարգում
  6. իրականացվելիք գործարքի տնտեսական արդյունավետության որոշում
  7. փոխադարձ համաձայնությամբ իրավահավասար որոշման ընդունում
  8. զրույցի ընթացքում ձեռք բերված արդյունքների համեմատում զրույցի սկզբի նպատակների հետ:

Քննարկումը

խմբագրել

Քննարկումը բանակցութունների վարման ձև է: Դրա տարատեսակներն են՝

v հարցի քննարկումը ենթակաների,

v գործընկերների,

v ընդդիմախոսների /մրցակիցների/ հետ:

Առաջին ձևը կառավարչական գործունեություն է, որի նպատակը համապա- տասխան հանձնարարականների և հրահանգների միջոցով աշխատակիցների միջև հանձնարարությունների բաշխումն ու կատարման վրա վերահսկողության սահմանումն է: Քանի որ բանակցություններն ենթադրում են իրավահավասար կողմեր, ուստի ուսումնասիրենք քննարկումների երկրորդ և երրորդ տարատեսակները:

Երկու դեպքում էլ քննարկումների ընթացքում ի հայտ են գալիս երկկողմ հետաքրքրող հարցերի վերաբերյալ նոր տեսակետներ ու մոտեցումներ և ճշգրտվում են կողմերի դիրքորոշումները: Քննարկումների ամենատարածված եղանակը <կլոր սեղանն է>: Այն կազմակերպելիս հաշվի պետք է առնել հետևյալ ընդհանուր կանոնները.

  1. ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց կոնկրետ առանցքային հարցերի,
  2. առանցքային հարցը պետք է նախապես համաձայնեցվի շահագրգիռ բոլոր մասնակիցների հետ և այն օրակարգում արտացոլվի առաջինը,
  3. ելույթների միջոցով արտահայտել սեփական տեսակետը, ընդ որում ելույթը չպետք է ունենա քննադատական բնույթ,
  4. անհրաժեշտ է սահմանել կանոնակարգ և կազմել արձանագրություն:

Սակարկումը

խմբագրել

Սակարկումը բանակցությունների յուրահատուկ ձև է, որն առավելապես վե- րաբերում է ապրանքների առուվաճառքի գործարքներին: Սակարկումը նպաստում է տարաձայնությունների լուծմանն ու կարգավորմանը: Սակարկելու բուն փաստը վկայում է, որ կողմերը ձգտում են փոխզիջման` իրենց համար առավել նպաստավոր որոշում ընդունելու նպատակով: Սակարկության արդյունավետ ելքն ապահովելու խնդիրներից մեկը մեկնարկային ճիշտ դիրքորոշում ընտրելն է: Այն պետք է լինի այնպիսին, որ հիմք հանդիսանա քննարկումների հետագա շարունակման համար: Եթե ապրանքի վաճառքի գինը նախատեսվում է չափավորից զգալիորեն բարձր, ապա այն կվանի գնորդներին և գնի շուրջ բանակցությունները կդառնան ավելորդ: Սակարկության գործընթացին մասնակցելիս ուշադրութուն պետք է դարձնել հետևյալ պայմաններին.

§ սակարկության խելացի մարտավարությունը պահանջում է չմանրանալ խոշոր գործարքներում,

§ չձգտել հաղթել ցանկացած միջոցներով,

§ սակայն նաև չպարտվել,

§ ինչպես և ցանկացած փոխհարաբերությունում,

§ անթույլատրելի է խաբեությունը,

§ սակարկելը սկսելուց առաջ անհրաժեշտ է կազմել ձեռք բերվելիք իրերի ցանկը և որոշել գնումներն իրականացնելիս զիջումների հնարավոր սահմանները,

§ յուրաքանչյուր զիջումից և ձեռքբերումից հետո վերլուծել ձեռք բերված արդյունքները և որոշել հետագա անելիքները:

Բազմակողմ բանակցություններին բնորոշ է այն, որ մասնակիցները երկուսից ավելի բանագնացների խմբեր են: Այդպիսի բանակցություններն իրականցվում են հետևյալ իրավիճակներում.

    բանակցող կողմերը,

    չհանգելով որևէ համաձայնության, դիմում են երրորդ կողմին անաչառորեն քննարկելու վիճելի դրույթները և օգնելու փոխհամաձայնություն ձեռք բերելու համար,

    երբ վիճելի դրույթները շոշափում են նաև տարբեր սուբյեկտների շահերը:

Իրենց նպատակների իրականացման համար բանակցող կողմերը գործնակա- նում օգտվում են բանակցությունների վարման տարբեր եղանակներից: Դրանք երեքն են.

1.     բանավոր կամ անմիջական հանդիպումներ,

2.     նամակագրական,

3.     հեռախոսային:

Բանավոր կամ անմիջական հանդիպումների բանակցային գործընթացը մյուսների համեմատությամբ ընձեռում է ավելի մեծ հնարավորություն՝ համակողմանի օգտագործելու մարդկային բանավոր հաղորդակցման միջոցներն իրենց բոլոր դրսևորումներով: Բանավոր բանակցություններն անհրաժեշտ արդյունքներ ձեռք բերելուն նպատակաուղղված և կողմնորոշված երկխոսության ձևով իրականացվող գործարար հաղորդակցության գործընթաց է:

Բանակցությունները կարող են վարվել ինչպես երկու անձանց, այնպես էլ խմբի միջև: Բանակցությունները վարվում են կոնկրետ խնդիրների լուծման համար, մասնավորապես, բանակցությունների օբյեկտ կարող են լինել.

1)     առևտրային կապերի հաստատումը,

2)      շահերի անհամապատասխանության կարգավորումը,

3)     ապրանքամատակարարման գործարքների համաձայնեցում:

Գրականության ցանկ

խմբագրել
  1. Աղասի Պետրոսյան ,Գործարար հաղորդակցություն, Երևան 2003
  2. Տաթևիկ Խաչատրյան,Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ,Երևան, 2012
  3. [2]