Մասնակից:Gevorgyan Garik/Ավազարկղ
Սիֆիլիս Սիֆիլիսը խրոնիկ, համակարգային, գերազանցապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակական, վաղաժամ հայտնաբերման և բուժման պարագայում` բարորակ հիվանդություն է: Պատկանում է վեներական հիվանդությունների շարքին: Սիֆիլիսը մարդու հիվանդություն է:
Հարուցիչ
խմբագրելՍիֆիլիսի հարուցիչը դժգույն տրեպենեմն է (Treponema pallidum): Նրանց գենետիկ նյութը, որը ներկայացված է ԴՆԹ – ի օղակաձև մոլեկուլով, տեղակայված է բջջի ցիտոպլազմայի <<Նուկլեոտիդ>> կոչվող հատվածում: Տարբերում են ԴՏ- ի գոյության զսպանակաձև(S-TP), ցիստային (C-TP) և L -ձևերը (L-TP): S-TP ագրեսիայի ձևերն են: C-TP –ն կայուն վերապրման և բազմացման ձևերն են որոնք ձևավորվում են հարուցիչի գոյության համար անբարենպաստ պայմաններում և ձևաբանորեն առաանձնանում են հավելյալ թաղանթների առկայությամբ: L-TP –ն ևս անբարենպաստ պայմաններում են ձևավորվում ապահովելուվ ԴՏ ի կենսունակությունը:
Դժգույն Տրեպոնեմի Թաքնված ձևեր
խմբագրելԴՏ –ն անբարենպաստ պայմաններում(սիֆիլիսի թաքնված ձևեր, բուժման անհաջող փորձ և աիլն) արագորեն հարմարվելու և վերապրելու նպատակով ցիստավորված են(ցիստագոյացում): S-TP – ները ոլորվում են պատվում են բազմաթիվ թաղանթներով պատիճանման մուկոպոլիսախարիդային սուբստանցիայով: ԴՏ – ցիստայի վիճակում կարող է բազմանալ(նաև սեռական ճանապարհով), փոխանցել կորիզանյութը, ինչպես նաև նպաստավոր պայմաններում դարձափոխվել:
Դժգույն Տրեպոնեմի բազմացումը
խմբագրել- Lայնակի կիսում
ԴՏ-ը չափերով մեծանում է, կիսման տեղամասում նեղանում և ճեղքվում(պատռվում): Առաջանում են երկու կամ ավելի (բազմակի կիսում) առանձնյակներ: ԴՏ – ի կիսման պարբերությունը կազմում է 33 ժամ: Հիվանդության ակտիվ փուլում ԴՏ- ի բազմացումը կատարվում է գերազանցապես լայնակի կիսման ճանապարհով:
- Սեռական գործնթաց
Սեռական բազմացման մասին են վկայում պրոֆեսոր Դելեկտորսկու կողմից հայտանաբերված, տարբեր ԴՏ – ների միջև զարգացող կոնյուգացիոն կամրջակները:
- Ցիստագոյաում
Հիվանդության զարգացման ուշացած և թաքնված փուլերում ԴՏ- ի բազմացումը հիմնականում իրագործվում է ցիստագոյացմամբ:
Սիֆիլիսով վարակման ուղիները
խմբագրելՍեռական ճանապարհ
խմբագրելՍիֆիլիսով վարակումը շատ հաճախ իրագործվում է հիվանդի հետ առողջ մարդոու անմիջական(սեռական, նաև` ոչ սեռական) շփման ժամանակ: Սիֆիլիսով հիվանդի հետ կենակցման պարագայում վարակման ռիսկը կազմում է մոտ 45% : Վարակի տարածման խնդրում ամենավտանգավորը ակտիվ էֆլորեսցենցիաներ ունեցող հիվանդներ են, հատկապես երբ ձևաբանական տարրերը գտնվում են բերանի խոռոչի լորձաթաղանթին կամ արտաքին սեռական օրգանների մաշկին: Եթե արտաքին սեռական օրգանները զերծ են ախտաբանական տարրերից, դա դեռևս չվարակվելու երաշխիք չէ , քանի որ ոչ հազվադեպ նրանք կարող են տեղակայվել նաև միզուղիների երկարությամբ(վարակման իրականանում է օրոգենիտալ կապերի ժամանակ` սերմնահեղուկի միջոցով):
Արտասեռական ճանապարհ
խմբագրելԱրտասեռական անմիջական շփումներ կարող են իրականացվել հետևյալ ուղիներով`
Թքի միջոցով
խմբագրելՎարակման փոխանցումը կատարվում է համբույրի կամ կծելու ժամանակ, ինչպես նաև գդալի, բաժակի, ատամի խոզանակի, ծխախոտի օգնությամբ և այլն: Բերանի խոռոչում սիֆիլիսին բնորոշ ձևաբանական տարրերի առկայության դեպքում վարակման հավանականությունը մեծանում է:
Մոր կաթի միջոցով
խմբագրելՎարակը փոխանցվում է կրծքով կերակրման, կծելու ժամանակ և այլն (ձևաբանական տարրերը տեղակայված են լինում կրծքագեղձի մաշկին, պտուկի շրջանում կամ նրա արտատար ծորանների երկայնքով):
Արյան փոխներարկման ժամանակ
խմբագրելԱրյունը ԴՏ-ի զարգացման համար ոչ բարենպաստ , սակայն, տրանսպորտային գործուն միջավայր է, ուր այն կարելի է հայտնաբերել հիվանդության զարգացման բոլոր շրջաններոմ: Հիվանդի արյունը առողջին փոխներարկելիս զարգանում է փոխնեերարկային սիֆիլիս:
Բժշկական գործառնությունների ժամանակ
խմբագրելԴՏ- ներ պարունակող կենսաբանական սուբստանտների (թուք, արտաթորանքներ, լորձ, թարախ, էքսուդատ և այլն) բժշկական տարբեր գործիկքներ վարակման պատճառ կառող են դառնալ:
Ընկերքի միջոցով
խմբագրելՏրանսպլացենտար ճանապարհով վարակմումն ավարտվում է ինքնաբուխ վիժումով, բնածին սիֆիլիսով հիվանդ երեխայի ծնունդով, մեռելածնությամբ և այլն:
Սիֆիլիսի զարգացման հնարավոր ընթացքը
խմբագրելՍիֆիլիսի դասական կամ պարբերական ընթացք
խմբագրելՍիֆիլսն անցնում է արգացման հետևյալ` գաղտնի, առաջնային, երկրորդային և երրորդային շրջաններ:
Գաղտնի շրջան
խմբագրելԳաղտնի շրջանը վարակումից մինչև կարծր շանկրի առաջացման պահն ընկած ժամանակահատվածն է: ԴՏ-ը խախտում են արտաքին բնական ծածկույթների ամբողջականությունը մուտք գործում օրգանիզմ և ինոկուլիացիայի տեղում ուժգնորեն բազմանում` արագորեն հաղթահարելով նաև ավշային պատնեշները(վարակումից արդեն 24-48 ժամ անց հայտնաբերվում են արդեն ԱՀ –ում և ավշային անոթներում- իբրև ֆակուլտատիվ անաերոբներ նրանք երեխային կամ առավել ևս զարկերակային արյան մեջ զարգանալու ունակ չեն) :ԴՏ-ի որոշակի քանակ տարածվում է նաև նյարդդային ուղիներով` հասնելով ԿՆՀ: ԳՇ-ն տևում է մինչև 3 շաբաթ:
Առաջնային շրջան
խմբագրելԿարշր շանկրի ի հայտ գալը նշանավորում է առաջնային շրջանի սկիզբը: Նախ առաջանում է կարմրավում նրբերանգներով բորբոքային բիծ, որը հետզհետե ներսփռվում է(ինֆիլտրացիա) ապա ենթարկվում էրոզիայի կամ խոչոտման(վերնամաշկի բոլոր շերտերի և մասամբ բւն մաշկի վնասում):Առաջնային շրջանը տևում է մոտ 6 շաբաթ:
Երկրորդային շրջան
խմբագրելԵրկրորդային շրջանը սկսվում է վարակումից մոտ 9 շաբաթ անց(3 շաբաթ ԳՇ, 6 շաբաթ առաջնային շրջան): Այն բնորոշվում է ընդհանուր ախտանշաբանությամբ: Առաջնային շրջանի վերջում և երկրորդային շրջանի սկզբում արյան մեջ ԴՏ-ը զանգվածային կերպով բազմանում է չնայած այն բանին, որ նրանք առավելապես հյուսվասքայիյ մակաբույծներ են: Երկրորդային շրջանում իմունակենսաբանական հակազդունակությունը փոխվում է , որը դրսևորվում է իմունիտետի քիչ թե շատ ակտիվացոմով և վարակման ալերգիայով(հյուսվածքները ԴՏ-ի նկատմամբ դառնում են գերզգայուն): Չբուժվելու դեպքում այս շրջանը տևում է 2-4, առավելագույնը 15 տարի:
Երրորդային շրջան
խմբագրելՍիֆիլիսի երրորդային շրջանում չնայած այն բանին որ ԴՏ-ի քանակը ավելի քան սահմանափակ է , այդուհանդերձ օրգանիզմը գերզգայուն է դառնում ԴՏ-ի և նրանց տոքսինների հանդեպ` տալով յուրատեսակ ամաֆիլակտոիդ ռեակցիա- մաշկին և լորձաթաղանթներին առաջանում է գումմաներ, ախտահարվում են ներքին օրգանները, ոսկրահոդային և նյարդային համակարգերը և այլն: Սովորաբար երրորդային շրջանը զարգանում է վարակումից 3-6 տարի անց, երբեմն միայն ավելի ուշ:
Առանց շանկրի սիֆիլիս( <<գլխատված >> սիֆիլիս)
խմբագրելՍիֆիլիսը <<գլխատվում>> է այն դեպքում երբ ԴՏ-ը օրգանիզմ են մուտք գործում շրջանցելով մաշկը և լորձաթաղանթները: << Գլխատված>> սիֆիլիսը բնորոշվում է ԿՇ-ի բացակայությամբ, ախտանիշների ուշ (միայն 2-2,5 ամիս անց) զարգացումով (խիստ համապատասխանում է երկրորդային սիֆիլիսի ախտաբանությանը) և այլն:
Չարորակ Սիֆիլիս
խմբագրելՉարորակ սիֆիլիսը բնորոշվում է ԿՇ- ի ծայրամասային աճի և նեկրոզի ենթարկվելու միջումով, լորձաթաղանթային տեղակայված ցանցի(էնանթեմա) , խոցոտման հակումով, առաջնային շրջանի ժամկետների կրճատմամբ(մինջև 3-4 քայքայման գործընթացի ուժգնացում), երկրորդդային շրջանում թարախաբշտիկային տարրերի առկայությամբ կամ նրանց գերակայումով: Հիվանդների ընդհանուր վիճակը խաթարվում է , դիտարկվում է երկարատև տենդ, թունավորմաքն նշաններ: Հիվանդության կրկնումները հետևում են մեկը մյուսին և ընթանում առանց թաքնված շրջանների: