Տեղեկատվական տեխնոլոգիաներ Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ կամ ՏՀՆՏ Տեղեկատվության և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները և IT Information Technology համար), խմբավորում են այն մեթոդները, որոնք օգտագործվում են հատկապես ինֆորմատիկայի, ինտերնետի և հեռահաղորդակցման տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու նպատակով։ Տարածվելով՝ նրանք ցույց են տալիս իրենց տնտեսական գործունեության մասնաբաժինը։ Պատմական ակնարկ Ձեռագրերի ստեղծումից հետո, առաջին քայլերը դեպի տեղեկատվական հասարակություն, հատկանշվեցին էլեկտրական հեռագրի, այնուհետև հեռախոսի և ռադիոհեռախոսի միջոցով, մինչդեռ հեռուստատեսությունը, Ինտերնետը, ավելի ուշ բջջային հեռահաղորդակցոմը և GPS-ը ասոցացրեցին պատկերը տեքստի և «առանց լար» բառերի հետ։ XX դարի վերջին տասնամյակում ինֆորմատիկայի և հեռահաղորդակցման մոտեցումը նպաստում են բաղադրիչների փոքրացմանը, որոնք թույլ են տալիս 2000 թվականից սկսած արտադրել «բազմաֆունկցիոնալ» սարքեր՝ մատչելի գներով։ ՏՀՏ-ների օգտագործումը չի դադարում տարածվել հատկապես հարուստ երկրներում, բայց միշտ կա վտանգ՝ շեշտադրելու սոցիալական և թվային բեկումը, ինչպես նաև սերունդների միջև անջրպետը։ Մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ու անտառային տնտեսության կառավարումից (անտառների ուրվագծում՝ անօրինական ծառահատման դեմ պայքարելու համար) մինչև տիեզերական միջավայրի համալիր դիտարկում (մոնիթորինգ) կամ կենսական բազմազանություն, ակտիվ ժողովրդավարություն, առևտրի, հեռաբժշկության, տեղեկատվության, տվյալների բազայի կառավարում, ցանցի, մեքենայացման և ռազմական բնագավառներ, աջակցություն հաշմանդամներին (կույրերը օգտագործում են զարգացած ձայնային համադրիչներ, ինչպես նաև հատուկ գրությամբ սկավառակներ) և այլն, ՏՀՏ-ն նպատակ ունի հատուկ տեղ գրավել մարդկային կյանքում և հասարակությունների գործունեության մեջ։ Ոմանք էլ վախենում են կորցնել իրենց սեփական ազատությունը (Big Brother-ի էֆեկտ, անցանկալի և նշանառված գովազդի աճող ինքնակոչություն…). Բազմաթիվ հետազոտողները կարծում են, որ ՏՀՏ-ները պետք է զարգանային և հիմքը հանդիսանային նոր քաղաքակրթական հարացույցի։ Եզրաբանության աճը Համացանցի և, մասնավորապես, համաշխարհային սարդոստայնի երևան գալը, որպես զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև բլոգների, վիքիների, կամPeer to Peer տեխնոլոգիաների հաջողությունը ՏՀՏ-ներին հասարակայնության չափեր են հաղորդում։ ժերար Այաշն իր «Մեծ շփոթմունքում» խոսում է «հիպերտեղեկատվության» մասին՝ ընդգծելու համար նոր տեխնոլոգիաների մարդաբանական բախումը։ Ինտերնետի բազմաթիվ օգտագործողներ դիտարկում են այն որպես հարաբերման տեխնոլոգիա (ՀՏ)։ ժոել դը Ռոսնեյը նորից օգտագործեց այս արտահայտությունը Պրոլետարիատի ապստամբությունում. զանգվածային լրատվական միջոցների փոխարեն զանգվածային լրատվամիջոցներ։ ՏՏ ոլորտի մեծ ընկերւթյուններ • Այ-Բի-Էմ • Microsoft • Intel IBM

Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM (International Business Machines), թարգմանաբար «Միջազգային Գործարար Մեքենաներ»), միջազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ Այ-Բի-Էմը արտադրում և շուկայում իրացնում է համակարգչային սարքավորումներ և ծրագրային ապահովում, տրամադրում էհոսթինգի ու խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ ոլորտներում՝ մեծ համակարգիչներից (մեյնֆրեյմերից) մինչևնանոտեխնոլոգիաներ։ 1911 թ.-ին երեք ընկերություններ` Tabulating Machine Company-ն, International Time Recording Company-ն և Computing Scale Company-ն միավորվել են և կոչվել CTR (անգլ.՝ Computing Tabulating Recording)[5][6][7]։ Այն ստացել է «IBM» անվանումը1924 թ.-ին, օգտագործելով «CTR»-ի Կանադայի և Հարավային Աֆրիկայի մասնաճյուղերի համար նախատեսված անվանումը։ Արժեթղթերի վերլուծաբանները Այ-Բի-Էմին կոչեցին «Կապույտ Հսկա» (անգլ.` «Big Blue»)` ընկերության արտադրանքում, պատկերանիշում և փաթեթավորման մեջ հաճախ օգտագործվող կապույտ գույնի պատճառով։ 2012 թ.–ին «Fortune» ամսագիրը Այ-Բի-Էմին նշեց որպես ԱՄՆ-ում երկրորդ ամենամեծ ընկերությունը` աշխատակիցների քանակով (435.000 ամբողջ աշխարհում[9], մոտ 100.000 ԱՄՆ-ում[10]), չորրորդ ամենամեծը` ըստ շուկայի կապիտալիզացիայի[11], իններորդը` շահութաբերությամբ[12] և տասնիններորդը` ըստ եկամտի։[13] Ամբողջ աշխարհում ընկերությունը եկամտաբերությամբ դասակարգվել է որպես երեսունմեկերորդը` ըստ Ֆորբս ամսագրի` 2011 թ.-ին։[14][15]2011-2012 թթ.-ի այլ վարկանշային աղյուսակներում Այ-Բի-Էմը առաջինն է որպես առաջատարների համար ընկերություն (ըստ «Fortune»-ի) և կանաչ ընկերություն (ըստ «Newsweek»-ի), երկրորդ ամենալավ միջազգային բրենդն է (ըստ «Interbrand»-ի) և ամենահարգված ընկերությունը (ըստ «Barron's»-ի), ինչպես նաև հինգերորդ ամենաշատ հիացմունք առաջացնող ընկերությունը (ըստ «Fortune»-ի) ու տասնութերորդը` ըստ նորարարությունների (ըստ «Fast Company»-ի)։[16] Այ–Բի–Էմը ունի 12 հետազոտական լաբորատորիա ամբողջ աշխարհում և 2014 թ.-ի դրությամբ այն շարունակում է մնալ ռեկորդակիր՝ հանդիսանալով 21 տարի անընդմեջ ամենաշատ արտոնագիր գրանցած ընկերությունը։ Ընկերության գոյության ընթացքում նրա աշխատակիցները արժանացել են հինգ Ազգային գիտական մրցանակի, հինգ Նոբելյան մրցանակի, հինգ Թյուրինգի մրցանակի և տասը Ազգային տեխնոլոգիական մեդալի։ [17][18] Այ-Բի-Էմի նշանավոր հայտնագործություններից են բանկոմատը, ճկուն և կոշտ սկավառակները, մագնիսային շերտով քարտերը, ռելացիոն տվյալների բազան, արտադրանքի ունիվերսալ կոդը (անգլ.` «UPC»), ֆինանսական փոխանակումը (անգլ.` swap), «SABRE»ավիատոմսերի ամրագրման համակարգը, դինամիկ օպերատիվ հիշողությունը (անգլ.` «DRAM») և Այ–Բի–Էմ Վաթսոն(անգլ.` IBM Watson) արհեստական բանականությամբ գերհամակարգիչը։ Ընկերությունը անցել է կազմակերպչական փոփոխությունների փուլերով` 2002 թ․–ին «ՓռայսվոթեռհաուսՔուփերս» [19]կազմակերպության խորհրդատվական բաժինը, 2009 թ․–ին` SPSS, 2012 թ․–ին` Կենեքսա (անգլ.՝ Kenexa) ընկերությունները գնելուց հետո, ինչպես նաև նաև 1991 թ․–ին Լեքսմարկ ընկերության առանձնացումից և «ThinkPad»ապրանքների ընտանիքը 2005 թ․–ին Լենովո ընկերությանը վաճառքից հետո։[20]




Մայքրոսոֆթ

Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Microsoft Windows շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։ Հիմնվել է 1975 թ. Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, որոնք այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։ Ամեն ինչ սկսվեց 1975 թ., երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդալով 1 հունվարի 1975 թ. թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թ. ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 մլրդ ԱՄՆ դոլար, 44,28 մլրդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։ Սեփականատերերը և կառուցվածքը Մայքրոսոֆթ ընկերության բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55%, Ստիվ Բալլմեր 4.66%, Կազմակերպության հիմնումը (1972-1983) Մանկության ընկերներ Փոլ Ալլենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբն, փորձեցին էին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թ. նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում սակայն կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։ 1975 թ. հունվարին «Փոփյուլր էլեքթրոնիքսը» թողարկեց Միքրո Ինսթրումենթեյշն և Թեմելեթրի Սիսթեմ Օլթեյրի (Altair-MITS) 8800 միկրոհամակարգիչներ։ Ալլենը նկատեց, որ իրենք կարող են սարքի համար հիմնական թարգմանիչ ծրագրավորել. սրան հաջորդեց Գեյթսի զանգը, ով պնդում էր, որ պետք է ունենալ աշխատող թարգմանիչ, որն էլ պահանջել էր MITS-ը ցուցադրության ժամանակ։ Քանի որ նրանք իրականում ոչինչ չունեին, Ալլենն զբաղված էր Օլթեյր-ի կրկնօրինակմամբ, մինչ Գեյթսը մշակում էր թարգմանիչը։ Չնայած նրանք ստեղծեցին թարգմանիչը կրկնօրինակման սկզբունքով, այն աշխատեց անթերի 1975 թ. մարտին Ալբուկերկում՝ Նոր Մեքսիկոյում ցուցադրության ժամանակ։ MITS-ը համաձայնեց ընդլայնել այն՝ վաճառելով որպես՝ Օլթեյր Բեյսիք։ Նրանք պաշտոնապես հիմնեցին Մսյքրոսոֆթը 1975 թ. ապրիլի 4-ին՝ Բիլ Գեյթսին նշանակելով որպես գլխավոր տնօրեն։ Ալլենը հնարեց «Micro-Soft» անունը՝ microcomputer և software բառերի միասնությամբ, ինչպես նշված է 1975 թ. Ֆորչն (Fortune) ամսագրի մի հոդվածում։ 1977 թ. օգոստոսին ընկերությունը Ճապոնիայում ASCII ամսագրի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որի արդյունքում ստեղծվեց իր միջազգային առաջին գրասենյակը՝ «ASCII Microsoft»-ը։ Ընկերությունը 1979 թ. հունվարին տեղափոխվեց Բիլևյու՝ Վաշինգտոն։ Մայքրոսոֆթը սկսեց Օպերացիոն համակարգի բիզնեսը (OSB) 1980 թ.՝ Յունիքսի սեփական տարբերակով, որը կոչվում էր Քսինեքս (Xenix)։ Այնուամենայնիվ Մայքրոսոֆթի MS-DOS օպերացիոն համակարգն էր, որն ապահովեց ընկերության գերիշխանությունը հանակարգչային արտադրության ոլորտում։ Դիջիթլ Ռիսըրչի հետ (Digital Research]) ձախողված բանակցություններից հետո, «Միջազգային բիզնես մեխանիզմներ» ընկերությունը (IBM) 1980 թ. նոյեմբերին Մայքրոսոֆթին պայմանագիր շնորհեց՝ ապահովելով վերահսկողական ծրագրի օպերացիոն համակարգով (CP/M OS), որը ստեղծվել էր միջազգային բիզնես ապարատի անձնական համակարգիչներն (IBM PC) օգտագործելու համար։ Այս գործարքի համար Մայքրոսոֆթը ձեռք բերեց վերահսկողական ծրագրի (CP/M) կրկնօրինակը «Սեթլ» համակարգչային ընկերությունից, որը կոչվում էր 86-սկավառակի օպերացիոն համակարգ (86-DOS)։ 1981 թ. օգոստոսին IBM-ն առանձնացավ, իսկ Մայքրոսոֆթը պահպանեց «Մայքրոսոֆթ սկավառակի օպերացիոն համակարգի» (MS-DOS) սեփականությունը։ Քանի որ IBM-ը պաշտպանել էր անձնական համակարգիչների ելումուտի (PC BIOS) հեղինակային իրավունքները, մյուս կազմակերպությունները ստիպված էին հակադրվել, որպեսզի IBM-ի ոչ մի սարք չառաջադրվի որպես անձնական համակարգիչ (PC), սակայն ոչ մի նման սահմանափակում չկիրառվեց օպերացիոն համակարգերում։ Տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ սկավառակի օպերացիոն համակարգի մատչելի ծրագրային ընտրությունը, Մայքրոսոֆթն ի վերջո դարձավ անձնական համակարգիչների օպերացիոն համակարգի առաջատարը։ Ընկերությունն ընդլայնեց դիրքերը համակարգչային շուկայում 1983 թ. Մայքրոսոֆթ մկնիկի թողարկմամբ, ինչպես նաև հրատարակչական բաժնով, որը կոչվում էր Մայքրոսոֆթ Փրես (Microsoft Press)։ Փոլ Ալլենը դուրս եկավ Մայքրոսոֆթից փետրվարին՝ հոջկինի հիվանդության զարգացումից հետո։

Ինտել


Intel Corporation (Integrated Electronics - Միահավաք Էլեկտնրոնիկա բառերից) աշխարհի խոշորագույնկիսահաղորդչային ըներություններից է և անձնական համակարգիչներից շատերի մեջ հանդիպող միկրոմշակիչների(microprocessor) x86 սերիայի ստեղծողը։ 1968-ին հիմնված որպես Integrated Electronics Corporation և Սանտա Կլարա,Կալիֆորնիա, ԱՄՆ-ում տեղեկայված, Intel ընկերությունը նաև արտադրում է մայրսալիկների сhipset-ներ, ցանցային սալիկներ, ֆլեշ հիշողություն, գրաֆիկական չիպեր, ներարված (embedded) մշակիչներ և այլ համակարգչային և կոմունիկացիոն սարքավորում։ Հիմնված լինելով կիսահաղորդիչների ոլորտի պիոներների՝ Ռոբերտ Նոյսի և Գորդոն Մուրիկողմից, Intel-ը համատեղում է իր մեջ նորագույն չիպերի նախագծման հնարավորությունները, առաջադեմ արտադրական գծերի հետ։ Իսկզբանե հայտնի լինելով ճարտարագետների և գիտնականների ոլորտում, ընկերության հոջողակ "Intel Inside" գովազդային արշավը 1990-ականներում դարձրել էր նրա և իր Pentium սերնդի միկրոմշակիչների անվանումները հայտնի շատ լայն զանվածներում։