Android 6.0 Marshmallow
ՍտեղծողGoogle, Open Handset Alliance
ԸնտանիքAndroid
Առկա էԲազմալեզու
ԻնտերֆեյսMaterial Design
Զարգացման կարգավիճակԱկտիվ մշակվում է
ՆախորդAndroid Lollipop
ՀաջորդAndroid Nougat
ԿայքՊաշտոնական կայք

Android 6.0 Marshmallow[1][2], Android բջջային օպերացիոն համակարգի տարբերակ, որը ներկայացվել էր 2015 թվականի մայիսի 28-ին Google I/O կոնֆերենսի ժամանակ: Այն ունի մի շարք նորամուծություններ և ֆունկցիաներ, որոնք տարբեվրում են իրենց նախորդից՝ Android Lollipop-ից[3]։

Նորամուծություններ խմբագրել

Առաջին հայացքից՝ Android Marshmallow-ը շատ չի տարբերվում Android Lollipop-ից։ Material Design հասկացությունը՝ լիովին պահպանվել է[4]։

Երևացող տարբերություններից կարելի է նշել հետևյալները՝

  • Սարքի բացումը՝ մատնահետքի օգնությամբ
  • Google Now On Tap ֆունկցիայի աջակցում
  • 2 Սիմ-քարտերի բնականոն աջակցում
  • Doze տեխնոլոգիան ընդունակ է քչացնել ֆոնային հավելվածների մարտկոցի էներգիայի օգտագործումը
  • Օգտվողի գաղտնիության կենտրոն - անձնական տվյալների և սարքի ֆունկցիաների հասանելիության կառավարում
  • Project Brillo - «խելացի» տան հետ աշխատանքի համակարգ
  • Բազմապատուհանային ռեժիմ[5]
  • Կարգավորումներում՝ յետնային ֆոնի գույնի փոփոխման հնարավորություն՝ բացից դեպի մուգ (միայն մշակողների համար, չի աշխատում փորձնական տարբերակում)[6]
  • Հայտնվեց Apple Pay-ի նմանական հավելված՝ Android Pay[7]
  • Թարմացված զատկային ձու, որը հայտնվում է Android-ի տարբերակի վրա 4-5 անգամ սեղմելուց հետո
  • USB-ով այլ սարքի լիցքավորման հնարավորություն[8]
  • Ոչ մեծ թվով ներ անիմացիաներ
  • System Tuner UI՝ թաքնված մենյու, որը թույլ է տալիս տեսնել մարտկոցի լիցքի տոկոսները և օգտագործել արագ կարգավորումները

Թարմացում խմբագրել

Nexus 5-ը, Nexus 6-ը, Nexus 7-ը (2013), Nexus 9-ը և Nexus Player-ը՝ եղել են առաջին սարքերը, որոնք ստացել են օպերացիոն համակարգի հետևյալ տարբերակը(Android 6.0)։ Անմիջական թարմացում կարելի է կատարել Android 5.0-ից և 5.1-ից[9]։ Nexus-ից հետո թարմացումը մատչելի դարձավ Asus-ի ֆլագմանային սմարթֆոնների համար[10], ինչպես նաև Alcatel-ի, Samsung-ի, HUAWEI-ի, HTC-ի, Sony-ի, LG-ի, OnePlus-ի և Xiaomi-իի համար[11]։ Նույնպես մատչելի կդառնա ներկառուցված ծրագրային ապահովման շնորհիվ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Develop a sweet spot for Marshmallow: Official Android 6.0 SDK & Final M Preview». Android developers Blog. Վերցված է 18 августа 2015-ին.
  2. «Android M's name is Marshmallow». The Verge. Vox Media. Վերցված է 17 August 2015-ին.
  3. Chester, Brandon. «Google Announces Android M At Google I/O 2015». Anandtech. Purch, Inc. Վերցված է May 28, 2015-ին.
  4. «Google announces Android M, available later this year». The Verge. Vox Media. Վերցված է May 28, 2015-ին.
  5. В Android M появился мультиоконный режим
  6. 55 нововведений!
  7. Много новых «фишек» представили на конференции Google
  8. Android M
  9. Новый Андроид получат другие «Нексусы».
  10. «ASUS Lists Which ZenFone Devices Will Get An Android Marshmallow Update Soon-ish».
  11. «Какие устройства получат Android 6.0 Marshmallow?» (ռուսերեն). AndroidLime. Վերցված է 2015-10-21-ին.
  12. Обновление через прошивку Android 6 Marshmallow.