Ленри Леопольд Уилфред Питерс

Fizika25/Ավազարկղ

Լենրի Լեոպոլդ Ուիլֆրեդ Պիտերս (անգլ.՝ Lenrie Peters,), Դակար)-գամբիացի բանաստեղծ, արձակագիր, վիրաբույժ:


Կենսագրություն խմբագրել

Լենրի Լեոպոլդ Ուիլֆրեդ Պիտերս ծնվել է Սիեռա- Լեոնեում, կրեոլների ընտանիքում: 1949 թվականին տեղափոխվում է Սիերա Լեոնե, ուր Ֆրիթաունում` Ուելսի արքայազնի դպրոցում կրթություն է ստանում: 1949 թվականից շարունակել է կրթությունը Քեմբրիջի քոլեջ- Տրինիտիում` 1956 թվականին ստանալով բնագիտության բակալավրի աստիճան: Կրթության տարիներին ընտրվել է Աֆրիկայի ուսանողական միության նախագահ:

1956-ից մինչև 1959 թվականը կրթություն է սռտացել Լոնդոնի Համալսարանական քոլեջի հիվանդանոցում (University Colleje Hospital)։ 1959 թվականին ստացել բժիշկ-վիրաբույժի դիպլոմ:

Գործունեություն խմբագրել

Լենրի Լեոպոլդ Ուիլֆրեդ Պիտերս 1955-1968 թվականներին աշխատել է Բի-բի-սի ռադիոյում, թողարկել է ծրագրեր աֆրիկյան երկրների համար: Գիլֆորդում և Նորթհեմփթոնում զբաղվել է բժշկական գործունեությամբ: Եղել է Անգլիայի վիրաբույժների Արքայական կոլեգիայի անդամ: Վերադառնալով Գամբիա` շարունակել է վիրաբուժական գործունեությունը Բանջուլում: Լինելով մարդասեր ձգտել է իր հարստությունը բաժանել կարիքավորներին: Ընտրվել է Գամբիայի Պատմական հուշարձանների պահպանության հանձնաժողովի նախագահ, եղել է Գամբիական քոլեջի և Գամբիայի Ազգային գրադարանի տնօրենների խորհրդի նախագահ (1979-1987):

Հեղինակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ, որոնցից են՝ «Բանաստեղծություններ» (1964), «Ուղեկիցներ» (1967), «Կատչիկալի» (1971)։ Գրել է նաև «Երկրորդ շրջան» վեպ (1965), որը գրել է իր բժշկական գործունեության տպավորությունների ազդեցությամբ։ Այն պատմում է աֆրիկյան հասարակության վիճակը, երբ նրանց բազմաթիվ երկրներ անկախության ձեռք բերման նախաշեմին էին կանգնած:

Ընտրվել է Գամբիայի գրողների միության հախագահ:

Մահ խմբագրել

Մահացել է Դաքարում` կարճատև հիվանդությունից հետո:

Ծանոթագրություններ խմբագրել