Կարեն Ջանիբեկյան - - - Ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում` Հատուկ հանձնարարություն, Սովի ժամանակներից, Չախ-չախ թագավորը, Մորգանի խնամին, Քաոս, Աշնան արև, Արևիկ, Խոշոր շահում, Մեզանից երեքը, Դեմքով պատին, Արյուն, Ընկեր Փանջունի, Լաբիրինթ, Երևան ջան, Լովեմբեր, Արահետ Անառակ որդու վերադարձը և այլ ֆիլմերում: 1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում: Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացի մեդալի: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: Նշենք նաև, որ Կարեն Ջանիբեկյանը դերասան Գուրգեն Ջանիբեկյանի որդին է:


Կարեն Ջանիբեկյանի մասին ավելին կարող եք իմանալ այցելելով այս էջերը:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ՝ http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=119 http://avproduction.am/imagedb/persons/904/main/1.jpg http://www.tert.am/am/news/2011/08/27/janibekyan/ http://gazeta.am/?p=12635&lang=hy http://report.am/news/culture/janibekyan-himnadram.html

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ http://www.youtube.com/watch?v=whwJAOY1aiw http://www.youtube.com/watch?v=okpFE6Pn1xc http://www.youtube.com/watch?v=hDeP1umX_ZU http://www.youtube.com/watch?v=E475Hv-btIk