Էրիկ Վարդանի Գևորգյան

Ծնվել է 1996 թվականին Երևանում. 2002 թվականից սկսած մարզվում է Ձյոսինմոն Սյորինրյու կարատեդոյի Հայաստանի ազգային ֆեդերացիայում՝ մարզիչ՝ ֆեդերացիայի հիմնադիր նախագահ՝ Վարդան Գևորգյանի գլխավորությամբ: Ունի սև գոտի 2-րդ Դան որակավորում: Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն է: 2003 թվականից սկսած մասնակցել է հանրապետական և միջազգային տարբեր մրցաշարերի: Իր կարիերայի առաջին խոշոր նվաճմանը հասել է 2008 թվականին՝ Հունգարիայի Միշկոլց քաղաքում տեղի ունեցած Հայաշի կարատեյի աշխարհի գավաթի խաղարկությանը՝ Կատա և Կումիտե ձևերում զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականը: Նույն արդյունքը կրկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում արդեն Ձյոսինմոն Սյորինրյու կարատեդոյի աշխարհի Գավաթի խաղարկությանը՝ Կումիտե ձևում գրավելով 1-ին տեղ: Իր կարիերայի ամենամեծ նվաճմանը հասել է 2014 թվականի սեպտեմբեր ամսին՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած Ձյոսինմոն Սյորինրյու կարատեդոյի Աշխարհի առաջնությանը՝ Կումիտե ձևում՝ բացարձակ քաշային կարգում՝ գրավելով 1-ին տեղ: