Մասնակից:Ereqnuk/Ավազարկղ
Սա Ereqnuk մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Մեղրածուծ խմբագրել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրածուծ (անգլ.՝ Marrubium vulgare)- խորտակ, հոտիսո, մեղրածծու, մեղրախոտ, շանխոտ, ֆարասիոն։ Խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին է պատկանում։ Բազմամյա բույս է։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Բույսը սպիտակավուն է, թավոտ։ Ունի ձվաձև-կլորավուն տերևներ, երկսեռ, մանր, սպիտակ ծաղիկներ, 4 սերմիկներից բաղկացած պտուղներ։ 30-70 սմ բարձրությամբ, ուղղականգուն, սնամեջ ցողունով բույս է։ Ծաղկում է ամբողջ ամռանը, պտղակալում՝ օգոստոս-հեկտեմբեր ամիսներին։ Բազմանում է սերմերով, վեգետատիվ ճանապարհներով։
Քիմիական բաղադրություն խմբագրել
Պարունակում է բյուրեղային և ամֆոր, դառը նյութերը, որոնցից են մառուբինը, մառուբիին և այլն, մինչև 0,06% եթերայուղ, 7% դաբաղանյութերը, ալկալոիդներ, մառուբինաթթու, խեժ և այլն։
Բուժական նշանակություն խմբագրել
Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման ընթացքում։ Հեռացնում են կոշտ մասերը և չորացնում։ Ժողովրդական բժշկության մեջ բույսի սերմերի դոնդողով՝ կաթի հետ խառնած, բուժել օգտագործել են ակնագնդերի և միջին ականջի, բերանի լորձաթաղանթի և նշիկների բորբոքումնեը բուժելու համար։ Նույն սերմերը, առանց խառնուրդի, տվել են ներքին ընդունամ ձևով՝ ստամոքսի սուր բորբոքումների և թարախակալումների ժամանակ։ Դեղաբույսն օգտագործվում է լարինգիտի, բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, պալարախտային հազի, միզուղիների բորբոքումների, ջերմերի, ցաների, լիմֆադենիտների, թութքի, անկանոն դաշտանի, որովայնային օրգանների սպազմալգիաների ժամանակ։
Այլ օգտակար հատկանիշները խմբագրել
Մեղրածուծն արտադրում է առատ նեկտար։ Նրանից ստացվող մեղրն ունի բաց գույն, բացառիկ հաճելի բույր և համ։ Դեղաբույսը միջատասպան է։