Մասնակից:Epraqsia/Ավազարկղ
Տեսակ | աղանդեր |
---|
«Դեղձ Մելբա» դասական աղանդեր պաղպաղակով, ստեղծվել է 1892 կամ 1893 թվականին Օգյուստ Էսկոֆյեյի կողմից (Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի ռեստորանի ֆրանսիացի շեֆ խոհարար) ի պատիվ օպերային երգչուհու Նելլի Մելբայի[1]: Աղանդերը պատրաստվում է կեղևազրկված դեղձից, ազնվամորու սոուսով և վանիլային պաղպաղակով: Աղանդերը հայտնի է ԱՄՆ-ում XX դարի սկզբից, և այնտեղ համարվում է դեղձով պատրաստված ամենատարածված աղանդերը[2]:
Ստեղծման պատմություն խմբագրել
1892 թվականին Նելլի Մելբան Կովենտ գարդեն արքունական թատրոնում հանդես էր գալիս Ռիխարդ Վագների Լոհենգրին օպերայում: Դուքս Ֆիլիպ Օրլեանցին ճաշկերույթ է կազմակերպել նրա պատվին հաղթանակը նշելու համար: Այս առիթով Օգյուստ Եսկոֆյեն ստեղծեց նոր աղանդեր: Աղանդերը մատուցել է այն զարդարելով կարապի սառցե քանդակով, որի հիման վրա վանիլային պաղպաղակով եղել է դրված դեղձ: Լուրեր էին պտտվում, որ երգչուհին շատ էր սիրում պաղպաղակ, բայց չէր համարձակվում այն հաճախ ուտել որպեսզի չվնասի կոկորդը: Աղանդերում պաղպաղակը բաղադրիչներից միայն մեկն էր, ուստի նման աղանդերը նույնքան վնասակար ազդեցություն չի կարող ունենալ երգչուհու ձայնալարերի վրա: Աղանդերը կարապի սառցե քանդակով ձևավորելը պատահական չէր: Հենց նավով (որին կախարդը վերածում է փոքրիկ իշխանին՝ Գոտֆրիդին), օպերայի առաջին և երրորդ ակտերի ժամանակ երկու անգամ գալիս է ասպետ Լոենգրինը: Լոենգրին օպերան գրվել է Կարապի ասպետ Լոենգրինի մասին լեգենդների մոտիվներով:
1900 թվականին Էսկոֆյեն ստեղծեց աղանդերի նոր տարբերակը: Կարլտոն հյուրանոցի բացման առիթով, որտեղ նա գլխավոր խոհարարն էր, Էսկոֆյեն արդեն չէր օգտագործում սառցե կարապը և դեղձի վրա դնում էր ազնվամորու պյուրե: Այս աղանդերի այլ տարբերակներում դեղձի կամ ազնվամորու սոուսի փոխարեն օգտագործվում է տանձ, ծիրան կամ ելակ: Մյուս տարբերակում ազնվամորու պյուրեյի փոխարեն օգտագործում են կարմիր հաղարջի դոնդող[3]:
Հունվարի 13-ին Միացյալ Նահանգներում նշվում է Մելբա դեղձի ազգային օրը[4]:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Peach Melba Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
- ↑ The Oxford companion to American food and drink. / By Andrew F. Smith.
- ↑ Larousse Gastronomique. — New York City, N. Y.: Clarkson Potter, 2001. — P. 733.
- ↑ American Holidays — United States National Holidays