== Ռազմական բոինգների ավտոմատ կառավարման համակարգեր ==

խմբագրել

Օդային փոխադրամիջոցների զարգացման և խթանման գործընթացն երկրի տնտեսական և ռազմական մթնոլորտի կայունացման կարևորագույն տարրերից է: Ներկայումս ՏՏ-ները(Տեղեկատվական Տեխնոլոգիաներ) սրընթաց արագությամբ լայնատարած գործունեություն են սփռել բոլոր ոլորտներում և օրըստօրե էլ ավելի է մեծանում նրանց դերն ու նշանակությունը: Նրանց դերակատարումն ու կիրառությունն այնքանով է կարևորվում և արժևորվում, որ առանց նրանց չի իրականանում ոչ մի բիզնես, տեխնիկական և ավտոմատացման գործընթաց: Ինքնաթիռաշինության ոլորտը ևս մեծապես կարևորում է ՏՏ-ների դերակատարումն իր ընթացիկ աշխատապրոցեսներում և որդեգրել է ժամանակակից բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառման քաղաքականությունը:
Ավելին, այս ոլորտի զարգացումն ու առաջընթացն առանց բարձրակարգ տեխնոլոգիաների ներդրման և կիրառման պարզապես անիմաստ է: Ռազմական բոինգների ավտոմատ կառավարման համակարգերը հանդիսանում են ՏՀՏ-ների, տեխնիկական և ավտոմատ կառավարման համակարգերի առաջընթացի խոսուն վկաները:
Ներկայումս դեռևս քիչ չեն ձեռքով կառավարվող բոինգների կառավարման համակարգերի կիրառությունը, սակայն նրանք մեծապես զիջել են իրենց դիրքերը ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման և կիրառման նկատմամբ:
Ռազմական բոինգների ավտոմատ կառավարումը մեխանիկական, էլեկտրական, տեխնիկական և հիդրավլիկ կառավարման համակարգերի միասնական ամբողջություն է: Ավտոմատ կառավարման ժամանակ համակարգն ինքն է որոշում կառավարման դրույթները և փոփոխման ֆունկցիաները:
Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների շրջանակներում մեծ կիրառություն են վայելում “թռիչքը վերահսկող համակարգերը” (Flight Control Systems), որոնք նախատեսված են ինքնաթիռի թռիչքի անխափան ընթացքը կառավարելու և վերահսկելու համար: Թռիչքի վերահսկման գործընթացն ապահովելու համար միաժամանակ աշխատեցվում են մի քանի ծրագրեր, որոնք բեռնավորված են տարբեր համակարգիչների վրա` հուսալի և կայուն գործունեություն ապահովելու համար: Այն կիրառվում է Systems Interface’s OASIS պլատֆորմի վրա` օգտագործելով Versa View, RSView, RSWeb Server և Microsoft SQL Server տեխնոլոգիական գործիքներ:
Ներկայումս ռազմական բոինգների ներքին կառավարման ատոմատացումն իրականացվում է բոլորովին վերջերս նախագծված ICAD ծրագրային համակարգով, որը հանդիսանում է գիտելիքահենք ճարտարագիտական և նախագծման ծրագիր: Այս գիտելիքահենք ծրագիրն իր լայն կիրառությունն է գտել հատկապես բոինգ 737 և 777 մոդելների շրջանակներում: Ծրագիրն էապես կրճատում է ինքնաթիռներում կիրառվող էլեկտրական ուրվագծերի հոսքերը: Բոինգների 777 ընտանիքի մոդելների նախագծումն իրականացվում է միմիայն թվային տարբերակով:
Առանց օդաչու կառավարվող ռազմական բոինգների թռիչքների կարգավորման գործընթացը համակցվում է թվային վահանակների օգտագործմամբ, որտեղ բեռնավորված է նախագծված համապատասխան ծրագրային համակարգը: Իսկ ինքնաթիռում տեղադրված է համապատասխան թվատախտակ` փոխանցվող ազդանշաններն որսալու և իրագործելու համար:http://www.aint.com/automated_systems.html
Թվատախտակի սարքավորման վրա բեռնավորված է նորարաություն հանդիսացող ICAD գիտելիքահենք համակարգը, որն էլ վերահսկում է ավտոմատ կառավարման գործընթացը:
Ինքնաթիռների ավտոմատ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունները տարեկան կտրվածքով շատ մեծ գումարներ են ծախսում ICAD համակարգի ծրագրային լիցենզիաներ ստանալու համար: Տարեկան կտրվածքով հաշվարկվում է 1.75 ԱՄՆ դոլլար:
Բոինգ 777-երն առաջնորդվում են առանց օդաչու իրականացվող թռիչքի համար նախագծված Rockwell Collins AFDS-770 համակարգով, որն իր աշխատապրոցեսներում օգտագործում է FCP-2002 միկրոպրոցեսորներ: Rockwell Automation VersaView թվային ծրագիրը տրամաբանությամբ և մտածելակերպով օժտված ծրագիր է, որն ունակ է վերահսկելու և թելադրելու իրավիճակային մոտեցումներ:
Այս ասպարեզում լայնատարած կիրառություն է ստացել Ավտոմատացված Ուղղորդման Համակարգը (Automated Alignment System): Այն իր մեջ ներառում է 13 ավտոմատացված սարքավորումներ, ալեհավաքների կառավարման 200 բաղադրիչներ և 700 կատարողական շարժական մեխանիզմներ: Այս համակարգի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ այն բավականին ճկուն է և օգտագործում է այնպիսի տեխնոլոգիական գործիքներ, որոնք մեծապես կրճատում են կառավարման աշխատատարությունը:
Նմանատիպ ավտոմատացված համակարգերի կիրառումը խթանիչ գործոն է երկրի ռազմական ոլորտի լրջախոհ առաջընթացի վերաբերյալ: Համեմատական ընդհանուր եզրերով այն բավականին աշխատատր է և ֆինանսատար: Սակայն պետք է հաշվի առնել, որ համակարգը նախագծվում է ընդամենը մեկ անգամ և իր կիրառությունն է գտնում տարբեր սարքավորումների վրա: Եվ որ ամենից նշանակալին է, պատերազմական գործողությունների ժամանակ առաջատար տեխնոլոգիաների կիրառման արդյունքում պարզապես բացակայում են մարդկային հնարավոր կորուստները: