E badalyan/1994

«Կանաչ Լապտեր» (անգլ.՝ Green Lantern), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ հիմնված DC Comics֊ի համանուն կերպարի վրա։ Ֆիլմում խաղում են Ռայան Ռեյնոլդսը, Բլեյկ Լայվլին, Պիտեր Սարսգաարտը, Մարկ Ստրոնգը, Անջելա Բասեթը և Թիմ Ռոբինսը։ Ֆիլմի ռեժիսյորն է Մարտին Քեմփբելը։ Ֆիլմը պատմում է Հալ Ջորդանի՝ մի օդաչուի մասին, ով ընտրվել էր և պետք է լիներ «Կանաչ լապտերի կորպուսի» առաջին մարդ ադամը։ Հալին տրվում է մատանի, որը տալիս է նրան ներմարդկային ուժեր, և նա պետք է դիմակայի Պարալաքսին, ով սպառնում է տիեզերքին։

Ֆիլմի արտադրությունը սկսել էր 1997 թվականից։ Առաջընթացը կանգ էր առել մինչ 2007 թվականին Գրերգ Բերլանտիին վարձեցին՝ ռեժիսյոր լինելու համար։ 2009 թվականին նրանք վարձեցին Մարտին Քեմփբելին և Բերլանտին ստիպված էր հրաժարվել ռեժիսյորի պաշտոնից։ Դերասանների մեծ մասը ընտրվեցին 2009 թվականի հուլիսից, մինչև 2010 թվականի փետրվարը, իսկ նկարահանումները սկսեցին 2010 թվականի օգոստոսին Լուիզիանայում։ Ֆիլմը վերարտադրության փուլում ստացավ 3D ձևաչափ։

«Կանաչ լապտեր» ֆիլմը թողարկվել է 2011 թվականի հունիսի 17֊ին և ընդհանուր առմամբ վաստակել է բացասական ակնարկներ։ Ֆիլմը հիմնականում քննադատվել է սցենարի, անհամապատասխան տոնի, չարագործների ընտրության և CGI օգտագործման համար, մինչ որոշ քննադատներ բարձր են գնահատել Ռայան Ռեյնոլոդսի խաղը։ Ֆիլմը նաև ձախողում ունեցավ ֆինանսական առումով։ Ֆիլմի բյուջեն կազմել էր 220 միլիոն դոլար, մինչ արտադրական բյուջեն կազմում էր 200 միլիոն դոլար։ Ֆիլմի բացասական ընդունելության և ֆինանսական ձախողման պատճառով Warner Bros.֊ը չեղյալ հայտարարեց ֆիլմի սիքվելի արտադրությունը, դրա փոխարեն բարելավելով կերպարը DC֊ի ընդարձակ տիեզերքում։

Սցենար խմբագրել

Միլիոնավոր տարիներ առաջ, Տիեզերքի պահապաններ անունով էակները, օգտագործելով կամքի կանաչ ուժը ստեղծում են միջգալակտիկային ոստիկանական ուժեր՝ Կանաչ կապտերների կորպուս։ Նրանք բաժանեցին տիեզերքը 3600 սեկտոր՝ ամեն սեկտորին՝ մեկ Կանաչ լապտեր։ Այդպիսի Կանաչ լապտերներից մեկը՝ Աբին Սուրը՝ 2814֊րդ սեկտորից, հաղթել էր Պարալաքսին և նրան բանտարկել էր Ռյութ մոլորակում՝ կորած սեկտորում։ Ներկայում, Պարալաքսը, մոլորակում վթարից հետո ողջ մնացածների վախից սնվելով, ուժ է հավաում և ազատվում է իր բանտից։ Նա գրեթե սպանում է Աբին Սուրին, ով փախչում է Երկիր՝ վթարային վայրէջք կատարելով և հրամայելում է իր մատանուն գտնել իրեն հաջորդողին։

Մատանին ընտրում է Ferris Aircraft֊ում աշխատող խիզախ մի օդաչու՝ Հալ Ջորդանին, ով գնում է վթարի վայր, որտեղ Աբին Սուրը նրան նշանակում է Կանաչ լապտեր և հրամայում է, որ նա վերցնի լամպտերը և կատարի երդումը։ Տանը, նա երդվում է և հայտնվում է Կանաչ լապտերների լժկորպուսի տանը՝ Օա մոլորակում, որտեղ նա հանդիպում է և մարզվում է Կանաչ լապտեր վետերաններ՝ Տոմար֊Ռեի, Կիլովոգի և Սինեստրոյի հետ, ով կարծում էր, որ Հալը վախկոտ է և հարմար չէ կորպուսի համար։

Մինչդեռ, Սենատոր Ռոբերտ Հոմանդը կանչում է իր որդի՝ գիտնական Հեկտոր Հեմանդին, որպեսզի նա հետազոտի Աբին Սուրի մարմինը՝ Ամանդա Ուոլերի հսկողության տակ։ Դիակի մեջ գտնվող Պարալաքսի մի մասը մտնում է Հոմոնդի մեջ՝ տալոոժվ նրան հեռազգացություն և տելեկինեզային կարողություններ, որոնք ազդում են նրա առողջության վրա։ Պարզելուց հետո, որ նրան կանչել են այդ գաղտնի աշխատանքը կատարելու միայն իր հոր միջամտությամբ, երեկույթի ժամանակ նա փորձում է սպանել նրան տելեկինեզի միջոցով՝ տապալելով ուղղաթիռը։ Ջորդանը փրկում է սենատորին ևերեկույթի հյուրերին, ինչպես նաև իր մանկության սիրելիին՝ Քերոլ Ֆերիսին։ Հետո նա կարողանում է իր կարողությունների շնորհիվ սպանել հորը՝ նրան ողջ այրելով։ Դրանից հետո նա սեղմում է Ուալերին վերևում գտնվող պատուհանին։ Ջորդանը գալիս է և փրկվում է նրան, նաև իմանում է, որ Պարալաքսը գտնվում է Երկրում։

Օայում, պահապանները Սինեստրոյին ասոըմ են, որ Պարալաքսը ժամանակին իրենցից մեկն է եղել, սակայն հետո ցանկացել է կառավարել վախի դեղին երևույթը։ Սինեստրո պնդում է, որ վախի դեմ զենքը՝ դա հենց վախն է։ Նա ասում էր, որ պահապանները ստեղծեն նույն դեղին մատանուց և թողնեն, որ Երկիրը վերանա, որպեսզի կարողանան պաշտպանել Օան։ Ջորդանը գալիս է և ձորձում է ապացուցել է, որ դեղին մատանին այն օգտագործողին չար է դարձնում, սկայն պահապապանները մերժում են նրա խնդրանքը և նա վերադառնում է Երկիր, որպեսզի միայնակ հաղթի Պարալաքսին։

Վերադառնալով Երկիր որպես Լապտեր՝ Ջորդանը փրկում է Ֆերիսին և Հոմանդին, Հոմանդի դեմ մղած կռվից հետո։ Պարալքսը գալիս է, և պահանջելով Հոմանդի մարդկային ուժը, սպանում է նրան և սկսում է կործանել Քոսթ Սիթին։ Դաժան կռվից հետո, Ջորդանի իր նոր հայտնաբերած կարողությամբ դուրս է բերում Պարալաքսին Երկրից և հրում է դեմի արև՝ ոչնչացնելով և սպանելով նրան։ Նա կորցնում է գիտակցությունը և գնում է դեմի Արևը, սակայն Սինեստրոն, Կիլովոգը և Թոմար֊Ռեն փրկում են նրան։ Օայում բոլոր Կանաչ լապտերները շնորհավորում են նրան իր քաջության համար։ Սինեստրոն ասում է Ջորդանին, որ նա այժմ կրում է իր սեկտորը որպես Կանաչ Լապտեր պաշտպանելու պարտականությունը։

Տիտրերից հետո երևում է, որ Սինեստրոն գողացել է դեղին մատանին և այն դնում է իր մատին՝ կանաչ հագուստը և աչքերը դեղին փոխելով։

Դերակատարներ խմբագրել

Ferris Aircraft Company֊ի օդաչու, ով դարձել է միջգալակտիկային պահապանների առաջին մարդ անդամը, ով օգտագործում է կամքի ուժը։ Ռայան Ռեյնոլդսը ասել է․ «Ես գիտեի Կանաչ լապտերի մասիին իմ ամբողջ կյանքի ընթացքում, սակայն երբեք չէի հետևել դրան։ Ես սիրահարվեցի կերպարի վրա, երբ հանդիպեցի Մարտին Քեմփբելի հետ»։ Դերի համար բանակցությունների մեջ էին Քրիս Փայնը և Սեմ Ուորթինգթոնը։ Բրեդլի Քուփերը, Ջարեդ Լետոն և Ջասթին Թիմբերլեյքը գլխավոր թեկնածուներն էին։ Իսկ Բրայան Օսթին Գրինը, ով Կանաչ լապտերի երկրպագու է, նույնիսկ քարոզարշավ էր կազմակերպել, սակայն չի ընտրվել։

    • Գաթլին Գրիֆթ՝ երիտասարդ Հալ Ջորդան

Ferris Aircraft֊ի փոխնախագահը և Հալ Ջորդանի երկար ժամանակվա սիրային հետաքրքրությունը։ Անհայտ աղբյուրից հայտնի է դարձել, որ Լայվլին եղել է հինգ առաջատար թեկնածուների շարքում, որոնցից էին Եվա Գրինը, Քերի Ռասելը, Դայան Քրյուգերը, Ջենիֆեր Գարները։

    • Ջենա Քրեյգ՝ երիտասարդ Քերոլ Ֆերիս
  • Պիտեր Սարսգաարտ՝ Բժիշկ Հեկտոր Հոմանդ



Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

1997 թվականի սկզբերին Warner Bros. դիմեց կուլտային կինոստեղծող և կոմիքսներ գրող Քևին Սմիթին, ով նոր էր վերջացրել «Superman Lives» կոմիքսը, որպեսզի նա գրի «Կանաչ լապտերը» ֆիլմի սցենարը։ Սմիթը մերժեց առաջարկը, ասելով, որ նրա կարծիքով կան ավելի հարմար թեկնածուներ, ովքեր կարող են ստեղծել ֆիլմը։ Քվենտին Տարանտինոն նույնպես շանս ունեցավ գրելու ֆիլմի սցենարը գրելու և ֆիլմը ռեժիսյորը լինելու։ Warner֊ը ցանկանում էր, որ ֆիլմը լիներ մարտաֆիլմ և կատակերգություն։ 2004 թվականին Ռոբերտ Սմիգելը ավարտեց մի սցենար, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջեք Բլեքը։ Այնուամենայնիվ, ստուդիան չեղյալ համարեց կատակերգության գաղափարը՝ համացանցում երկրպագուների վատ արձագանքից հետո։ Warner Bros.֊ը հիացած լինելով Դեյվիդ Ս․ Գոյերի «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմի սցենարով, առաջարկել էր նրան գրել կա՛մ Կանաչ լապտերի, կա՛մ Ֆլեշի մասին ֆիլմ, սակայն նա ընտրեց երկրորդ տարբերակը։ Դերասան֊գրող Քորի Ռեյնոլդսը, ով Ջոն Ստյուարտ կերպարի երկրպագուներ, առաջարկել էր մի տրիլոգիա, որտեղ նա կատարում էր Ջոն Ստյուարտի դերը։ Ռեյնոլդսը մտադիր էր ներկայացնել Հալ Ջորդանին և Արդարության լիգային հնարավոր սիքվելներում։ 2007 թվականի հունիսին նա ավարտեց «Կանաչ լապտեր։ Հերոսի ծնունդը» անունով ֆիլմի սցենարը՝ Warner Bros.֊ի կողմից ստանալով դրական արձագանք և թողարկման ստույգ թվական՝ 2010։ Այնուամենայնից ստուդիան անտեսեց Ռեյնոլդսի սցենարը։ 2007 թվականի հոկտեմբերին Մարկ Գուգենհեիմը համաձայնվեց լինել ֆիլմի ռեժիսյորը և գրել դրա սցենարը՝ կոմիքսների գրող Մայքլ Գրինի և Մարկ Գուգենհեիմի հետ։ 2008 թվականին եռյակի սցենարի մասին տրածվեց համացանցով, բացահայտելով, որ այնտեղ ընդգրկբվելու է հերոսի ծագումը և Քերոլ Ֆերիսը, Քիլովոգը, Գայ Գարդները և Սինեստրոն կատարելու են կամեո։ Գուգենհեիմը ասաց, որ սցենարը ոգեշնչված է լինելու Դեննիս Օ՛Նիլի, Նիլ Ադամսի 1970-ականների և Դեյվ Գիբոնսi 1980-ականների կոմիքսներով։

Նախաարտադրություն խմբագրել

////////////////////////////////////////////////

Կերպարի կենսագրություն խմբագրել

Այրիս Ուեսթը լրագրող է «Picture News»֊ում (գտնվում է Ցենտրալ Սիթիում)։ Նա Բարի Ալենի հարսնացուն է, ով Ֆլեշն է։ Այրիսը մրմրթում է, որ Բարին միշտ ուշանում է, քանի որ դատաբժիշկ է աշխատում, սակայն նրա ուշանալը չի փոխվում, երբ նույնիսկ նա սպիդսթեր է դառնում։ Նա ոչ միայն իմանում է, որ Բարին Ֆլեշն է, այլ նաև, որ իր զարմիկը՝ Ուոլի Ուեսթը Կիդ Ֆլեշն է։ Նա այս մասին իմանում է Բարիի հետ ամուսնանալուց հետո, երբ Բարին քնած ժամանակ խոսում էր։ Այս ժամանակվա ընթացքում պարզվում է, որ Այրիսը իրականում ծնվել է 30֊րդ դարում։ Պրոֆեսոր Զումը սպանում է Այրիսին։ Տարիներ անց Բարին սպանում է Պրոֆեսոր Զումին, որ կասեցնի իր նոր հարսնացուի՝ Ֆիոնա Ուեբի սպանությունը։

Սակայն Այրիսը երկար ժամանակ մահացած չի մնում։ Այրիսի իրական ծնողները՝ Ռասելները, ապագա Ֆլեշի՝ Ջոն Ֆոքսի օգնությամբ, նորածին Այրիսին ուղարկում են անցյալ, որտեղ նրան որդեգրում է Իռա Ուեսթը։