Ոճական ուղեցույցը նպատակադրված է ոճային առումով համահունչ դարձնել հայերեն Վիքիպեդիայի հոդվածները և մեկնաբանել ներկայում կիրառվող ոճային նորմերը։ Այդ նորմերը խորհրդատվական բնույթ են կրում, և կոչված են օգնել խմբագրողին կառուցել իր հոդվածներն այնպես, որ արդյունքում պահպանվի դրանց ներհամակարգային հետևողականությունը և միանմանությունը։ Դա ընթերցողի համար հեշտացնում է հոդվածների որոնումը, ընթերցումն ու ներգրավվումը խմբագրական աշխատանքներին։

Հոդվածի ստեղծում խմբագրել

Հոդվածը կարելի է ստեղծել հետևյալ տուփում տպելով նոր հոդվածի անունը՝ <inputbox> type=create default=նոր հոդվածի անուն buttonlabel=Ստեղծել break=no </inputbox>

Ընդհանրապես, նոր հոդվածները կարելի է ստեղծել էջի ձախ կողմում եղած «որոնել» տուփում տպելով հոդվածի անունը: «Անցնել» կոճակի վրա սեղմելուց հետո, եթե հոդվածը արդեն գրված լինի, կգտնեք նրան, և կարող եք ցանկացած դեպքում նոր նյութեր ավելացնել՝ հոդվածի վերևում «խմբագրել» կոճակի վրա սեղմելուց հետո: Իսկ եթե գոյություն չունենա, կգտնեք կարմիր հղում, որի վրա կտտացնելուց հետո կարող եք ստեղծել նոր հոդվածը:

Վիքիպեդիայի նոր հոդվածներ ստեղծելը հետևում են հետևյալ ընթացատեսքին՝

 
Վիքիպեդիայում նոր հոդված ավելացնելը

Հոդվածի կառուցվածքը խմբագրել

Վիքիպեդիայի հոդվածները ընդհանրապես ունենում են հետևյալ տեսքը և կառուցվածքը: Ներքո նշված հոդվածի բոլոր ենթամասերի մասին կարող եք ընթերցել ներքևում՝

Հոդվածի անուն

Հոդվածի ամփոփումը մեկ կամ երկու նախադասությունով:

Բովանդակության աղյուսակ

Պարունակություն

==Այցելեք նաև==

==Աղբյուրներ==

==Գրականություն==

==Արտաքին հղումներ==

{{DEFAULTSORT:Ազգանուն, Անուն}}
[[:Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 1]]
[[:Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 2]]

<!-- ԻնտերՎիքի հղումներ -->
[[en:անգլերեն Վիքիպեդիայում վերաբերվող անվանումը]]
[[ru:ռուսերեն Վիքիպեդիայում վերաբերվող անվանումը]]

Հոդվածի անուն խմբագրել

Հոդվածի վերնագիրը ստեղծվում է հոդվածի ստեղծելու ժամանակ: Այն միայն կարելի է փոխել հոդվածի վերևի աջ կողմի «տեղափոխել» կոճակից օգտվելիս: Հոդվածի վերնագիրը պետք է լինի ամենապարզ ձևով հոդվածի բովանդակությունը ամփոփող բառ:

Անձերի մասին հոդվածի վերնագիր խմբագրել

Այս պարագայում օգտագործվում է Անուն Ազգանուն կարգը:

Այլ թեմաներ խմբագրել

Բացի հատուկ անունները, բոլոր այլ բառերը լինում են փոքրատառ:
Օրինակ՝ Թուրքմենչայի պայմանագիր և ոչ Թուրքմենչայի Պայմանագիր:
Նաև, բացի անհրաժեշտության պարագայում, բառերը չեն հոլովվում:
Օրինակ՝ Թուրքմենչայի պայմանագիր և ոչ Թուրքմենչայի պայմանագիրը:

Հոդվածի ամփոփում խմբագրել

Հոդվածի սկզբում նշվում է հոդվածի բովանդակության ամփոփումը մեկ կամ երկու նախադասությունով: Ցանկալի է առաջին նախադասությունը սկսել առարկայի թավ տառերով գրված անվանմամբ (որը հավանաբար հենց հոդվածի անվանումն է)։
Օրինակ՝
Այն Րանդը (բուն անունով՝ Ալիսա Զինովիևնա Ռոզենբավմ. 1905, փետրվարի 2, Սանկտ Պետերբուրգ - 1982, Մարտի 6, Նյու Յորք) - Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան էր, և համարվում է օբյեկտիվիզմ փիլիսոփայության ուղղության հիմնադիրը։ Նրա նշանավոր գործերից են Շատրվանագլուխը և Ատլասը Կուչ Եկած գրքերը։

Բովանդակության աղյուսակ խմբագրել

Երբ հոդվածն ունենա երեքից ավել վերնագիրներ, ապա ավտոմատաբար կստեղծվի բովանդակության աղյուսակը:
Եթե չեք կամենում հոդվածում ունենալ բովանդակության աղյուսակ, ապա հոդվածի վերևում կարող եք տեղադրել՝ __NOTOC__ հրամանը:

Պարունակություն խմբագրել

Ստանդարտ կաղապարներ խմբագրել

Սրանք լինում են մի քանի տեսակի և օգտագործվում են կա՛մ նշումներ ավելացնելու համար (օր.՝ երկիմաստության փարատման կաղապարները, վիքիֆիկացման և այլն), կա՛մ որևէ թեմայի շուրջ հադվածների միավորման (օր.՝ {{Հայաստան}}), կա՛մ համառոտ տեղեկությունների ու տվյալների համար (օր.՝ տեղեկաքարտ կաղապարները)։

Այցելեք նաև խմբագրել

Այս մասում կարող եք տեղադրել վերաբերվող հոդվածների անուններ, որոնք կարելի են նաև հետաքրքրեն ընթերցողին: Այս հղումները անհրաժեշտ է ընդգրկել ցանկի տեսքով։
Օրինակ՝ դուդուկ հոդվածում կարելի է տեղադրել հետևյալ տողերը՝
==Այցելեք նաև==
*[[Փողային գործիք]]ներ
որոնցից կստացվի հետևյալը՝
Այցելեք նաև

Աղբյուրներ խմբագրել

Աղբյուները հոդվածի հիմնական մասերից են: Եթե հոդվածում ճիշտ կերպով տեղադրած լինեք տողամիջի աղբյուրները, ապա այս մասում ձեզ մնում է ավելացնել {{Reflist}} տողը:

Գրականություն խմբագրել

Այստեղ տեղադրվում է հանձնարարելի գրականություն, որն լրացնում ու ընդլայնում է հոդվածի թեման:

Արտաքին հղումներ խմբագրել

Այստեղ դրվում են վերաբերվող համացանցային կայքերի ցանկ, օրինակ՝ թեմայի պաշտոնական կայքը, կամ այլ պաշտոնական կայք նվիրված թեմային կամ այն բացատրող:
Օրինակ՝ տրանզիստոր հոդվածում կարելի է տեղադրել հետևյալը
==Արտաքին հղումներ==
* [http://nobelprize.org/educational_games/physics/transistor/function/index.html The Transistor] Տրանզիստարների վերաբերյալ ուսումնական ձեռնարկ Nobelprize.org (անգլերեն)
* [http://easyelectronics.ru/osnovy-na-palcax-chast-3.html Տրանզիստորների և դիոդների աշխատանքի բացատրությունը ջրմուղի հետ համեմատության միջոցով] (ռուսերեն)
որոնցից կստացվի հետևյալը՝

Արտաքին հղումներ

Կատեգորիաներ խմբագրել

Ինտերվիքի հղումներ խմբագրել