աշխարհի ամենամեծ նավը

"Knok Nuis"-ն աշխարհում երբևէ կառուցված ամենամեծ նավն է: Այն կառուցվել է 565.000 տոննա տարողությանբ, երկարությունը 1.502 ֆուտ է: 

Նավը վերջերս վերանորոգվել է և տարողությունը 87.000 տոննայով ավելացվել: Սակայն այս նավը օգտագործելը շատ բարդ է:

Նավը չի կարող անցնել Սուեզի և Պանամայի ջրանցքներով, այն կարող է միայն աշխարհի մի քանի նավահանգիստ մտնել: Այժմ նավը խարիսխ է գցել Պարսից ծոցում և ծառայում է որպես չմշակված նավթի պահեստարան:

Ներկա կարողությունը կազմում է 647.955 տոննա կամ 4.1 միլիոն բարել նաֆթ: Նավի մեկ մատակարարումը կարող է համաշխարհային տնտեսությանը երկու ամբողջ օր վառելիքով բավականացնել: