== Եռորյակ նյայդ ==

Եռորյակ նյարդը( լատ nervus trigeminus) թվով հինգերորդ զույգ գանգուղեղային նյարդն է։ Այն 12֊րդ գանգուղեղային նյարդերից ամենախոշորն է։ Այն խառը տիպի նյարդ է, բաղկացած է շարժիչ և զգացող նյարդաթելեր։ Եռորյակ նյարդը իր անվանումը ստացել է, ելնելով նրանից, որ նյարդաթելի զգացող մասը,դուրս գալով նյադային հանգույցից,բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։ Այդ ճյուղերն են՝ վերին կամ ակնային (լատ․ nervus ophthalmicus),ճյուղը, միջին կամ վերծնոտային(լատ․ nervus maxillaris) ճյուղը և ստորին կամ ստործնոտային (լատ․ nervus mandibularis) ճյուղը։ Այս երեք նյարդաճյուղերը ապահովում են գլխի և դեմքի մեծ մասերի զգայունությունը,քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը,ատամների,ինչպես նաև ուղեղի կարծր թաղանթի որոշակի հատվածը։ Նյարդի շարժական նյարդաթելերը ապահովվում են ծամողական և այլ մկաններ։Եռորյակ նյարդի պաթոլոգիայի դեպքում խանգարվում են թե շարժողական ,թե զգացողական նյարդային համակարգերը։ Ամենատարածված հիվանդություններից է եռորյակ նյարդի նևրալգիան,որի ժամանակ հիվանդը զգում է սուր ճառագայթող ցավեր եռորյակԵռ նյարդի թելերի ուղղությամբ։

Անատոմիա

խմբագրել

Այն հանդիսանում է խառը նյարդ: Պարունակում է զգացող և շարժիճ կորիզներ: Զգացող նյարդաթելերը սկիզբ են առնում քունքոսկրի բրգի առաջային մակերեսին տեղակայված կիսալուսնաձև կամ Գասսերյան հանգույցի կեղց միաբևեռ բջիջներից՝ մեկ նրրոն։Գասսերյան հանգույցը (լատ․ ganglion trigeminale) չափերով 15 ֊ից 18 մմ է։Գանգուղեղի հիմքի վրա այն երևում է Վարոլյան Կամրջի հաստության մեջ,այն հատվածից,որտեղ այն բաժանվում է ուղեղիկի միջին ոտիկը (լատ. pedunculus cerebellaris medius) երկու մասերի ՝զացողական և շարժական արմատների։ Երկու մասերը տեղաշարժվում են կողմնայնորեն և մտնում են կարծր ուղեղապատյանի թերթիկների միջև գտնվող ճեղքի մեջ։Այս խոռոչը կոչվում է եռորյակ նյարդի խոռոչը(լատ․ cavum trigeminale): Գասսերյան հանգույցում գտնվում են կեղծ միաբրեռ բջիջները՝ առաջին նևրոնը։ Դենտրիտնրը կազմում են երեք ճյուղեր՝ ակնային,վերծնոտային և ստործնոտային։ Զգացող ճյուղերը միասին կազմում են զգացող արմատ,որը մտնում է Վարոլյան կամուրջ՝բաժանվելով երկու մասի։ Հպման և մասամբ խորանիստ զգացողության նյարդաթելերն ավարտվում է վերին կորիզում, իսկ մակերեսային զգացողության նյարդաթելերը՝ողնուղեղային ուղու կորիզում՝ երկրորդ նևրոն։ Վերջինս սկսվում է կամրջի ստորին մեկ երրորդում և հասնում է մինչև պարանոցային երկրորդ սեգմենտ։ Այս կորիզն ունի սեգմենտային կառուցվածք,առաջային սեգմենտները գրգիռներ են ստանում են դեմքի միջային ,իսկ հետին սեգմենտները կողմանյին մակերեսից։ Համապատասխան մաշկային տիրույթները նման են համակենտրոն կիսաշրջանաձև ժապավենների(ԶԵԼԴԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ) Գասսերյան հանգույցում չընդհատված զգացող նյարդաթելերը ծամիչ մկանների խորանիստ զգացողության ընկալիչներում ծագող գրգռիչները հաղորդում են եռարմատ նյարդի միջուղեղային ուղու կորիզ՝ երկրորդ նևրոն։ Եռարմատ նյարդի կորիզներից սկսում է եռարմատային ժապավենը,որն անցնում է հակառակ կողմը և միջային ժապավենի հետ միասին վերջանում է տեսաթմբի կորիզներում։Այստեղ գտնվող երրորդ նևրոնները,անցնելով ներքին պատիճի հետին ոտիկով,վերջանում է ոտիկով,վերջանում են հետկենտրոնական գալարի ստորին մեկ երրորդում։ Այսպիսով, դեմքի զգացողության ուղին,մարմնի և վերջույթների նույնանման ուղիների համանման կազմված երեք նևրոններից։

Կամրջի միջին շերտում գտնվող   շարժիչ ՝ծամիչ, կորիզի աքսոնները կազմում են շարժիճ արմատ,որը գանգի  խոռոճից դուրս է գալիս ստործնոտային ճյուղի հետ միասինշ։ Շարժիչ  կորիզը կեղև֊կորիզային  ուղիներով առաջ֊կենտրոնական գալարի ստորին մեկ երրորդ,որտեղ պրոյեկցվում է է գլուխը,ստանում է երկկողմանի կեղևային գրգռքիչներ։Նյարդավորում է ծամիչ մկանները։

Ակնային նյարդը (n. ophthalmicus) գանգի խոռոչից դուրսէ գալիս վերին ակնակապճային վերին ճեղքով մտնում է ակնկապիճ առաջային մաի,վերին կոպի,աչքի միջային անկյան և քթի մեջքի մաշկը, ակնաունդը, եղջերենին, շաղկապենին, քթի խոռոչի վերին մասի, ճակայային և մաղոսկրային ծոցերի լորձաթաղանթը։ Գանգի խոռոչում ակնային մյարդից ամջատվող ճյուղերը նյարդավորում են՝ կարծրենու թերթիկը՝ուղեղիկի վրանը։ Ակնակապճում գտնվող թարթչային և թևաքմային հանգույցներից ակնային նյարդը ստանում է պարասիմպատիկ,իսկ զարկերակային ճյուղերով՝սիմպաթիկ նյարդաթելեր,որոնք ապահովում են համապատասխան շրջանի վեգետատիվ (արցունքազատիչ, անոթաշարժ, սնուցողական) նյարդավորումը։

Միջին կամ  վերծնոտային ճյուղը(n.  maxillaris) գանգի խոռոճից  դուրս է գալիս կլոր անցքով, մտնում է թևաքմային  փոս։

Վերծնոտային նյարդի ճյուղերն են՝ այտային թևաքմային ստորականակնակապճային վերին ատամնաբնային Վերծնոտային նյարդը զգացող նյարդ է։

Նյարդավորում է՝ ստորին կոպ աչքի կողմային անկյուն վերին շրթուքի մաշկը վերին ծնոտը վերին ատամները քթի խոռոչի ստորին մասը հայմորյան ծոցի լորձաթաղանթը

Մինչ վգանգի  խոռոճից դուրս գալը, այն տալիս է ճյուղեր՝ նյարդավորելու  կարծրենի։

Թևաքմային հանգույցից միանում են պարասիմպատիկ, իսկ շուրջզարկերակային հյուսակներից՝սիմպատիկ թելերը։

Ստորին ճյուղը կամ ստործնոտային նյարդը (n. mandibularis) գանգի խոռոչից դուրս է գալիս ձվաձև անցքով։ Մինչև ճյուավորումը նյարդացողունից անջատվում է միջին գանգափոսի կարծրենին նյարդավորող թաղանթային ճյուղը։ Այն խառը նյարդ է։

Զգացող ճյուղերն են՝ ականջաքունքային թշային

ստորին ատամնաբնային

լեզվային

Նյարդավորվում են ականջի առաջային հատվածի՝ստորին շրթունքի,կզակի մաշկը,ստորին ծնոտն ու ատամնաշարը,այտի և բերանի ստոծանու լորձաթաղանթը։ Պարասիմպաթիկ թելեր է ստանում ականջային հանգույցից։ Շարժիչ ճյուղերը նյարդավորում են ` թևակերպային մկանը միջային մկանը երկփոր մկան առաջային փորիկը ականջի թմբկաթաղանթը լարող մկանը քիմքը լարող մկանը

նյարդի երրորդ ճյուղը ունի նաև երկու հանգույցներ։Այս հանգույցները պատկանոմ են վեգետատիվ նյարդային համակարգին ,որոնց միջոցով էլ կատարվում է թքագեղձերի նյարդավորումը։ Այդ հանգույցներն են՝

  • ականջային հանգույցը (լատ․ ganglion oticum)
  • ենթաստործնոտայի հանգույցը (լատ․ ganglion sunbmandibulare)

<ref>https://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%80%D0%BE%D0%B9%D0%BD%D0%B8%D1%87%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BD%D0%B5%D1%80%D0%B2</ Третья ветвь тройничного нерва. Нижнечелюстной нерв, n. mandibularis. Ушной узел, ganglion oticum.

Ականջայի հանգույցը պարասիմպաթիկ հանգույց է, այն օվալաձև է գտնվում է օվալաձև անցքի տակ՝ ստործնոտային նյարդի հարևանությամբ։ Այն ստանում է պարասիմպաթիկ թելերը n. petrosus minor֊ից,որն էլ իր հերթին հանդիսանում է լեզվաըմպանային նյարդի ճյուղ հանդիսացող n. tympanicus֊ի շարունակությունը: Թելերը,շարունակվելով անցնում են հարականջային թքագեղձ,n. auriculotemporalis֊ի հետ միասին։

Մյուս հանգույցը ganglion  sunbmandibulare֊ն է։ Այն գտնվում է   միջին թևակերպային մկանի   առաջային  եզրի մոտ (m. pterygoideus medialis), ստործնոտային  թքագեղձից վեր, n. lingualis֊ի տակ։ Հանգույցը  կա ։ Այստեղ վերջանում է նաև chorda tympani֊ի թելերը և դուրս գալով նյարդավորում են ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։
Զցացող ճյուղեր 

Թշային նյարդը (լատ․ N. buccalis) նյարդը ապահովվում է թշի լորձաթաղանթը։ Լեզվային նյարդը (լատ․ n. lingualis) գտնվում է բերանի խոռոչի հատակին՝ծախկված բերանի խոռոչի լորձաթաղանթով։Այն անցնում է թևակերպային մկանների միջով և նրան է միանում issura petrotympanic֊ից դուրս եկող դիմային նյարդի բարակ ճյուղը՝ chorda tympani֊ի միջովԱ։Chorda tympani-ն իր մեջ պարունակում է nucleus salivatorius superior n. intermedii պարասիմպաթիկ կորիզների թելերը,որոնք էլ նյարդավորում են ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։։Chorda tympani֊ն պարունակում է նաև համազգաց թելեր,որը տալիս է թելեր լեզվի մեջքի առաջային երկու երրորդին։N. lingualis-ը ապահովվում է նաև լեզվի ընդհանուր զգացողությունը՝ շոշափելիքի,ցավի,ջերմաստիճանի։

Ստործնոտայի նյարդ

Ստործնոտային նյարդը ( լատ․ n. alveolaris inferior) նույնանուն անոթի հետ միասին մտնում է ստորխնոտային անցք և նյարդավորում է ստորին ծնոտի ատամները։Կզակային ացքից դուրս գալովէայն տալիս է մեծ ճյուղ՝ կզակային նյարդը (լատ․ n. mentalis),որը բերանակցում է համապատասխանաբար հակառակ կողմի նույնանուն նյարդի հետ և նյարդավորում է կզակային շրջանի մաշկը,ստորին շրթունքը և համապատասխանաբար ստորին կտրիչները և ժանիքները։ Ստործնոտային նյարդը խառը նյարդ է,այն իր մեջ պարունակում է մի փոքրիկ շարժիչ ճյուղ, որը անջատվում է՝ մինչև ստործնոտային անցք մտնելը։ Այդ ճյուղը N. mylohyoideus-ն է։

Ականջա֊քունքային նյարդ

Ականջաքունքային նյարդ( լատ․ n. auriculotemporalis)֊ը թափանցում է հարականջային թքագեղձի վերին մասով, տալով սեկրետոր ճյուղեր, զգացող ճյուղեր քունքստործնոտային հոդին,ականջախեցու առաջային հատվածին, արտաքին լսողական անցուղուն։

== Եռորյակ նյրդի հիվանդություններ ==

Ախտահարումների ժամանակ համապատասխանաբար տուժում են նյարդի կողմից իրականացվող ֆունկցիաները։ Կլինիկական դրսևորումները կախված են նյարդի ախհատարման գոտուց։Կարող է առաջանալ զգացողություն տարբեր խանգարումնորով՝ հիպերեսթեղիա,դիզեսթեզիա,նևրալգիաներ։ Զգացող արմատի և Գասսերյան հանգույցի վնասման ժամանակ վնասվում են նյարդի երեք ճյուղերը և համապատասխանաբար առաջանում է բոլոր տեսակների զգացողությունների բացակայություն և ցավեր։ Եռորյակ նյարդի ճյուղերից որևէ մեկի ընթացքով հերպետիկ ցանի առկայության դեպքում հերպետիկ վիրուսային աղտահարում հայտնաբերվում է նաև Գասսերյան հանգույցում, քանի որ Հեպես 1-ին վիրուսը անորսալի է իմունային համակարգի կողմից,երբ այն գտնվում է եռորյակ նյարդի ճյուղերից որևէ մեկում։ Տեսաթմբի և ներքին պատիճի հետին մեկ երրորդի վնասման դեպքում հակառակ կողմի վերջույթներում,մարմնի և դեմքի կեսերում բացակայում են զգացողության բոլոր տեսակները՝առաջանումէ լրիվ հեմիանեսթեզիա։ Երբ ախտահարվում են եռորյակ նյարդի ճյուղերն են ախտահարվում, համապատասխանաբար ունենում ենք հետևյալ պատկերը։ Առաջին ճյուղի՝ականային նյարդի, ախտահարման ժամանակ խանգարվում է ճակատային, գլխի մազածածկ հատվածի առաջային հատվածի, վերին կոպի ,աչքի միջային անկյան, քթի մեջքի ,քթի խոռոչի լորձաթաղանթի առաջային հատվածի, ակնակապճի ,ճակատային ծոցի և ուղեղային թաղանթների զգայունությունը։

Երկրորդ ճյուղի՝վերծնոտային նյարդի(լատ․ n.maxillaris) ախտահարումների ժամանակ խանգարվում է ստորին կոպի, ակնակապճի դրսային անկյան շրջանի, դեմքի մաշկի կողմանյին շրջանի,այտային շրջանի վերին հատվածի,վերին հատվածների, վերին ծնոտի ատամների, քթի խոռոչի լորձաթաղանթի ստորին հատվածի,վերծնոտային խոռոչի՝ (հայմորյան ) խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը։

Երրորդ ճյուղի՝ ստործնոտային նյարդի (լատ․ n.mandibularis) ախտահարումերի ժամանակ խանգարվում են համապատասխանաբար զգացողական և շարժիչ թելերը՝ բերելով ծամիչ մկանների կաթվածի՝ պարալիզի կամ պարեզի։ Դեմքը դառնում է անհամաչափ։ Բերանը բացելիս ստորին ծնոտը թեքվում է պարալիզված մկանի կողմը, որը պայմանավորվաշ է հակառակ կողմի թևակերպային մկաններին մկանների կծկմամբ։ Այսպես լինում է, երբ կա միակողմանի պարալիզ և բացակայում է ստորին ծնոտի ռեֆլեքսը նույնանում կողմում։ Ծնոտի երկկողմանի ախտահարման ժամանակ ծնոտը կախվում է ցած։

Կեղև֊կորիզային ուղու միակողմանի ախտահարումները չեն արտահայտվում ծամիչ մկաննների պարալիզով,։Դա հնարավոր է միայն երկկողմանի ախտահարման ժամանակ։


Ուղեղաբնում տեղակայված կորիզներից առավել հաճախ ախտահարվում է ողնուղեղային ուղու կորիզը (nucleus tractus spinalis n.trigemini): Կլինիկական դրսևորումը կախված է, թե կորիզի որ հատված, է ախտահարվում։ Եթե միայն օրալ(բերանային) հատվածն է ախտահարվում,ապա զգացողականությունը խանգարվում է համապատասխան կողմի օրալ կողմը՝ քթի և շրթուքի հատվածը։ Եթե պաթոլոգիական պրոցեսը տեղակայվում է կորիզի միջային հատվածը,ապա ամբողջ երեսի խանգարվում , մինչդեռ հպման և խորանիստ զգացողությունները պահպանվում են՝զգացողության տարամիտվող խանգարում։ Ցավերը բնորոշ չեն։ Կորիզի պոչային(կաուդալ) հատվածը պատասխանատու է դեմքի կողմային հատվածների զգացողությեւնների համար։ Այսպիսով կորիզի ամեն հարկում, փակագծաձև են և հաըտնի են իբրև Զելդերի գոտիներ։ Զելդերի գոտիների ախտահարման ժամանակ խանգարվում է միայ մակերեսային զգացողությունները՝ ջերմաստճանային և ցավային,իսկ խորանիստ զգացողությունները մնում են պահպանված։

Այսպիսի ախտահարումներ են  նկատվում են՝

Բուլբար կաթվածի դեպքում Սիրինգոբուլբայի ժանամակ Դիսցիրկուլյատոր և դեգեներատիվ պորցեսների ժամանակ

Եռորյակ  նյարդի նևրալգիա