Մասնակից:AshYegh/Ավազարկղ-Թոմաս Բըրք (Ատլետ)

Թոմաս Էդմունդ «Թոմ» Բըրք

Թոմաս Բըրք (Ատլետ) Թոմաս Էդմունդ «Թոմ» Բըրքը (1875 թվականի հունվարի 15 - 1929 թվականի փետրվարի 14) ամերիկացի արագավազորդ էր: Նա 100 և 400 մետր արագավազքում առաջին օլիմպիական չեմպիոնն էր:

Կենսագրություն խմբագրել

Բոստոնի համալսարանի Իրավագիտության դպրոցի ուսանող Բըրքը աչքի ընկնող վազորդ էր 400 մետր և 440 յարդ վազքատարածություններում և 1895 թվականին հաղթել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի (AAU) 440 յարդ արագավազքի մրցումներում: 1896 թվականի Աթենքի ժամանակակից օլիմպիական առաջին խաղերի մեկնարկից առաջ նման համբավ նա չէր վայելում: Թ. Բըրքը բազմաթիվ լավագույն արագավազորդների բացակայության պայմաններում զարմանալիորեն հաղթել է 100 մետր վազքատարածությունում: Նա աչքի է ընկել նաև իր վազքի այն ժամանակվա համար հազվադեպ մեկնարկաձևի համար: Այժմ այդպիսի մեկնարկաձևը վազքի մրցումներում սովորական կիրառության մեջ է: Եզրափակչում նրա ցույց տված ժամանակը 12,0 վայրկյան էր իսկ նախապատրաստական մրցումներում ավելի լավ արդյունք է ցուցաբերել՝ 11,8 վայրկյան[1]:

Բըրքի գլխավոր ձեռքբերումը նույն օլիմպիական խաղերում 400 մետրը վազքատարածությունում հաղթանակի հասնելն էր: Նախնական մրցումներում նրա ցույց տված արդյունքն էր 58.4 վայրկյան, իսկ եզրափակչի ժամանակ՝ 54,2 վայրկյան: Երկու դեպքում էլ հաղթող է ճանաչվել Բըրքը [2]:

Ավելի ուշ, իր կարիերայի ընթացքում Բըրքը մասնագիտացել է ավելի երկար մրցատարածություններում՝ նվաճելով IC4A (Ամերիկայի սիրողական մարզիկների միջքոլեջային ասոցիացիա) հաղթողի կոչումը 440 և 880 յարդ մրցատարածություններում: Ոգեշնչված լինելով 1896 թվականի Օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքի հաջողության իրողությունից, 1897 թվականին նա Բոստոնի ամենամյա մարաթոնի նախաձեռնողներից մեկն էր [2] [1]:

Բըրքը հետագայում դարձել է իրավաբան, միաժաման ատլետիկայի մարզիչ և կես դրույքով լրագրող ՝ թղթակցելով The Boston Journal- ին և Boston Post-ին[1]:

Առաջին աշխարհամարտին մասնակցել է որպես կրտսեր լեյտենանտ: Թ. Բըրքը 43 տարեկան հասակում ԱՄՆ զինված ուժերում ամենատարեցն էր օդաչու դարձողների թվում: Նա հանկարծամահ է եղել 53 տարեկանում Վինտրոպից Բոստոն երթևեկող լաստանավի վրա [3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Tom Burke. sports-reference.com
  2. Thomas Burke. trackfield.brinkster.net
  3. https://irishboston.blogspot.com/2011/04/boston-runner-thomas-e-burke-wins-440.html

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Wallechinsky, David; Loucky, Jaime (2012). The Complete Book of the Olympics (2012 ed.). London: Aurum Press. էջեր 43–44, 77. ISBN 978-1-84513-695-6.