Ալբանիան տևական ժամանակ գտնվում էր տարբեր կառավարողների և տարբեր սոցիալական համակարգերի ազդեցության տակ և դրա հետևանքը ալբանական մշակույթի ճնշվածությունն է, չնայած դրան ալբանացիները կարողացան պահպանել իրենց մշակութային ինքնությունը:

Ալբանիայի մշակույթը եղել է ճնշված խորհրդային կառավարությունից, որը նաև հետևել է ալբանացի գրողներին և մտավորականներին: Չափանիշը փոխվել է և փոխվում է խիստ: Սա տեղիք տվեց գրականական և մշակութային վակուումի, որը օգտագործվեց, որպեսզի ստեղծվեր նոր ազգային ինքնություն հիմնված խորհրդային գաղափարախոսության վրա: 1990-ական թվականներից կառավարությունը աջակցում է ալբանական ազգային մշակույթի պահպանմանը: Երկրում կա ավելի քան 4000 մշակութային հաստատություններ. ազգային գրադարան, պետական երգչախումբ, օպերայի և բալետի թատրոն:

Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն խմբագրել

Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն (ալբ․՝ Partia Socialiste e Shqipërisë, PD), քաղաքական կուսակցություն Ալբանիայում, երկու Ալբանիայի գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկը: Ստեղծվել է 1990 թվականին: Այս կուսակցության դիրքերը հատկապես ուժեղ են ավելի զարգացած Ալբանիայի հարավում, որտեղ բնակչության մեջ գերակշռում են Ալբանիայի երկու խոշորագույն էթնիկ խմբերից մեկը:

Սոցինտերնի անդամ է հանդիսանում:

Պատմություն խմբագրել

Ալբանիայի սոցիալիստական կուսակցությունը Ալբանիայի աշխատավորների կուսակցության իրավահաջորդն է, ի դեպ աշխատավորների կուսակցությունը միակ կուսակցությունն էր խորհրդային վարչակարգի ժամանակ:

Արդիականություն խմբագրել

1997 թվականին դեմոկրատական կուսակցությունից խլել է իշխանությունը, որը երկիրը հասցրել էր քաղաքական ճգնաժամի, քաղաքացիական պատերազմի եզրին:

Պառլամենտական ընտրություններին 2002 թվականի ստացավ 73 տեղ և ձևավորեց իշխանությունը, սակայն 2005 թվականի ընտրություններին կորցրեց իր պառլամենտական մեծամասնությունը և միացավ ընդդիմությանը:

Կառավարությունը խմբագրել

Կուսակցության նախագահը Էդի Ռաման(Edi Rama) է: Ստեղծումից մինչև 2005 թվականի սեպտեմբերի մեկը կուսակցության նախագահը եղել է Ֆատոս Նանոն, ով հեռացել է ընտրությունների պարտությունից հետո: 1996-1997 թվականներին գլխավոր քարտուղարը եղել է Ռեջեպ Մեյդանին, ապագա Ալբանիայի նախագահը


տնտեսություն Ալբանիայի խմբագրել

Ալբանիայի տնտեսությունը մինչև 1980-ական թվականների կեսերը զարգանում էր խմբային-վարչական մեթոդներով: Այն էականորեն կախված էր Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի մի շարք սոցալիստական երկրների տնտեսություններից: Այդ երկրներն ապահովում էին հիմնական շուկա ալբանական արտադրանքի համար: 1985 թվականին Էնվեր Խոջայի մահից հետո սկիզբ է դրվում կոմունիստական ռեժիմի փլուզմանը: Նոր ղեկավարությունը սկսում է ուղիներ փնտրել Արևմուտքի հետ մերձեցման և սկիզբ դնում նեոլիբերալ բարեփոխումների: Այս ամենի արդյունքում,որի նպաստեց նաև Խորհրդային Միության փլուզումը, Ալբանիայի տնտեսությունը 1990-1992 թվականներին կտրուկ անկում ապրեց, որն էլ իր հերթին նպաստեց արտագաղթի: Փախստականների հոսքը հիմնականում ուղղված էր դեպի Իտալիա և Հունաստան: 1992 թվականին կատարվում էին մի շարք բարեփոխումներ երկրի տնտեսությունը փրկելու համար, քանի որ համախառն ներքին արդյունքը նվազել էր ավելի քան հիսուն տոկոսով, որն իր գագաթնակետին էր հասել 1989 թվականին: Ներկա պահին Ալբանիայում լայն տարածված են կազմակերպված հանցագործությունները: Ալբանիայի ղեկավարությունը համարվում է ամենակոռումպացված ղեկավարությունը Եվրոպայում:

1992 թվականին ընտրված ժողովրդական կառավարությունը ապրիլին ներկայացրեց տնտեսական բարեփոխումների լավ մշակված ծրագիր, որը հնարավորություն էր տալիս հետագայում կանխելու տնտեսության անկումը: Ալբանիայի դեոկրատական կուսակցության համար` որի ղեկավարն էր Ալեքսանդր Մեքսը, գերխնդիր էր տնտեսության շուկայական բարեփոխումները: Այն իր մեջ ներառում էր հիմնականում ազգային արժույթի կայունացումը, գնային ազատականացումը և գնաճի զսպումը: Այս ամենին միանում էր նաև կառուցվածքային բարեփոխումների փաթեթը, որը իր մեջ ներառում էր մասնավոր ձեռնարկատիրության խրախուսումը, մի շարք հասարակական ոլորտի բարեփոխումներ, իրավական կառույցների ստեղծում, որը պետք է վերահսկեր շուկայական հարաբերությունները և մասնավոր ձեռնարկությունների աշխատանքները: Մասնավորեցվում են ինչպես գյուղատնտեսության մեծ մասը, այնպես էլ փոքր ու միջին տնտեսվարությունները: Այս նախաձեռնությունները մեծ աջակցություն էին տրանսպորտի և ծառայություններ ոլորտին, ինչպես նաև փոքր ու միջին ընկերություններին: 1995 թվականին սկսվում է սեփականաշնորհման լայնածավալ աշխատանքներ: 1990-ական թվականներին Ալբանիայի տնտեսությունը հասնելով զարգացման ցածր մակարդակի սկսում է դանդաղ վերականգնվել հասնելով ավարտին մոտ մեկ տասնամյակի ընթացքում:

Սկզբնական շրջանում տնտեսական բարեփոխումների արդյունքները հուսադրող էին: 1993 թվականին համախառն ներքին արդյունքը աճել էր 11 տոկոսով,1994 և 1995 թվականներին 8 տոկոսով: Այսպիսի աճի հիմնական մասը ապահովում էր մասնավոր հատվածը: Արժույթը կայունացրել էր իր դիրքերը: Երկիրը դարձել էր ավելի ինքնուրույն և քիչ կախված սննդամթերքի ներմուծումից: Ալբանիան գործարար նախաձեռնությունների համար դարձել էր ավելի բաց, որն էլ նպաստում էր ավելի արագ վերելքին քան սպասվում էր: Սակայն սկսած 1995 թվականից առաջընթացը սկսում է դանդաղել: 1996 թվականին նկատվում է ՀՆԱ-ի աննշան աճ, իսկ 1997 թվականին այն կազմեց ընդամենը 9 տոկոս: Կառավարությունը փորձում է կայունացնել երկրի տնտեսական վիճակը կատարելով նոր բարեփոխումներ, սակայն բախվում է բյուջեի հետ կապված 12 տոկոս սղաճի: Երկրում 1996 թվականին գնաճը հասնում է 20 տոկոսի, իսկ 1997 թվականին այն արդեն մոտենում է 50 տոկոսին: Վերջապես փլուզվում է ֆինանսական բուրգը, որին այդքան վստահել էր Ալբանիայի բնակչության մեծ մասը, որն էլ բերեց մի շարք անկարգությունների, արդյունքում գրանցվեց մոտ 1500 խաղաղ բնակչի մահ, մեծաքանակ գույքի վնասման և ՀՆԱ-ի 8 տոկոս անկման: Ալբանական արժույթի դրամական միավոր լեկը համարյա կիսով ճափ կորցնում է իր արճեքը: 1997 թվականի հուլիսին նշանակվում է նոր կառավարություն, որն էլ մի շարք կարևոր մրջոցներ է ձեռնարկում վերականգնելու հասարակական կարգուկանոնը և վերակենդանացնելու տնտեսությունը ու առևտուրը:

Նաերկա ժամանակաշրջանում Ալբանիայում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենում մակրոտնտեսական վերակազմավորման ակտիվ գործունեություն: Վաղուց անհրաժեշտություն կա լուրջ բարեփոխումներ կատարել տնտեսության ցանկացած ոլորտում: 2004 թվականին Ալբանիայի ամենամեծ առևտրային բանկը և ալբանական խնայբանկը սեփականաշնորհվել և 124 միլիոն դոլարով վաճառվել է ավստրիական Ռաիֆֆազեն բանկին: Ի տարբերություն բալկանյան այլ հարևան պետությունների Ալբանիան դժվարությամբ անցում կատարեց դեպի բաց շուկայական հարաբերություններ: Վերջին հինգ տարիների ընթացքում Ալբանիայում տնտեսական աճը կազմել է միջինը 5 տոկոս: Դժվարությամբ է գնաճը պահվում ամենացածր մակարդակի վրա: Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում զսպելու բռնությունները և վերջերս հավանության է արժանացրել ֆինանսական բարեփոխումների նոր փաթեթի, որը ուղղված է երկրում օտարերկրյա ներդրումների հեշտացմանը: Տնտեսությունը համալրվում է հիմնականում այլ երկրներում ապրող ալբանացիների միջոցներով, որոնք հիմնականում Իտալիայից և Հունաստանից են: Այս ամենի արդյունքում ՀՆԱ-ն կազմում է մոտ 15 տոկոս, որն էլ օգնում է փոխհատուցել աճող առևտրի դեֆիցիտը: Գյուղատնտեսության ոլորտը, որում ներգրավված է Ալբանիայի աշխատունակ բնակչության մոտ կեսը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը հինգերորդ մասը: Այսպիսի իրավիչակը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ փոքր ֆերմերային տնտեսությունները չունեն ժամանակակից սարքավորումներ և հաճախ նպատակահրմար չէ մշակել ոչ այնքան բերրի հողատարածքները: Անթափանց օրենսդրությունը այս ոլորտում նույնպես խոչընդոտ է հանդիսանում, որն էլ խանգարում է ոլորտի արդիականացմանը: