Արթուր Վեսմիրի Ներսիսյան

Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն:

1980 ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1981 թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

խմբագրել

1985 թ. հոկտեմբերից մինչև 1987 թ. մայիս ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում: 1988 թ. մայիսից մինչև 2005թ. սեպտեմբեր աշխատել է հեռուստատեսությունում` որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր: Հեղինակ է մի շարք հեռուստաֆիլմերի և հաղորդումների: 2005 թ. սեպտեմբերից մինչև 2006թ. նոյեմբեր աշխատել է ″Արվարդ″ ՓԲԸ-ում` որպես գործադիր տնօրեն: 2007 թ. հունվարից մինչև 2011թ. մարտը աշխատել է ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերությունում″ ՓԲԸ-ում որպես ծրագրերի տնօրեն: 2011 թ. ապրիլին նշանակվել է ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերության″ գործադիր տնօրեն:

խմբագրել
 Պարգևատրվել է«Վաչագան Բարեպաշտ»
″Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին″ մեդալներով: Անկուսակցական է: