Մասնակից:Armine Grigorian/Ավազարկղ 8

Լիդա Բերբերյան
Ծնվել էԵրևան, Հայաստան
ՄասնագիտությունԵրաժշտագտե, արվեստաբան

Բերբերյան Լիդա Արմենակի (հունիսի 20, 1938, Երևան, Հայաստան), երաժշտագետ, արվեստաբան:

Կենսագրություն

խմբագրել

Լիդան ծնվել է 1938 թվականին Երևանում:

1938 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Թավրիզ: Սովորել է տեղի Թամարյան, Թեհրանի Մուշեղ Դավթյան և Մարիամյան (միջնակարգ) դպրոցներում:

1965-1970 թվականներին հաճախել է Թեհրանի ազատ կոնսերվատորիան՝ ուսանելով Տ. Խառատյանի և Փարի Բարքեշլիի դասարաններում: Սովորել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դաշնամուրի և արվեստաբանության բաժիններում:

1967 թվականից վերլուծող, քննադատող հոդվածներով հանդես է եկել հայկական և պարսկական մամուլում, հայ արվեստին վերաբերող զեկույցներով՝ Իրանագետների միջազգային III (1972, Թեհրան) և IV (1973, Շիրազ) համագումարներում, Էքս ան Պրովանսի (Ֆրանսիա), նաև Թեհրանի Իսլամական ազատ համալսարաններում (2000) և հայկական միություններում:

1986 թվականին Հայաստանում դասախոսություններ է կարդացել Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում, Մատենադարանում, Սբ Էջմիածնի Վեհարանում, Իրանահայերի միությունում: 1982 թվականից դասավանդում է Թեհրանի հայոց թեմի հայրենագիտական երեկոյան դասընթացներում («Հայ երաժշտության պատմական զարգացումը» առարկան և դաշնամուր):

Կազմակերպել է բազմաթիվ համերգներ՝ «Կրոնական երաժշտական երեկո», «Շարականներ և տաղեր: Ե–Ժ տաղեր», 1984, «Ս. Ներսես Շնորհալի», «Շարականների երեկո», 1986, «Կարոս խաչ», «Առավոտ լուսո», 1986:

Մասնակցել է հայկական ներկայացումների,կինոնկարների երաժշտական ձևավորման աշխատանքներին: Հեղինակել է «Էմանուել Մելիք-Ասլանյան. դաշնակահար-կոմպոզիտոր» (2007) գիրքը: