Մասնակից:Armine Grigorian/Ավազարկղ 10

Եկատերինա Ավետիսյան
Ծնվել էՄոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
ՄասնագիտությունԵրգահան, խմբավար

Եկատերինա Արամի Ավետիսյան (ապրիլի 28, 1956, Մոսկվա), խմբավար, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր:

Կենսագրություն խմբագրել

Եկատերինան ծնվել է 1956 թվականին Մոսկվայում:

Ավարտել է Մոսկվայի Միխայիլ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը (Հովհաննես Չեքիջյանի դասարան):

1999 թվականից հանդիսանում է Համառուսական երաժշտական ընկերության պատվավոր, երգչախմբի մրցույթների միջազգային հանձնախմբի անդամ: Մոսկվայում յուրացրել է ուղղափառ եկեղեցու երգացանկը և եկեղեցու օրենսգիրքը (ղեկավար՝ քահանա Ա. Ստանկո): Երկար տարիներ երգել է Մոսկվայի տաճարներում, ղեկավարել երգչախմբեր։

2001 թվականիից՝ Սբ Միխայիլի տաճարի եկեղեցու երգչախմբի ղեկավար:

1991 թվականին ամուսնու՝ երաժիշտ, Սբ Աստվածամոր տաճարի վանահայր Սիմեոնի հետ Մոսկվայի Գնեսինների անվան մանկավարժական երաժշտական դպրոցում ստեղծել է «Մոսկովյան զանգակներ» երգչախումբը (տեղի և միջազգային փառատոներում արժանացել է բարձր պարգևների): Նա նաև հանդիսանում է «Բարի լուր» անսամբլի, «Մոսկովյան զանգեր» երիտասարդական երգչախմբի գեղարվեստական ղեկավար:

Գրել է մի շարք ստեղծագործություններ, կատարել մշակումներ երգչախմբի համար: Հեղինակել է խմբերգական ստեղծագործությունների 3 ժողովածու, թողարկել է 3 ձայնասկավառակ: Երկացանկում ներառված է 400-ից ավելի գործեր:

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի պատվոգիր (2004)
  • «Գարմոնիա Միրա» շքանշան (2006)
  • Եկատերինա Մեծի II աստիճանի շքանշան (2007)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։