Մասնակից:Armen128/Ավազարկղ 1

Արթուր Մարտիրոսյան

խմբագրել
Արթուր Մարտիրոսյան
 
Ծնվել էապրիլի 26, 1976
ԾննդավայրԳյումրի
ԿրթությունՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց
Մասնագիտությունիրավաբան և ոստիկան

Արթուր Արտավազդի Մարտիրոսյան[1] (ապրիլի 26, 1976թ., Շիրակի մարզ, քաղաք Գյումրի) Պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ։

Կենսագրություն

խմբագրել

Արթուր Մարտիրոսյանը 2000 թվականին ավարտելով ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել Շիրակի մարզային ՆԳ վարչության Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի, որից հետո հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնին, ապա՝ 2010-2011 Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 2011-ից 2012 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

2012-ից 2014 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2014-ից 2015 թվականներին՝ Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի անձակազմի գծով տեղակալ։

2015-ից 2016 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2016-ից 2018 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։

2018 թվականին՝ Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ։

2018 թվականին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։

2018-ից 2019 թվականներին՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ (2019 թվականի օգոստոսի 27-ից կատարում է գլխավոր վարչության պետի պարտականությունները):

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով[2] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:


  1. One, Studio. «Ղեկավարություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2020-06-23-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020-06-23-ին.