Տեղեկատվական համակարգի ձևավորումը կազմակերպությունում

խմբագրել
Տեղեկատվական համակարգ տերմինը (IS) հաճախ օգտագործվում է նշելու մարդկանց, տվյալների, գործընթացների և տեխնոլոգիայի համատեղումը, հիմնականում բիզնես ոլորտի գործընթաները օպտիմիզացնելու համար։ Այս պարագայում, այն ոչ միայն օգտագործվում է նշելու համար Տեղեկատվական Տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ընկերությունների կողմից, այլ նաև այն, թե մարդիկ ինչպես են օգտագործում այդ տեխնոլոգիաները՝ բարելավելու ընկերության բիզնեի գործընթացները։ Ավելի նեղ իմաստով՝ տեղեկատվական համակարգ տերմինը (կամ՝ համակարգչա-հիմք տեղեկատվական համակարգը) այն հատուկ ծրագրերն են, որոնք օգտագործվում են համակարգչային համակարգում տեղեկությունների գրառումները պահպանելու համար և ավտոմատացնում է կազմակերպության տեղեկություններ մշակող որոշ գործողություններ։ Համակարգչա-հիմք տեղեկատվական համակարգերը տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում են։ Բիզնես պրոցեսների մոդելավորման ուսմունքը նկարագրում է տեղեկատվական համակարգերով աջակցվող բիզնես պրոցեսները:
Տեղեկատվական տեխնոլոգիաները և էլեկտրոնային բիզնեսը նպաստում են աշխատողների, արտաքին միջավայրի և մենեջերների հետ կապերի բարելավմանը: Ընդհանուր առմամբ ՏՏ-ն դրական ազդեցություն է թողնում մենեջմենթի վրա և կոնկրետ դրական արդյունքներից կարելի է համարել անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, արտադրողականության մեծացումը, աշխատողներին լիազորություններով օժտումը, ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը, համագործակցության զարգացումը և կազմակերպական ուսուցումը: Որպեսզի որևէ կոնկրետ խնդրի լուծման համար անհրաժեշտ ինֆորմացիա գտնեն, անհրաժեշտ է հավաքել տվյալների մեծ խումբ: Տվյալները« հում փաստեր և թվեր են, որոնք իրենք իրենցով չեն կարող օգտակար լինել: Նրանք օգուտ են սկսում բերել այն դեպքում, երբ անցնում են վերամշակում և վերածվում ինֆորմացիայի:
Կազմակերպությունում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները ներառում են սարքավորումներով հագեցվածությունը, ծրագրային ապահովումը, հեռահաղորդակցումները, տվյալների բազային կառավարման համակարգերը և տվյալների պահպանման այլ տեխնոլոգիական միջոցներ և նրանց կազմակերպական որոշումներ կայացնելու համար կիրառումն ինֆորմացիայի տեսքով: 
Մենեջմենթը հսկայական ինֆորմացիոն զանգվածի օպերատիվ ստացման հնարավորություն ունի, իսկ դա նշանակում է, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) նպաստում են ռազմավարական որոշումների կայացման ցանկացած փուլում աշխատանքի արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը: Համակարգչային տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է դառնոմ իրական ժամանակում սպառողների հետ շփումը, արտադրական ֆունկցիաների հետևումը, օպերատիվ գործընթացների արագացումը:
Որպեսզի որևէ կոնկրետ խնդրի լուծման համար անհրաժեշտ ինֆորմացիա գտնեն, անհրաժեշտ է հավաքել տվյալների մեծ խումբ: Տվյալները« հում փաստեր և թվեր են, որոնք իրենք իրենցով չեն կարող օգտակար լինել: Նրանք օգուտ են սկսում բերել այն դեպքում, երբ անցնում են վերամշակում և վերածվում ինֆորմացիայի:

Տվյալների վերածումն օգտակար ինֆորմացիայի խնդրի կարևորության մասին ապացուցում է նաև այն փաստը, որ շատ կազմակերպություններում ներդրվում է ինֆորմատիզացիայի գծով գլխավոր մասնագետի պաշտոն (CIO), որը պատասխանատվություն է կրում տվյալների կազմակերպական բազաների կառավարման և նոր ՏՏ-ի ներդրման համար: Տվյալ մարդը որոշում է կայացնում նոր տեխնոլոգիաների ներդրման և նրանց կառավարման վերաբերյալ, սակայն նա նաև պետք է ինտեգրի կազմակերպական որոշումների ընդունմանը, օպերացիոն գործընթացների և կոմուննիկացիաների ապահովմանն աջակցող հին և նոր համակարգեր: Լավ CIO-ն ոչ միայն կառավարում է ենթակառուցվածքը, այլ զբաղվում է տեղեկատվության դիզայնով, որպեսզի մենեջերները ստանան բարձրորակ տեղեկություններ, ընդունվող որոշումների բարձր որակ և ընդհանուր առմամբ արդյունավետություն: Կատարյալ դեպքում CIO-ն պետք է համատեղի իր մեջ ՏՏ գիտելիքներ և մենեջերներին ու հասարակ աշխատողներին օգնի բացահայտելու տեղեկատվության պահանջմունքը, ինչպես նաև կազմակերպության ռազմավարությանն աջակցող միջոցներ ՏՏ կիրառման համար:

Կազմակերպությունների կողից ռազմավարական պլանների մշակումը, առաջացող խնդիրների բացահայտումը և այլ կազմակերպությունների հետ փոխազդեցությունը շատ դեպքերում որոշվում է տեղեկատվության որակի մակարդակով: Բարձրորակ տեղեկատվությանը բնորոշ են բնութագրեր, որոնք հիմնավորում են նրա օգտակարությունը կոնկրետ խնդիրների լուծման համար: Օգտակար ինֆորմացիայի բոլոր բնութագրերը կարելի է բաժանել երեք կատեգորիաների․

  1. Ժամանակավոր բնութագրեր: Տեղեկատվությունը պետք է անհրաժեշտության դեպքում հասանելի լինի, ժամանակին թարմեցվի, համապատասխանի անցյալում, ներկայում կամ ապագայում կոնկրետ պարբերաշրջանի:
  2. Բովանդակալից բնութագրեր: Օգտակար ինֆորմացիան սխալներ չի պարունակում, համապատասխանում է կոնկրետ օգտագործողի պահանջմունքին, ամբողջական է, լակոնիկ, չի պարունակում ավելորդ տվյալներ, հստակ բնութագրում է օբյեկտը:
  3. Կառուցվածքային բնութագրեր: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի պարզ, օգտագործողի համար հասկանալի ձևով և ունենա դետալիզացման անհրաժեշտ մակարդակ: Այն պետք է ներկայացված լինի հաջորդական բառային, թվային կամ գրաֆիկական ձևով: Բացի այդ ինֆորմացիայի կրողը` տպող սարքը, վիդեոն կամ աուդիոն, պետք է հարմար լինեն օգտագործման համար:

Տեղեկատվական համակարգերի տեսակները

խմբագրել

Ժամանակակից մենեջերներից շատերը հասկանում են, թե ինչ օգուտ է բերում տեղեկատվությունը, որը հարկ եղած պահին ստանում են այս կամ այն ֆորմալիզացված համակարգչային տեղեկատվական համակարգից: Այդպիսի համակարգն իր մեջ է միավորում ապարատային, ծրագրային միջոցները և մարդկային ռեուրսները, որոնք անհրաժեշտ են ինֆորմացիայում և կոմունիկացիայում կազմակերպության պահանջմունքների ապահովման համար: Տեղեկատվական համակարգերի դասակարգման ավելի տարածված միջոցներից է ըստ ֆունկցիաների բաժանումը:Օպերացիոն տեղեկատվական համակարգերն ապահովում են ինֆորմացիոն պահանջմունքները, որոնք առաջանում են ընթացիկ գործունեության իրականացման համար, ինչպես նաև աջակցում են օպերացիոն մենեջմենթի ստորին մակարդակի ֆունկցիաները: Կառավարչական տեղեկատվական համակարգերը, որպես օրենք, կենտրոնացված են կազմակերպության վերին մենեջմենթի ռազմավարական որոշումների կայացման աջակցման վրա:

Օպերացիոն տեղեկատվական համակարգեր

խմբագրել

Օպերացիոն տեղեկատվական համակարգերը ապահովում են տեղեկատվական պահանջմունքները, որոնք առաջանում են ընկերության ընթացիկ գործունեության արդյունքում: Այդպիսի համակարգերի թվին են դասվում տրանզակցիաների մշակման, տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերը և գրասենյակային ավտոմատացված համակարգերը: Այս համակարգերից յուրաքանչյուրը կիրառվում է ամենօրյա գործողությունների և ոչ կառավարչական անձնակազմի ու ստորին մակարդակների մենեջերների կողմից որոշումների կայացման համար: Տրանզակցիաների մշակման համակարգերը գրանցում և մշակում են բիզնես գործողությունների վերաբերյալ տվյալներ: Նրանց են դասվում տեղեկատվական համակարգերը, որոնց միջոցով հաշվվում է սպառողներին վաճառքը, մատակարարներից գնումները, պաշարների փոփոխումը, աշխատողներին աշխատավարձի վճարումը: Կատարված տրանզակցիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են տվյալների բազա, որի միջոցով ընկերության աշխատողները կարող են կազմել հաշվետվություններ և ստանալ այլ ինֆորմացիա. սպառողների կամ աշխատավարձերի մասին: Այդպիսի տվյալների բազաների շնորհիվ են կազմվում հաշվետվությունների մեծ մասը: Տրանզակցիաների մշակման համակարգերը բացահայտում են, կուտակում և կազմակերպում ինֆորմացիայի հիմնական բլոկերը, որի հիմքով և իրականացվում են կազմակերպության գործողությունները: Տրանզակցիաների մշակման համակարգը հետևում է կազմակերպությունում իրականացվող տրանակցիաների տեսակը, մեծությունը և ֆինանսական հետևանքները, սակայն ֆիրմային անհրաժեշտ է նաև գործունեության մասին քանակական և որակական ինֆորմացիա, որը կկրի արտադրական բնույթ: Դրա հետ կապված ձեռնարկություններում կարող են կիրառվել տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգեր, որոնք ապահովում են ընթացիկ ֆիզիկական գործընթացների մոնիթորինգն ու վերահսկումը: Հատուկ սենսորները անընդհատ հսկում են ֆիզիկական պարամետրերը, այնպիսին ինչպիսին ջերմությունն ու ճնշումն են: Սենսորների տվյալները վերաձևակերպված ձևով փոխանցվում են կենտրոնական համակարգիչ մշակման համար: Աշխատողները և օպերացիոն մենեջերները կարող են իրական ժամանակի պայմաններում վերահսկել չափելի պարամետրերի վիճակը` հնարավոր շեղումների բացահայտման նպատակով: Գրասենյակային ավտոմատացված համակարգերն իրենց մեջ ներառում են ժամանակակից ապարատային միջոցներ և ծրագրային ապահովում: Դրանց հիմնական նշանակությունը տեղեկատվության պատրաստումն ու տարածումն է: Այսպիսով գրասենյակային ավտոմատացված համակարգերը թույլ են տալիս նվազեցնել սխալները, բարձրացնել արտադրանքի որակն ու ընդհանուր արդյունավետությունը: Կառավարչական տեղեկատվական համակարգեր- Կառավարչական տեղեկատվական համակարգը համակարգչային համակարգ է, որն ապահովում է կառավարչական որոշումների կայացման համար անհրաժեշտ ինֆորմացիան և աջակցությունը: Կառավարչական տեղեկատվական համակարգերի համար տվյալները ստանում են օպերացիոն տեղեկատվական համակարգերից և կազմակերպության տվյալների բազայից: Որպես օրենք կառավարչական տեղեկատվական համակարգերի մեջ են մտնում հաշվետվությունը, որոշումների կայացման աջակցության համակարգերը, թոփ մենեջմենթի տեղեկատվական համակարգերը և կոլեկտիվ աշխատանքի ծրագրային միջոցները: Ընդհանուր առմամբ կառավարչական տեղեկատվական համակարգերը նպաստում են մենեջմենթի միջին և վերին մակարդակներում որոշումների կայացմանը: Ընդհանրապես, որքան հասանելի են դառնում տեղեկատվական համակարգերը, այդքան ավելի շատ աշխատողներ են միանում համակարգչային ցանցին: Դրան ավելացնելով լիազորությունների պատվիրակման միտումը` կառավարչական տեղեկատվական համակարգերը կկիրառվեն ամբողջ կազմակերպությունով:

Ենթադրենք գլխավոր տեխնոլոգին անհրաժեշտ է մոտակա ամսվա համար աշխատանքային գրաֆիկի համար որոշում կայացնել: Դրա համար նրան կարող են պետք գալ սպասվելիք պատվերների քանակի, պաշարների ծավալի, աշխատակիցների թվի և առկա հաշվողական տեխնիկայի մասին տվյալներ: Բոլոր այս տվյալները կոչված են ապահովելու կառավարչական տեղեկատվական համակարգերին: Նման համակարգի ավելի տարածված ձև է հանդիսանում հաշվետվության ինֆորմացիոն համակարգը, որը մենեջերներին և կառավարմանը մասնակցող աշխատողներին ապահովում է ամենօրյա որոշումների կայացման համար անհրաժեշտ հաշվետվություններով: 

Որոշումների կայացմանն աջակցող համակարգեր: Դրանք ինտերակտիվ համակարգչային տեղեկատվական համակարգեր են, որում կիրառվում են որոշումների կայացման տարբեր մոդելներ և տվյալների մասնագիտացված բազաներ, որոնք ապահովում են որոշումների կայացման համար պատասխանատու աշխատողների գործունեությունը: Նման համակարգերի ծրագրային ապահովումը թույլ է տալիս օգտագործողներին տալ հարցեր, օրինակ «ի՞նչ կլինի, եթե և դրանով իսկ գնահատել որոշումների բազմազան տարբերակների հետևանքները: Համակարգը վերլուծում է օգտագործողի կողմից տրված պայմանները և առաջարկում գործողությունների համապատասխան տարբերակներ, որոնցից մենեջերը կարող է ընտրել լավագույնը: Թոփ մենեջմենթի տեղեկատվական համակարգերը թեթևացնում են կառավարման վերին մակարդակում ռազմավարական որոշումների կայացումը: Նրանցում օգտագործելով ծրագրային ապահովում` օգտագործողներին ապահովում է մուտք դեպի մեծ կոմպլեքս տվյալներ, նրանց վերլուծման և ժամանակին արտացոլման համար հնարավորություններ ընձեռում: Նման համակարգերը թոփ մենեջմենթին հնարավորություն են տալիս արագ մուտք գործել համապատասխան ներքին և արտաքին ինֆորմացիային և մշակման ճիշտ մոտեցման դեպքում նպաստում են խնդիրների բացահայտմանը և նրանց հետ կապված որոշումների դիտարկմանը: Կոլեկտիվ աշխատանքի ծրագրային միջոցները ծրագրեր են, որոնք կիրառվում են տեղական հաշվողական ցանցերում կամ ինտերնետում և միավորում է մարդկանց, որոնք գտնվում են մի տարածքում կամ աշխարհի տարբեր անկյուններում: Նման համակարգերի միջոցով մենեջերները կամ թիմի անդամները կարող են փոխանակվել ինֆորմացիայով կամ համատեղ կազմել նույն փաստաթուղթը, գրաֆիկը կամ դիագրամը և իրական ժամանակի պայմաններում տեսնել, թե ով ինչ է փոփոխում: Այս համակարգը նաև անվանում են աշխատանքային համագործակցության համակարգ: Այդպիսի համակարգերը թեթևացնում են աշխատանքային թիմերի փոխազդեցությունը, թույլ են տալիս օպերատիվորեն ստանալ աշխատանքային գործընթացում անհրաժեշտ տվյալներ: Վիրտուալ և գլոբալ թիմերի համար դա գաղափարների արտադրողական և ժամանակին փոխանակման և խնդրի լուծման վրա համատեղ աշխատելու հնարավորություն է:Որոշ կազմակերպություններ ստեղծվում են միայն ինտերնետում աշխատելու համար, իսկ ոմանք էլ, գործունեության շրջանակն ընլայնելու նպատակով, օգտվում են ինտերնետի ընձեռած հնարավորություններից: Կազմակերպությունների վերջին տեսակի մասին ավելի շատ կխոսենք, քանի որ էլ. բիզնեսի վարման գաղափարը կայանում է նրանում, որ որքան հնարավոր է շատ բիզնես գործընթացներ թվայնացնել, որպեսզի կազմակերպությունն ավելի արտադրողական ու արդյունավետ լինի: Յուրաքանչյուր կամակերպությունում կիրառվում է ինտրանեթ` ներքին կոմունիկացիոն համակարգ, որն աշխատում է ինտերնետի սկզբունքով, սակայն հասանելի է միայն կազմակերպության աշխատողների համար: Հաջորդ բաղադրիչը համակարգն է, որը թույլ է տալիս երկու անկախ կազմակերպություններին փոխանակվել տվյալներով և ինֆորմացիայով: Տվյալների էլեկտրոնային փոխանակման ցանցերը կապում են գնորդների և վաճառողների համակարգչային ցանցերը, ապահովում կառուցվածքային տվյալների փոխանցումը: Էքստրանեթն արտաքին կոմունիկացիոն համակարգ է, որի հիմքում ընկած է ինտերնետը և որից օգտվում են երկու կամ ավել կազմակերպություններ: Յուրաքանչյուր կազմակերպությունում իր տվյալների մի մասն էքստրանեթի սահմաններում դարձնոմ է հասանելի, այսինքն` միայն էքստրանեթի մասնակիցների համար: Կազմակերպություններն իրենց ինֆորմացիայի մի մասն էլ հասանելի են դարձնում լայն հասարակության համար` տվյալներ և ինֆորմացիա տեղադրելով ինտերնետում:

Էլեկտրոնային շուկաներ

խմբագրել

Էլ. կոմերցիայի ավելի մեծ վերելք տեղի է ունենում գործնական շուկաներում, որտեղ գնորդներ և վաճառողներ հանդիսանում են իրավաբանական անձինք. այսպես կոչված «business-to-business, B2B տրանզակցիա: Ինտերնետի միջոցով ընկերությունները կարող են կրճատել ծախսերը, գտնել նոր մատակարարների, պարզեցնել մատակարարման ընթացակարգերը: Առավել նկատելի միտումներից է հանդիսանում B2B շուկաների ձևավորումը, երբ միջնորդը կազմակերպում է էլեկտրոնային շուկա որտեղ հանդիպում են գնորդն ու վաճառողը: Էլեկտրոնային շուկայում առևտուրը կապված է ավելի ցածր, քան ավանդական դեպքում, օպերացիոն ծախսերի, բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմանների հետ, այսինքն` ձեռնտու է երկու կողմերին էլ: Բացի այդ որոշ ընկերություններ բացում են անհատական շուկաներ, որի մուտքը սահմանափակված է մակատակարարների և գործընկերների որոշակի խմբով: Շատ ընկերությունների համար էլեկտրոնային բիզնեսի առանցքային բաղադրիչներից է հանդիսանում տեղեկատվության կառավարման հանդեպ նոր մոտեցումը, որը ստացել է ձեռնարկության ռեսուրսների պլանավորում անվանումը: Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգերը (enterprise resource planning, ERP) ներգավում, ինտեգրացնում, օպտիմիզացնում է ֆիրմայում գոյություն ունեցող բոլոր բիզնես գործընթացները: ERP համակարգի գործունեությունը պահանջում է նշանակալի հաշվողական հզորություններ: Այսօր այդ խնդիրը հեշտ լուծելի է: Ճիշտ կառուցված ERP համակարգը թույլ է տալիս կրճատել ծախսերը և ցիկլի տևողությունը, բարձրացնել արտադրողականությունը և բարելավել գնորդների ու մատակարարների հետ փոխհարաբերությունները: Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում Բացի ինֆորմացիայի ներքին կառավարման օպտիմիզացիայից և մատակարարների ու այլ կազմակերպությունների հետ ինֆորմացիոն փոխնակումից, էլ. բիզնեսի որոշումները կիրառվում են նաև գնորդների հետ հարաբերությունների կարգավորման և ամրապնդման համար: Գնորդների հետ փոխհարաբերություների կառավարման համակարգերը (Customer relationship management, CRM) օգնում են կազմակերպությունների և սպառողների հետ փոխհարաբերություններին հետևել ու ֆիրմայի աշխատողներին մատակարարում են յուրաքանչյուր հաճախորդի անցյալ գնումների, սպասարկման, չկատարված պատվերների և չլուծված խնդիրների մասին ինֆորմացիայով: Ընդհանրապես ամբողջ CRM համակարգը հիմնված է տվյալների բազայի վրա, որտեղ պահվում են գնորդների մասին անհրաժեշտ և հասանելի տվյալներ: Ամեն անգամ, երբ գնորդն առաջարկություններ է անում կամ բողոքներ գրում, նրա տվյալներն ավտոմատ կերպով երևում են համակարգում, որպեսզի տեխնիկական ծառայության աշխատողը կարողանա ավելի լավ հասկանա խնդիրը և նրա հետ շփվի անհատական մակարդակով: Բացի դրանից, ունենալով գնումների պատմությունը, մասնագետը գնորդին կարող է նաև այլ ապրանքներ առաջարկել: Մարքեթինգի բաժնի աշխատողները կարող են այս իֆորմացիա օգտագործել առանձին մարքեթինգային ծրագրեր ստեղծելու համար: Բացի այդ CRM-ի տվյալները թույլ են տալիս թոփ մենեջերներին արագ լուծել առաջացող խնդիրները և կանխագուշակել նորերը:

Գործնականում հաճախ պատահում է այնպես, որ կազմակերպությանն իր մրցակիցներից առանձնացնում են իր գաղափարները. նոր ապրանքների գաղափարերը, գնորդական խնդիրների ն լուծումներ գտնելու կարողությունը և այլն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մենեջմենթի վրա

խմբագրել

Տեղեկատվական տեխնոլոգիաները և էլեկտրոնային բիզնեսը նպաստում են աշխատողների, արտաքին միջավայրի և մենեջերների հետ կապերի բարելավմանը: Ընդհանուր առմամբ ՏՏ-ն դրական ազդեցություն է թողնում մենեջմենթի վրա և կոնկրետ դրական արդյունքներից կարելի է համարել անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացումը, արտադրողականության մեծացումը, աշխատողներին լիազորություններով օժտումը, ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը, համագործակցության զարգացումը և կազմակերպական ուսուցումը: Անձնակազմի աշխատանքի արդյունավետության մեծացում: ՏՏ միջոցով աշխատողները կարող են բազմատեսակ տեղեկատվություն ստանալ գնորդների, մատակարարների, շուկաների, ծառայության մասին, ինչպես նաև փոխանակվել ինֆորմացիայով և կարծիքներով: Վերացվում են ժամանակային և աշխարհագրական արգելքները: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները մենեջերներին և աշխատողներին թույլ են տալիս աշխատել այն ժամանակ, երբ դրանում կա ամենամեծ անհրաժեշտությունը և այնտեղ, որտեղ կարող են ամենամեծ հետգնումն ապահովել: Ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաներն ապահովում են աշխատանքի այնպիսի դիզայն, որ աշխատանքը դառնում է ավելի ինտելեկտուալ և հետաքրքիր: Ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը չի ապահովում արդյունավետության ցանկալի մակարդակ, սակայն նրանց ճիշտ օգտագործման դեպքում նրանք կարող են կազմակերպությանը նշանակալի օգուտներ բերել: Արտադրողականության մեծացում: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաներն արագացնում են աշխատանքը, կրճատում ծախսերը և բարձրացնում արտադրողականությունը: Նոր տեխնոլոգիաների ևս մեկ առավելությունը կայանում է նրանում, որ այն լիկվիդացնում է փաստաթղթերի հետ ադմինիստրատիվ աշխատանքը և ավտոմատացնում առօրեական դարձած աշխատանքները: Աշխատողներին լիազորություններով օժտում: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ ազդեցություն ունեն նաև կազմակերպական կառուցվածքի վրա: ՏՏ կիրառման արդյունքում փոփոխվում են կազմակերպություններում ինֆորմացիայի վերաբաշխման սկզբունքները. դեպի տեղեկատվություն մուտք են ունենում ավելի շատ աշխատողներ: Ստորին մակարդակների աշխատողները հաճախ բախվում են ինֆորմացիայի ծավալի անընդհատ մեծացման հետ, ընդ որում նրանցից սպասում են որոշումներ, որոնք նախկինում ընդունվում էին նրանց անմիջական ղեկավարների կողմից: Տեղեկատվական ծանրաբեռնվածություն: ՏՏ զարգացման հետ կապված խնդիրներից կարելի է համարել տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, երբ կազմակերպության աշխատողները բախվում են այնպիսի մեծ ծավալով ինֆորմացիայի, որ ի վիճակի չեն այդպիսի մեծ քանակությամբ տվյալներ վերլուծել: Որպեսզի վերացնեն ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը, մենեջերները պետք է բարձրացնեն տեղեկատվության որակը: Համագործակցության զարգացում: Տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ գնորդների, մատակարարների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության մեծացմանը: Ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները դրական ազդեցություն ունեն նաև արտաքին կապալառուների (գնորդների, մատակարարների, հետաքրքրված անձանց) հետ կոմունիկացիաների և համագործակցության վրա: Ինչ վերաբերվում է էքստրանեթերին, ապա այդ ցանցերն ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում պայմանագրային արտադրողների և ծառայություն մատակարարող ընկերությունների համար. դա նպաստում է ցանցային և վիրտուալ կազմակերպությունների զարգացմանը: Կազմակերպական ուսուցում: Տեղեկատվական տեխնոլոգիաները նաև հանդիսանում են ժամանակակից ուսուցանվող կազմակերպության բաղկացուցիչ մասը: Նրանք նպաստում են խնդիրների և հնարավորությունների ավելի արագ բացահայտմանը, մեծածավալ ինֆորմացիայի և գիտելիքների փոխանակման շնորհիվ մեծացնում են կազմակերպության` ուսուցման հանդեպ կարողությունները: ՏՏ ճիշտ կիրառման շնորհիվ հնարավոր է դառնում նպաստել կազմակերպություններում արգելքների վերացմանը և թիմային ոգու ստեղծմանը. ուսուցման, փոփոխության և աճի համար կարևորագույն պայման:

Օգտագործված գրականության ցանկ

խմբագրել

Հովհաննիսյան Ա.Ա. Մենեջմենթի հիմունքներ, Երևան 2015

Յու. Մ. Սուվարյան Մենեջմենթ երևան 2002

Reichwald,Ralf Wigand<<Information, Organization and Management>> 2008

https://www.information-management.com/