Վիտամին B12 դեֆիցիտաին սակավարյունությունը, որի տեսակ է չարորակ անեմիան[1], հիվանդություն է ,որի ժամանակ խանգառվում է էրիթրոցիտների առաջացումը՝ վիտամին B12-ի դեֆիցիտի պատճառով[2]: Հիվանդության առաջին ախտանիշը հաճախ գերհոգնածությունն է[3]: Կարող են նաեւ առաջանալ մակերեսային շնչառություն, գունատություն, կրծքավանդակի ցավ, ձեռքերի եւ ոտքերի անզգայություն, հավասարակշռության խախտում, հարթ կարմիր լեզու, ռեֆլեքսների խանգառում, դեպրեսիա եւ մոլորվածության ու շփոթության վիճակ[3]: Բուժման բացակայության դեպքում, այս ախտանշանները կարող են դառնալ մշտական[2]: Չարորակ անեմիան առաջանում է Կասլիի ներքին գործոնի բացակայության դեպքում[2], որն էլ իր հերթին առաջանում է աուտոիմուն խնդիրների պատճառով, երբ այդ գործոնը արտադրող ստամոքսային բջիջները սկսվում են քայքայվել[4]: Կասլիի ներքին գործոնի միջոցով ներծծվում է սննդի միջոցով ընդունված վիտամին B12-ը: Չարորակ անեմիա նաեւ կարող է առաջանալ սննդի հետ ոչ բավարար վիտամին B12-ի ընդունման պատճառով (օրինակ վեգան սննդակարգի դեպքում), գլյուտենի ինտոլերանտության դեպքում կամ մարսողական ուղում պարազիտային երիզորդի առկայության դեպքում: Հիվանդությունը ախտորոշվում է արյան կամ ոսկրածուծի հետազոտությունների միջոցով[5]: Արյունը հետազոտելուց, հայտնաբերվում են ցածր քանակությամբ, բայց մեծ չափերով հասուն էրիթրոցիտներ[4], ցածր քանակությամբ երիտասարդ էրիթրոցիտներ, վիտամին B12-ի ցածր քանակ եւ Կասլիի ներքին գործոնի հակամարմիններ: [5] Չարորակ անեմիան կանխարգելելի չի[6], բայց վիտամին B12-ի դեֆիցիտը կարելի է կանխարգելել ճիշտ սննդակարգի միջոցով կամ վիտամին B12-ի հավելումներ ընդունելուց [6]: Չարորակ անեմիան հեշտորեն բուժվում է վիտամին B12-ի ներարկումների եւ հավելումների միջոցով[7]: Եթե դիտվում են սուր ախտանշաններ, բուժումները նշանակվում են ամբողջ կյանքի ընթացքում:[8] Աուտոիմուն խնդիրներից առաջացող չարորակ անեմիան դիտվում է բնակչության 0.1%-ի մոտ[9], մինչդեռ կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց[10]: Արդյունավետ բուժման դեպքում, հիվանդների մեծ մասը ունակ են վարելու նորմալ կյանք[2]: Որովհետեւ այս հիվանդությունը փոխկապված է ստամոքսի քաղցկեղի զարգացման հետ, այս հիվանդությամբ տառապողներին ցուցադրվում է կատարել հաճախակի ստուգումներ[11]:

Ախտանշաններ խմբագրել

 
A hand of a person with severe anemia (the hand on the left) compared to one without (the hand to the right)

Չարորակ անեմիայի ախտանշանները ի հայտ գալիս են դանդաղորեն: Ոչ արդյունավետ բուժման արդյունքում, կարող են առաջանալ նյարդային համակարգի խանգառումներ, իսկ որոշ դեպքերում, նույնիսկ մահ: Հիմնական ախտանշաններն են մաշկում ծակծկոցների եւ այլ հպման նման զգայություններ, լեզվի ցավ (գլոսիտ), գերհոգնածություն ու ընդհանուր թուլություն[12][13][14]: Այլ ախտանշանների շարքին են նաեւ դեպրեսիա, ջերմության բարձրացում, փորլուծություն, դիսպեպսիա (դժվարամարսություն), քաշի կորուստ[12], դեղնախտ, բերանի անկյուններում վերքեր, գունատություն, ճեղքված շրթունքներ, բարակած եղունգներ[13], մազերի վաղաժամ սպիտակեցում ու բարակում[13]: Որովհետեւ չարորակ անեմիան ազդում է նաեւ նյարդային համակարգի վրա, կարող են առաջանալ պրոպրիոցեպտիվ զգայությունների խանգառում[15] (տարածության մեջ մարմնի դիրքի զգայության խանգառում), հիշողության խանգառում[16], կենտրոնացման դժվարություններ, պսիխոզ, ոտքերում անզգայություն, ոչ կայուն քայլվածք[15], մկանային թուլություն[14]: Կարող է առաջանալ նաեւ տախիկարդիա[12] (սրտի կծկումների հաճախականության ավելացում), արյան ճնշման խանգառումներ, մակերերսային շնչառություն[14], իսկ սուր դեպքերում՝ սրտային անբավարարություն: Հիվանդության սուր ընթացքի բարդություններից է ողնուղեղի ենթասուր համակցված դեգեներացիան, որտեղ տեղի է ունենում ողնուղեղի հետին եւ կողմնային պարանիկների դեգրադացիա, որի արդյունքում առաջանում է սրունքթաթային ռեֆլեքսի բացակայություն, ծնկային հոդի գերակտիվացում, եւ տարածիչ ներբանային ռեֆլեքս[17]: Հեմատոլոգիական ախտանիշերից են ցիտոպենիա (արյան ձեւավոր տարրերի ցածր քանակ) եւ ոսկրածուծային հեմոլիզ: Չարորակ անեմիայի պատճառով, երեխաների մոտ կարող են առաջանալ աճի եւ հասունացման գործընթացների ուշացում, իսկ պատանիների մոտ՝ սեռահասունացման ուշացում:

Էթիոլոգիա խմբագրել

Մարդու օրգանիզմում Վիտամին B12 չի սիթեզվում, այդ պատճառով, դրան անհրաժեշտ է ստանալ սնունդի միջոցով: Վիտամին B12 պարունակող սնունդն ընդունելուց, ստամոքսի վերադիր բջիջները սինթեզում են Կասլիի ներքին գործոնը, որոնք Վիտամին B12-ի հետ միանալով, առաջացնում են կոմպլեքս, եւ միասին ներծծվում են զստաղիքում գտնվող կուբիլինի ընկալիչներ պարունակող բջիչների կողմից: Չարորակ անեմիա առաջանում է Կասլիի ներքին գործոնի բացակայության դեպքում[18][19][20]:

Չարորակ անեմիա կարող է առաջանալ իմուն գաստրիտի վերջին փուլերում: Իմուն գաստրիտը աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում ստամոքսային հյուսվածքի ապաճում եւ առաջանում են վերադիր բջիջների եւ Կասլիի ներքին գործոնի հակամարմիններ: Այս հակամարմինները քայքայում են ստամոքսի լորձաթաղանթը եւ Կասլիի ներքին գործոնը, որի հետեւանքով աղիներում չի ներծծվում Վիտամին B12-ը[21][20][22]:

Ըստ որոշ կարծիքների Helicobacter pylori բակտերիան ազդեցություն ունի չարորակ անեմիայի պաթոգենեզի մեջ: H. pylori-ն ստամոքսում առաջացնում է աուտոիմուն խնդիրներ մոլեկուլային միմիկայի միջոցով: Մոլեկուլային միմիկան բակտերիայի համար հարմարվողական մեխանիզմ է, որի ընթացքում բակտերիայի հակածինների հակամարմինները ազդում են նաեւ ստամոքսի լորձաթաղանթի վրա: Այդ հակամրմինները նորմայում ունակ են տարբերելու սեփական եւ ախտածին պեպտիդների միջեւ: Ենթադրվում է, որ աուտոռեակտիվությունը առաջանում է այդ բջիջներում գտնվող H+/K+-ATP-ազի ալֆա եւ բետա ենթամիավորների պատճառով: [22][23]

Վիտամին B12-ի ներծծման խանգառումներ կարող են նաեւ առաջանալ ստամոքսի հեռացման վիրահատության (գաստրէկտոմիա) կամ ստամոքսի շրջանցման վիրահատության հետեւանքներով: Այս վիրահատությունների ժամանակ կամ հեռացվում է, կամ շրջանցվում է ստամոքսի այն մասը, որտեղ արտադրվում է Կասլիի ներքին գործոնը: Բայց սովորաբար ստամոքսային վիրահատությունների արդյունքում առաջացած Վիտամին B12-ի դեֆիցիտը լուրջ կլինիկական խնդիր չի առաջացնում, որովհետեւ լյարդում պահեստավորված է լինում մեծ քանակներով Վիտամին B12, եւ վիրահատություններից հետո, պացիենտներին նշանակված է լինում Վիտամին B12-ի հավելումներ[24][25]:

Չնայած որ չարորակ անեմիայի նախատրամադրվածության գեներ հայտնաբերված չեն, կարծիքներ կան որ ինչ-որ գենետիկական գործոն դեր ունի այս հիվանդությանն առաջացման մեջ: Չարորակ անեմիան հաճախ համակցված է լինում այլ աուտոիմուն հիվանդությունների հետ, որից հետեվվում է, որ աուտոիմուն հիվանդություններ առաջացնող ընդհանուր գեներ են պատճառ դառնում տվյալ հիվանդության առաջացմանը:[20][26][27][28]

Չնայած դրան, որ առողջ մարդու լյարդում պահեստավորում է 3-5 տարվա համար բավարար վիտամին B12, տարիների ընթացքին ստամոքսում չհայտնաբերված աուտոիմուն խնդիրները բերում են պահեստավորված վիտամին B12-ի սպառմանը եւ հետեւաբար չարորակ անեմիայի առաջացմանը:

Վիտամին B12-ը որպես կոֆակտոր մասնակցում է երկու ռեակցիաների՝ մեթիլմալոնիլ CoA-ից սուկցինիլ CoA-ի առաջացմանը, եւ հոմոցիստեինի փոխակերպմանը մեթիոնինի: Այս ռեակցիայում 5-մեթիլտետրահիդրոֆոլատի մեթիլ խումբը տեղափոխվում է հոմոցիստեինի վրա, որի արդյունքում առաջանում է տետրահիդրոֆոլատ եւ մեթիոնին, եւ այս ռեակցիան կատալիզվում է մեթիոնին սինթազ ֆերմենտով եւ վիտամին B12 կոֆակտորով: Վիտամին B12-ի դեֆիցիտի պատճառով տվյալ ռեակցիան չի գնում, որի հետեւանքով էլ խանգառվում է ԴՆԹ-ի սինթեզը: Էրիթրոցիտներում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի բացակայությունը կարող է հանգեցնել մեծ չափերով, փխրուն մեգալոբլաստիկ էրիթրոցոտների առաջացմանը: Իսկ եթե մեթիլմալոնիլ CoA-ից սուկցինիլ CoA-ի առաջացման ռեակցիան խանգառվի, ապա մեթիլմալոնիլ CoA-ի կուտակման հետեւանքով ի հայտ են գալիս նյարդային համակարգի խանգառումներ:[29][30][31][32]

Ախտոտոշում խմբագրել

 
Immunofluorescence staining pattern of gastric parietal cell antibodies on a stomach section

Չարորակ անեմիայի ախտանշան կարող է լինել արյան քսուքում մեգալոբլաստների առկայությունը: Մեգալոպլաստները մեծ չափերով, փխրուն, երիտասարդ էրիթրոցիտներ են: Չարորակ անեմիայի ախտորոշման համար պետք է առաջին հերթին հաստատվի մեգալոբլաստիկ անեմիայի առկայությունը, որը կատարվում է արյան քանակական հետազոտմամբ եւ արյան քսուքի հետազոտմամբ, որից ստանում են էրիթրոցիտների եւ հեմոգլոբինի կոնցետրացիան արյան միավոր ծավալում: Չարորակ անեմիան հաստատվում է, եթե արյան մեջ առկա է բարձր կոնցենտարցիայով էրիթրոցիտներ եւ նորմալ կոնցենտրացիայով հեմոգլոբին[33]: Քսուքում կարող են նաեւ հայտնաբերվել օվալոցիտներ (օվալաձեւ էրիթրոցիտներ) եւ գերսեգմենտաորված նեյտրոֆիլներ[34]:

Շիճուկային քսուքի միջոցով կարելի է հետազոտել վիտամին B12-ի քանակը, բայց միայն դեֆիցիտի առկայությամբ հնարավոր չէ ախտորոշել չարորակ անեմիան: Չարորակ անեմիայի առկայության դեպքում կարող է B12-ի քանակը լինել նորմալ, միաժամանակ այլ հիվանդությունների՝ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների, լյարդային հիվանդությունների, տրանսկոբալամին II-ի դեֆիցիտի եւ աղիքային բակտերիաների գերշատացման դեպքում: Իսկ վիտամին B12-ի դեֆիցիտը միանշանակ ցույց չի տալիս չարորակ անեմիայի առկայությունը, որովհետեւ դեֆիցիտի պատճառ կարող է հանդիսանալ նաեւ ֆոլատի դեֆիցիտը, հղիությունը եւ միելոման [35][36]:Ստամոքսի վերադիր բջիջների եւ Կասլիի ներքին գործոնի հակամարմինների հայտնաբերումը կարող է լինել չարորակ անեմիայի նշան: Վերադիր բջիջների հակամարմինների հայտնաբերումը կարող է նշանակել այլ աուտոիմուն խնդիրների առկայություն եւ նաեւ հանդիպում են առողջ մարդկանց 10%-ի մոտ, այսինքն տվյալ հակամարմինների հայտնաբերումը չարորակ անեմիա ախտորոշելու համար բավարար չի: Կասլիի նեքին գործոնի հակամարմինները հանդիպում են չարորակ անեմիայով հիվանդների 50%-ի մոտ եւ առողջ մարդկանց մոտ հազվադեպ են հանդիպում: Այս հակամարմինների հետազոտության միջոցով հնարավոր է դառնում տարբերակել չարորակ անեմիայի եւ վիտամին B12-ի թերներծծման միջեւ: [36][37]

Վիտամին B12-ի դեֆիցիտը կարող է առաջացնել որոշ նյութերի կուտակումը , որովհետեւ B12-ը մասնակցում է որոշ նյութափոխանակային պրոցեսներին: Մեթիլմալոնական թթուն կարող է հայտնաբերվել արյան եւ մեզի մեջ, մինչդեռ հոմոցիստեինը՝ միայն արյան մեջ: Մեթիլմալոնական թթվի եւ հոմոցիստեինի քանակների ավելացման հայտնաբերմամբ, կարելի է տարբերակել Վիտամին B12-ի դեֆիցիտի եւ ֆոլատի դեֆիցիտի միջեւ, որովհետեւ վերջինիս դեպքում ավելանում է միայն հոմոցիստեինի քանակը: [36][38]

Չարորակ անեմիայով հիվանդների 80-90%-ի մոտ առաջանում է գաստրինի քանակի ավելացում, բայց վերջինս կարող է նաեւ հանդիպել գաստրիտի այլ ձեւերով հիվանդների մոտ: Պեպսինոգեն I-ի քանակի քչացումը նույնպես կարող է նշանակել չարաորակ անեմիայի առկայություն, չնայած որ այս ախտանիշները հանդիպում են նաեւ վիտամին B12-ի թերներծծման կամ այլ գաստրիտների ժամանակ:[38]


Բուժում խմբագրել

Չարորակ անեմիայի մշտական բուժում դեռեւս չկա, բայց վիտամին B12-ի բավարար քանակներ ընդունելով հնարավոր է մեղմացնել կամ վերացնել ախտանիշները՝ նյարդային համակարգի հետզարգացման կանգ եւ հիվանդության ոչ սուր դեպքերում՝ նյարդային համակարգի վերականգնմանը, եւ մնացած օրգան-համակարգերի լիովին առողջացումը: Վիտամին B12 կարելի ընդունել մի քանի ձեւով:

Ներմկանային ներարկում խմբագրել

The standard treatment for PA has been intramuscular injections of cobalamin in the form of cyanocobalamin (CN-Cbl), hydroxocobalamin (OH-Cbl) or methylcobalamin. Սովորաբար կատարում են ներմկանային ներարկումներ կոբալամինի՝ ցիանոկոբալամինի (CN-Cbl), հիդրոքսիկոբալամինի (OH-Cbl) եւ մեթիլկոբալամինի միջոցով:[39]

Բերանով խմբագրել

Բուժման արդյունավետ ձեւ է նաեւ բարձր դոզայով վիտամին B12-ի հավելումների ընդունումը բերանով[39][40][41]:

  1. «ICD-10 Version:2015». apps.who.int. Արխիվացված է օրիգինալից 2015-11-02-ին. Վերցված է 2015-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «What Is Pernicious Anemia?». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «What Are the Signs and Symptoms of Pernicious Anemia?». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «What Causes Pernicious Anemia?». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «How Is Pernicious Anemia Diagnosed?». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «How Can Pernicious Anemia Be Prevented?». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «How Is Pernicious Anemia Treated?». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Living With Pernicious Anemia». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Andres E, Serraj K (2012). «Optimal management of pernicious anemia». Journal of Blood Medicine. 3: 97–103. doi:10.2147/JBM.S25620. PMC 3441227. PMID 23028239.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Greer, John P. (2009). Wintrobe's clinical hematology (12th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 1157. ISBN 9780781765077. Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Living With Pernicious Anemia». NHLBI. April 1, 2011. Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 14 March 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 «Pernicious Anemia, Clinical Presentation». Medscape. 2015-08-15. Արխիվացված է օրիգինալից 17 November 2012-ին. Վերցված է 21 January 2013-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 «Anemia: General Considerations (Chapter 26)». Wintrobe's Clinical Hematology, Volume One (12th ed.). Philadelphia, PA, USA: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. 2009. էջեր 779–809, esp. 782. ISBN 0781765072. Վերցված է 10 March 2016-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  14. 14,0 14,1 14,2 Ramani, James Carton, Richard Daly, Pramila (2007). Clinical pathology. Oxford, ENG: Oxford University Press. ISBN 0198569467.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)[Հղում աղբյուրներին]
  15. 15,0 15,1 Hvas AM, Nexo E (November 2006). «Diagnosis and treatment of vitamin B12 deficiency—an update». Haematologica. 91 (11): 1506–12. PMID 17043022.
  16. Turgeon, Mary L. (2005). Clinical hematology : theory and procedures (4th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. ISBN 0781750075.[Հղում աղբյուրներին]
  17. «Pernicious anemia». MedlinePlus Medical Encyclopedia. Washington, DC: nlm.nih.gov. 2016. Արխիվացված է օրիգինալից 11 March 2016-ին. Վերցված է 11 March 2016-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  18. Wickramasinghe, SN (November 2006). «Diagnosis of megaloblastic anaemias». Blood reviews. 20 (6): 299–318. doi:10.1016/j.blre.2006.02.002. PMID 16716475.
  19. Christensen EI, Birn H (April 2002). «Megalin and cubilin: multifunctional endocytic receptors». Nat. Rev. Mol. Cell Biol. 3 (4): 256–66. doi:10.1038/nrm778. PMID 11994745.
  20. 20,0 20,1 20,2 Banka S, Ryan K, Thomson W, Newman WG (June 2011). «Pernicious anemia – genetic insights». Autoimmunity reviews. 10 (8): 455–9. doi:10.1016/j.autrev.2011.01.009. PMID 21296191.
  21. De Block CE, De Leeuw IH, Van Gaal LF (February 2008). «Autoimmune gastritis in type 1 diabetes: a clinically oriented review». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 93 (2): 363–71. doi:10.1210/jc.2007-2134. PMID 18029461.
  22. 22,0 22,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «pmid19891010» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Desai HG, Gupte PA (December 2007). «Helicobacter pylori link to pernicious anaemia». The Journal of the Association of Physicians of India. 55: 857–9. PMID 18405134.
  24. von Drygalski A, Andris DA (Apr–May 2009). «Anemia after bariatric surgery: more than just iron deficiency». Nutrition in clinical practice : official publication of the American Society for Parenteral and Enteral Nutrition. 24 (2): 217–26. doi:10.1177/0884533609332174. PMID 19321896.
  25. John S, Hoegerl C (November 2009). «Nutritional deficiencies after gastric bypass surgery». The Journal of the American Osteopathic Association. 109 (11): 601–4. PMID 19948694.
  26. Whttingham S., Ungar B., Mackay I. R., Mathews J. D. (1969). «The Genetic Factor in Pernicious Anemia. A Family Study in Patients with Gastritis». The Lancet. 1 (7602): 951–954. doi:10.1016/S0140-6736(69)91856-X. PMID 4180811.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. McIntyre O. R., Sullivan L. W., Jeffries G. H., Silver R. H. (1965). «Pernicious Anemia in Childhood». The New England Journal of Medicine. 272: 981–986. doi:10.1056/nejm196505132721901.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. Wangel A. G., Callender S. T., Spray G. H., Wright R. (1968). «A Family Study of Pernicious Anemia II. Intrinsic Factor Secretion, Vitamin B12 Absorption and Genetic Aspects of Gastric Autoimmunity». British Journal of Haematology. 14 (2): 183–204. doi:10.1111/j.1365-2141.1968.tb01486.x.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «pmid167164752» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. Oh R, Brown DL (Mar 1, 2003). «Vitamin B12 deficiency». American Family Physician. 67 (5): 979–86. PMID 12643357.
  31. O'Leary F, Samman S (March 2010). «Vitamin B12 in health and disease». Nutrients. 2 (3): 299–316. doi:10.3390/nu2030299. PMC 3257642. PMID 22254022.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. Stover, PJ (June 2004). «Physiology of folate and vitamin B12 in health and disease». Nutrition Reviews. 62 (6 Pt 2): S3-12, discussion S13. doi:10.1111/j.1753-4887.2004.tb00070.x. PMID 15298442.
  33. Pagana, Timothy James; Pagana, Kathleen Deska (2006). Mosby's manual of diagnostic and laboratory tests. Mosby Elsevier. ISBN 0-323-03903-0.[Հղում աղբյուրներին]
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «isbn0781765072» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. Devalia V (August 2006). «Diagnosing vitamin B-12 deficiency on the basis of serum B-12 assay». BMJ. 333 (7564): 385–6. doi:10.1136/bmj.333.7564.385. PMC 1550477. PMID 16916826.
  36. 36,0 36,1 36,2 Snow, CF (Jun 28, 1999). «Laboratory diagnosis of vitamin B12 and folate deficiency: a guide for the primary care physician». Archives of Internal Medicine. 159 (12): 1289–98. doi:10.1001/archinte.159.12.1289. PMID 10386505.
  37. Grasbeck R (2006). «Imerslund-Grasbeck syndrome (selective vitamin B12 malabsorption with proteinuria)». Orphanet Journal of Rare Diseases. 1 (1): 17. doi:10.1186/1750-1172-1-17.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  38. 38,0 38,1 Moridani, Majid; Shana Ben-Poorat (March 2006). «Laboratory Investigation of Vitamin B12 Deficiency». LabMedicine. 37 (3): 166–74. doi:10.1309/cvhkle2r4w68k2nq.
  39. 39,0 39,1 Andrès, E.; Fothergill, H.; Mecili, M. (2010). «Efficacy of oral cobalamin (vitamin B12) therapy». Expert Opinion on Pharmacotherapy. 11 (2): 249–256. doi:10.1517/14656560903456053. PMID 20088746.
  40. Andrès, E.; Dali-Youcef, N.; Vogel, T.; Serraj, K.; Zimmer, J. (2009). «Oral cobalamin (vitamin B12) treatment. An update». International Journal of Laboratory Hematology. 31: 1–8. doi:10.1111/j.1751-553X.2008.01115.x.
  41. Carmel, R. (7 July 2008). «How I treat cobalamin (vitamin B12) deficiency». Blood. 112 (6): 2214–2221. doi:10.1182/blood-2008-03-040253. PMC 2532799. PMID 18606874.