Մասնակից:Anzhel Melikbekyan/Ավազարկղ13
Պիցցա կտրիչ (հայտնի է նաև որպես գլանաձև դանակ) ձեռքի խոհանոցային պարագա է, որն օգտագործվում է տարբեր սննդամթերքների հատվածներ կամ կտորներ կտրելու համար։ Այն օգտագործվում է նաև որպես կտրող գործիք։ Պիցցա պատրաստելու ժամանակ տարածվածության պատճառով այն ստացել է "պիցցա կտրիչ" անվանումը։ Տիպիկ պիցցայի դանակն ունի անիվի տեսքով սայր, որը կցված է բռնակին։ Տարիների ընթացքում բնօրինակ դիզայնը փոխվել է՝ ներառելով տարբեր չափսեր, շեղբեր, բռնակներ և օգտագործման եղանակներ[1][2]։ Պիցցայի սովորական դանակը ոչ միայն պիցցա կտրելու համար է, այլ նաև մի շարք այլ առաջադրանքների համար, ինչպիսիք են խմոր կտրելը կամ կանաչիները մանրացնելը։
Պատմություն
խմբագրելԻտալացի Սիլվիո Պաչիտտին 1708 թվականին հորինել է մեցցալունայի տեսքով սայրը (իտալերեն՝ կիսալուսին)։ Այս սպասքը կլորացված սայր էր, որը հարվածում էր իր թիրախին և ավարտվում էր պտտվող շարժումով օբյեկտի վրայով, որպեսզի մաքուր կտրվածք ստեղծեր (ի տարբերություն երկայնքով գծելու, ինչպես ստանդարտ դանակները)։ Այն նախատեսված էր կանաչի և բանջարեղեն կտրելու համար և կարող էր լինել ինչպես մեկ, այնպես էլ կրկնակի շեղբերով[3]։
Սորտեր
խմբագրելԳոյություն ունեն պիցցայի կտրիչների երկու հիմնական տեսակ։
Ամենատարածվածն օգտագործում է անիվ, որը պտտվում է շրջանագծի մեջ, մինչդեռ մարդը կտրիչը շարժում է այն ուղղությամբ, որ կցանկանար կտրել պիցցան[2]։ Մարդիկ կարող են նաև օգտագործել անիվի պիցցայի կտրիչը այնպիսի բաների համար, ինչպիսիք են արհեստագործական աշխատանքները։
Մյուս տեսակը մեծ կոր դանակ է, որը կոչվում է mezzaluna, որը օրորվում է ետ ու առաջ՝ պիցցան կտրելու համար։ Mezzaluna-ի որոշ տեսակներ (մասնավորապես՝ երկշեղբով) հաճախ օգատգործվում են խոտաբույսերը մանրացնելու կամ բանջարեղենը մանրացնելու համար[4]։
Այս երկու տեսակի պիցցա կտրիչներն ունեն տարբեր չափսեր[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Pizza Cutter». RecipeTips.com. Վերցված է 2023-04-16-ին.
- ↑ 2,0 2,1 Carter, Murray (25 June 2013). 101 Knife Designs: Practical Knives for Daily Use. Iola, Wisconsin: Krause Publications. էջ 22. ISBN 978-1-4402-3383-8.(չաշխատող հղում)
- ↑ Wiener, Scott (2012-09-13). «A Brief History of the Pizza Slicer». Scotts Pizza Tours (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-03-25-ին.
- ↑ 4,0 4,1 Rosso, Julee (January 1985). The Silver Palate Good Times Cookbook. Workman Pub. էջ 199. ISBN 978-0-89480-831-9.
- ↑ «File:Foodlogo2.svg - Wikipedia». commons.wikimedia.org (անգլերեն). 2006-05-22. Վերցված է 2024-03-25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԿաղապար:KnivesԿաղապար:Kitchen toolsԿաղապար:Cutting and abrasive tools