հետաքրքրաշարժ փաստեր 50-ական թվականներին լուրջ հետազոտություններ էր գնում 5-րդ անիվի կոնցեպտի մշակման վրա՝ ավտոմեքենաների զուգահեռ կանգառումը հեշտացնելու համար: Ամենատարածված ֆոբիան համարվում է մեծ լսարանի առջև ելույթ ունենալու վախը: Կույր մարդիկ չորս անգամ ավել են տառապում գիշերային մղձավանջերից, քան տեսողություն ունեցողները: Ըստ դատաբժշկական փորձագետների դիտարկումների, ոսկեգույն ռետրիվերները ունակ են մի քանի օր, սոված նստել իր մահացած տիրոջ կողքին, առանց նրան դիպչելու: Այլ են կատուները՝ նրանք պատրաստել ուտել մահացած տիրոջը անմիջապես: Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը սովորեցրել էր մորզեյի այբուբենը, որպեսզի կինը իր ծնողների ներկայությամբ կարողանա աննկատ ձեռքին թխկթխկացնելով ինչ-որ բան հաղորդել: Նախապատմական ժամանակաշրջանում Հյուսիսային ամերիկայում բնակվում էին առյուծի չափսեր ունեցող հսկայական շներ՝ էպիցոնները (հին հունարենից «գերշուն»): Նարվալի եղջյուրը, իրականում, ձախ առաջնային ատամն է, որը ծակելով շրթունքը դուրս է գալիս և աճում՝ սպիրալաձև պտտվելով: Նարվալը այս «եղջյուրը» չի օգտագործում հարձակման կամ պաշտպանվելու համար: Այն փափուկ է և ծակոտկեն և լցված է ջրով: Ըստ էության «եղջյուրը» նարվալի համար ավելի շատ ծառայում է որպես զգայարան ինչպես քիթը կամ ականջը: Բոլոր ուղևորատար ինքնաթիռներից միայն Airbus A340 է որ չի ենթարկվել ոչ մի աղետի: Skype-ի օգտագործումը Եթավպիայում պատժվում է 15 տարվա ազատազրկմամբ: