Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 50
Մեկուսացում Containment | |
---|---|
Ժանր | Դրամա, թրիլեր |
Ստեղծող | Ջուլի Պլեք |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Դեվիդ Գյասի, Քրիս Վուդ, Քրիստինա Մոուսես, Քրստեն Գուտոսկի, Կլաուդիա Բլեք,Ջորջ Յանգ, Հաննա Մանգան Լորենս, Թրեվոր Սենթ Ջոն |
Պրոդյուսեր | Դեվիդ Նատեր, Փիթեր Բոակերտ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 13 |
«Մեկուսացում» կամ «կարանտին» (անգլ.՝ Containment), ամերիկական հեռուստասերիալ, ստեղծված Ջուլի Պլեքի կողմից, որը հայտնվել է The CW 2016 թվականին: Սյուժեի կենտրոնում է խորհրդավոր և մահացու համաճարակի բռնկումը Ատլանտայում, որի պատճառով քաղաքի մի մասը փակվում է կարանտինում, մինչդեռ տեղական և ֆեդերալ չինովնիկները հուսահատ դեղ էին փնտրում: Դա The CW-ի առաջին նախագիծն է, որում կենտրոնական դերերում են աֆրո-ամերիկացիները: Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 19-ին[1]: 2016 մայիսի 13-ին CW-ն հայտարարեց, որ սերիալի 2-րդ եթերաշրջան չի լինելու[2]:
Արտադրություն խմբագրել
2015 թվականի փետրվարի 2-ին The CW ալիքը պատվիրեց առաջին էպիզոդի նկարահանումները, գրված Ջուլի Պլեքի կողմից, 2015-16 թվականների սեզոնի համար: Նախագիծը հիմնված է Կարլ Յոսի բելգիական դրամայի մտահղացման վրաа[3]:
Հիմնական դերերի համար քաստինգը սկսվել է 2015 թվականի փետրվարից: Փետրվարի 24-ին հայտարարված էր, որ Դեվիդ Գյասին և Քրիստինա Մոուսեսը խաղալու են կենտրոնական՝ ոստիկանության մայոր Լեքս Կարնախանի և նրա ընկերուհի Ջենայի դերերը, որը փակված էր կարանտինում: Դա առաջին անգամն էր, երբ The CW-ի սերալում 2 գլխավոր դերերը տրվել են աֆրո-ամերիկացիների: Նաև առաջին սերիային միացել է Քրիս Վուդը և Քրստեն Գուտոսկին, որպես Լեքսի լավ ընկեր և ուսուցչուհի և միայնակ մայր[4][5]: Մարտի 3-ին հայտարարված էր, որ Կլաուդիա Բլեքը հրավիրված էր բժշկի դերի համար, որը պատասխանատու է կարանտինի համար, ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ կառավարության առջև[6]: Մարտի 4-ին Հաննա Մանգան Լորենսը ստացել է հղի դեռահասի դերը[7]: Մարտի 10-ին առաջին էպիզոդին միացան Ջորջ Յանգն ու Թրեվոր Սենթ Ջոնը, որպես բժիշկ և լրագրող[8]:
2015 թվականի մայիսի 7-ին ալիքը հաստատեց առաջին էպիզոդը և պատվիրեց առաջին սեզոնի նկարահանումները[9]:
Դերասանները և դերերը խմբագրել
- Դեվիդ Գյասին մայոր Լեքս Կարնախանի դերում
- Քրիս Վուդը սպա Ջեյք Ռայլիի դերում
- Քրիստինա Մոուսեսը Ջենայի դերում
- Քրստեն Գուտոսկին Քեթի Ֆրենկի դերում
- Կլաուդիա Բլեքը բժշկուհի Սաբինա Լոմերսի դերում
- Ջորջ Յանգը Վիկտոր Կեներտսի դերում
- Հաննա Մանգան Լորենսը Թերեզայի դերում
- Թրեվոր Սենթ Ջոնը Լեոյի դերում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The CW press release (February 11, 2016). «The CW Sets Upcoming Premiere Dates and Returns». The Futon Critic. Վերցված է 11 February 2016-ին.
- ↑ ‘Containment’ Cancelled at The CW — No Season 2 | TVLine
- ↑ Nellie Andreeva (2 февраля 2015). «'Tales From the Darkside' Reboot, Julie Plec's 'Cordon' Get CW Pilot Orders». Deadline.com. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Nellie Andreeva (24 февраля 2015). «Julie Plec's CW Pilot 'Cordon' Casts Leads». Deadline.com. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Samantha Highfill (24 февраля 2015). «The CW casts Interstellar alum in Julie Plec's Cordon pilot». Entertainment Weekly. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Lesley Goldberg (3 марта 2015). «'The Originals' Newbie to Co-Star in Julie Plec's CW Pilot (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Denise Petski (4 марта 2015). «Jeanine Mason Joins Fox Pilot 'Studio City'; Hanna Mangan Lawrence In CW's 'Cordon'». Deadline.com. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Denise Petski (10 марта 2015). «George Young, Trevor St. John Join CW's 'Cordon'; Vince Nappo & Rachel Skarsten In 'Reign'». Deadline.com. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Nellie Andreeva (7 мая 2015). «CW Picks Up 'Crazy Ex-Girlfriend' As Hourlong Series, 'DC's Legends Of Tomorrow' & 'Cordon'». Deadline.com. Վերցված է 2015-05-08-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Կորդոն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում