Մասնակից:Annakuyumjian/Ավազարկղ

Մեսրոպ Սերյոժայի Վարդանյան , Հայաստանի Հանրապետության ռազմական գործիչ, մայոր։

Կենսագրություն խմբագրել

Մեսրոպ Սերյոժայի Վարդանյանը ծնվել է Լոռու մարզի Լեռնանցք գյուղում[1]։ 1997-2007 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2007-2012 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

2012 թվականի հուլիսի 28-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասում: 2016 թվականին նշանակվել է 6-րդ տանկային վաշտի հրամանատար։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2018 թվականին նշանակվել է 3-րդ տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ և ստացել մայորի կոչում[2]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 7-ը մասնակցել է Հայ-ադբեջանական պատերազմին։

Զոհվել է Շուշիի մոտակայքում[3]։

Անձնական կյանք խմբագրել

Եղել է ամուսնացած Վարսուհի Շահմալյանի հետ, ունի երկու որդի։

Պարգևներ խմբագրել

  • Վազգեն Սարգսյան մեդալ
  • 5 տարի անբասիր ծառայության համար մեդալ
  • ՀՀ զինված ուժերի 20 ամյակի մեդալ
  • Մարտական ծառայություն մեդալ (հետմահու)

Պարգևներ խմբագրել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ճանաչենք մեր հերոսներին․ Մեսրոպ Վարդանյան». ԼՐԱՀՈՍ ԻՆՖՈ (ռուսերեն). 2021-01-08. Վերցված է 2021-02-09-ին.
  2. «Մայոր Վարդանյան անտեսելով ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, առանց վայրկյան անգամ տատանվելու գնում է շրջափակման մեջ հայտնված զինվորների հետևից». Վերցված է 2021-02-09-ին.
  3. «Հրապարակվել են Արցախում նահատակվածների անունները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.