ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՐԵՆՈՐՈԳՒՄՆԵՐԻ  ԽՆԴԻՐԸ  1912-1914  ԹԹ

Հայկական հարցը դարձյալ միջազգային ասպարեզում հայտնվեց 1912 թվականից` կապված Բալկանյան երկրորդ պատերազմի հետ: Պատերազմի ավարտից հետո Թուրքիան կորցրեց իր արտաքին նվաճումների մեծ մասը, իսկ մնացած երկրամասերում` Հայաստանում, Կիլիկիայում, Միջագետքում, Պաղեստինում, Սիրիայում ապրող բնակչությունը ձեռք էին բերել որոշակի ազգային գիտակցություն և պահանջում էին սեփական մշակույթի ազատ զարգացման և քաղաքական ազատության հնարավորություն:Թուրքական կառավարությունը չէր կարող երկար ժամանակ հանդուրժել այս դրությունը և ուղիներ էր փնտրում դուրս գալու այս իրավիճակից: Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար կարևոր էր հասկանալ նաև այն հանգամանը,որ թուրքական կառավարությունը այս հարցում միայնակ ոչ մի հաջողություն չէր կարող գրանցել իր օգտին: Եվ չափազանց կարևոր էր խոշոր տերությունների բռնած քաղաքական դիրքորոշումն այս հարցում: Տերություններից միայն Ռուսաստանն էր, որ բացահայտ հանդես էր գալիս Հայկական բարենորոգումների կողմ, քանի որ այն միջոց էր Ռուսաստանի ձեռքին իր նվաճողական քաղաքականությունն առաջ տանելու համար: 20-րդ դարում Ռուսատանը փաստորեն դարձել էր Հայկական հարցի եզակի սուբյեկտ, այն առաջ մղող երկիր:

Գերմանիան  ունենալով  տնտեսական  և քաղաքական  շահեր  Թուրքիայում /մասնավորապես  Գերմանիան  հույս  ուներ  Կիպրոսի  կոնվենցիայի  օրինակով,  Մեծ  Բրիտանիայի  հետ  համատեղ  հանդես  գալ  Թուրքիայի  ասիական  շրջանների  ամբողջականության  երաշխավորի  դերում ` ընդդեմ  Ռուսաստանի  նկրտումների/ ստանձնեց  Թուրքիայի  պաշտպանի  դերը:
Անգլիան սարսափում  էր  դեպի   հարավ Ռուսաստանի  առաջխաղացումից  ու  նրա  դեմ  պատնեշ  էր  փնտրում: Այդպիսին  կարող  էր  լինել  Հայաստանը,  սակայն  Հայաստանի  անկախանալը  նաև  վտանգավոր  կարող  էր  լինել յդ  նույն   Անգլիանիիայի  համար:Եվ  Լոնդոնը  կողմնորոշվեց  ոչ  թե  հօգուտ  Հայաստանի,  այլ  Թուրքիայի: Դրա համար  էլ  աշխատում  էր  հայերի  դեմ տրամադրել  մեծ  տերություններին: Ֆրանսիան  խոսքով  պաշտպանն  էր  ճնշված  ժողովուրդդների, և  ազգերր  ինքնորոշման,  գործով  թուրքական  պետության  դաշնակիցն էր:

Ահա այս պայմաննեերում քննարկման դրվեց Հայկական հարցը, որին այս անգամ ևս վիճակված չէր իրականություն դառնալ, չնայած այն հանգամանքին, որ այս անգամ հայերը դիվանագիտական լուրջ և նախապատրաստված աշխատանք կատարեցին հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի գլխավորությամբ: Բանակցությունները ընթացան մի քանի փուլով. Դրանք սկսվեցին Ենի Քյոյում, բայց կողմերը համաձայնության չեկան, և բանակցությունները ընդհատվեցին` հետագայում դրանք վերսկսելու պայմանավորվածությամբ: Կարճ ժամանակահատվածում Հայկական հարցը դարձավ լուրջ դիվանագիտական պայքարի և բանակցությունների պայքարի թատերաբեմ, որից յուրաքանչյուր տերություն ցանկանում էր ճնշված ժողովրդի պաշտպանի քողի ներքո առավելագույն տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալ: Այստեղ ի հայտ եկավ Գերմանիայի <<հոգատարությունը>> Թուրքիայի և Հայկական հարցի նկատմամբ: Արդյունքում Հայկական հարցը վերածվեց ռուս-գերմանական բանակցությունների: Թուրքիան, զգալով մեծ տերությունների հովհանավորությունը, բացահայտ հայտարարում էր, որ չի պատրաստվում գնալ զիջումների Հայկական հարցում: Ռուսաստանի ջանքրով տերությունները` Թուրքիային պատժելու համար, որոշեցին տնտեսական ճնշում գործադրել նրա վրա: Եվ դա ի վերջո տվեց իր արդյունքը. 1914 թ. հունվարի 26-ին կնքվեց ռուս-թուրքական համաձայնագիրը` նվիրված հայկական բարենորոգումներին: Սակայն դեռ վաղ էր հուսալ, որ հայկական բարենորոգումները կդառնային իրականություն: Թուրքիան արհեստական ժամանակ էր տնտեսում, որպեսզի կարողանա խուսափել բարենորոգումների իրականացումից հայկական վիլայեթներում: Եվ ահա ստեղծվեց այդ առիթը. 1914թ. օգոստոսի 1-ին բռնկվեց առաջին համաշխարհային պատերազմը: Թուրքիան անմիջապես օգտագործեց հարմար առիթը և բարենորոգումները հետաձգեց անորոշ ժամանակով: Ահա այսպիսի ճակատագիր էր վիճակված Հայկական հարցին: