Էլեկտրադինամիկական չափիչ սարքեր


Էլեկտրադինամիկական սարքերի շահագործման սկզբունքը դրված է 2 կոճերի մագնիսական դաշտերի փոխազդեցության հիմքում։ Մեկը անշարժ ամրացված է, իսկ մյուսը ամրացված է համակարգի առանցքին՝ պտտվելու հնարավորությամբ։ Նկար (а)-ում պատկերված է էլեկտրադինամիկական չափիչ սարք։ Կոճ(1)-ը (այստեղ բաղկացած 2 մասից) անշարժ ամրացված է։ Շարժական կոճ(2)-ը սարքի առանցքին ամրացված է։ (3) հոսնքը հաղորդվում է սպիրալաձև զսպանակներով, որոնք միաժամանակ ծառայում են հակազդող մոմենտի ստեղծման համար։ Լարերով հոսանք հաղորդելու դեպքում կոճերը կստեղծեն մագնիսական դաշտեր, որոնք փոխազդում են միմյանց վրա, փորձելով շրջել կոճ(2)-ը այնպես, որ իր և կոճ(1)-ի մագնիսական դաշտերը ուղղությամբ համընկնեն։ Բացի կլոր կոճերից, հանդիպում են նաև սարքերի կոնստրուկցիաներ, որոնք ունեմ եռանկյունաձև կոճեր։ Յուրաքանչյուր կոճի մագնիսական դաշտը կախված է հոսնքից, այդ պատճառով երկու կոճերի հակազդող ուժը համեմատական է հոսանքի քառակուսուն։ Հետևաբար սարքի չափասանդղակը անհավասարաչափ է։ Այս սարքերի հանգստացումը էլեկտրամագնիսական արգելակներով չի կատարվում, քանի որ դրանց կիրառման դեպքում կառաջանար սարքի ցուցմունքների աղավաղում։ Դա բացատրվում է նրանով, որ կոճերի սեփական մագնիսական դաշտերը շատ փոքր են և էլեկտրամագնիսական արգելակի հաստատուն մագնիսի ուժեղ դաշտը սարքի աշխատանքի վրա ազդեցություն կունենար։ Միաժամանակ երկու կոճերում էլ հոսանքի ուղղության փոփոխումը չի փոխում հակազդող ուժի ուղղությունը։ Այդ պատճառով էլեկտրադինամիկական սարքերը օգտագործվում են, և՛ հաստատուն, և՛ փոփոխական հոսանքների շղթաներում։ Շղթաներում փոփոխակամ հոսանքի դեպքում այս համակարգի սարքերը ցույց են տալիս չափված մեծության գործող արժեքը։ Էլեկտրադինամիկակամ սարքերի ճշգրտությունը մեծ է (ճշտության մակարդակը 0,2-0,5) և այդ պատճառով նրանց սկսեցին օգտագործել ինչպես ստուգող սարքեր փոփոխական հոսանքը չափելու համար։ Սարքերի թերությունը դա բավականին մեծ չափով հզորության օգտգործումն է (ամպերմետրերում 5-10Վտ, վոլտմետրերում 7-15Վտ)։ Ծանրաբեռնվածության զգայունությունը և արտաքին մագնիսական դաշտի ազդեցությունը սարքի ցուցմունքների վրա, սեփական դաշտի թույլ լինելու պատճառով է։ Ծանրաբեռնվածության պատճառով սպիրալաձև զսպանակները կորցնում են իրենց առաձգականությունը և կարող են վառվել։ Նկ. (в)-ում էլեկտրադինամիկական սարք է պարզեցված տեսքով, որտեղ լավ է երևում կոճերի փոխդասավորությունը, նկ. (г)-ում էլեկտրադինամիկական սարք է անշարժ կոճով, որը բաղկացած 2 կիսակոճերից, որոնց մեջ տեղադրված է շարժական կոճը։