Մահվան Հոգեբանություն խմբագրել

Սոցիալական մահը արագացնում է կենսաբանական վախճանը

Հետազոտությունները ցույց տվեցին որ միջանձնային հարաբերությունների խախտումները կարող են քայքայիչ ազդեցություն գործել մարդու առողջության վրա`արագացնելով մահը:Մասնավորապես ամուսնալուծությունը: Պարզվում է ,որ ամուսնալուծվածների  շրջանում որոշ հիվանդությունններ ավելի  հաճախակի են հանդիպում :<<65 տ. Ավելի տարիքով ամերիկացի միայնակ տղամարդկանց շրջանում ,ընտանիք ունեցող  տարեկիցների  համեմատությամբ, 2 անգամ ավելի է թոքերի և ստամոքսի քաղցկեղի,10անգամ `թոքախտի և 7 անգամ ` լյարդի ցիրոզի հետևանքով  վրա հասնող մահացությունը: Բոլոր տարիքներում ինֆակտի հետևանք հանդիսացող մահացությունը զգալի չափով  ավելի բարձր է միայնակների ,քան ընտանիք ունեցողներիշ  շրջանում:

Անտարբերությունը և Մահվան արագացումը

Ժամանակակից աշխարհում ,խիստ հաճախակի են դարձել մարդկանց փոխադարձ օտարացումն ու ուրիշների կյանքի արժեզրկումը:Այս երևույթները հատկապես այն միջավայրում ,որտեղ մարդկանց միջև  չկան ազգային հոգեբանության ,էթնիկական պատկանելիության միավորող հզոր ուժեր:Այդ ուժերը կարող են թուլանալ նաև  տնտեսական բարեկեցության աճի հետևանքով ,երբ ամեն մի անձին  անհաս իր գոյությունն ու ապրուստը  կարող է հայթայթել առանձին ,երբ կախված չէ ուրիշներից ,այդ թվում նաև  հարազատներից ու ազգականներից;ՕՐԻՆԱԿ` 49 ամյա Պաուլո Պարիզին գտելեն անջատված հեռուստացույցի առաջ դրված բազկաթոռին  նստած ,մեռած վիճակում: Այդպես հանգուցյալը նստած է մնացել  2 տարի շարունակ :Հետաքրքրական է ,որ նրա բացակայությունը անհանգստացրել էր ոչ թե ազգականներին կամ հարևաններին ,այլ վերջերս նույն շենքում բնակություն հաստատած ընտանիքինպատկանող Տաքսա շանը:

Կյանքի  իմաստի կորուստը և անհատական մահը

Մարդու բարձրագույն հոգեկան պահանջմունքների շարքում նշանակալի տեղ է գրավում կյանքի իմաստի պահանջմունքը,որի բավարարումը միանգամայն անհրաժեշտ է նորմալ հոգեկան գործունեության պահպանման ,անձի զարգացման , գործունեության մեջ վարպետության ը բարոյական հասունացման հասնելու համար :Տոլստոյն իր<<Խոստովանանք>>-ում գրել է, որ կյանքի իմաստի կորուստը մահվան է հավասար:Կյանքի իմաստը կորցրած մարդը հայտնվում է հոգեբանական ճգնաժամի վիճակում :Իսկ որտեղ կա հոգեբանական ճգնաժամ ,այնտեղ կա առկա է նաև ներքին կամ արտաքին կոնֆլիկտ կամ էլ այդ երկուսը միասին,ճգնաժամը կոնֆլիկտի սրման ծայրահեղ աստիճանն է :Խոսքը հոգեբանական կոնֆլիկտի մասին է ,ապա այն ճգնաժամային է դառնում ,եթե անձն ունի կենսականորեն կարևոր պահանջմունք ,որը մինչ այդ,արգելքների հանդիպելով ,չէր բավարարում : Եթե հնարավորությունները սպառվում են ,եթե մարդն իր երկրային գոյության համար այլևս  որևէ հեռանկար չի տեսնում ,ապա ճգնաժամն ավելի խորն է ,մեռնելու ցանկությունն ` ավելի անկեղծ և ուժգին :Մահվան հետ կապված Խնդիրների հայտնի ուսումնասիրող Քյուբլեր-Ռոսսը պարզեց, որ սկսած այն պահից ,երբ նրանք իմանում են ,որ շուտով  մեոնելու են ,մինչև մահը, այդ մարդիկ անցնում են հոգեբանական փոփոխությունների  5 փուլերի`

1-փուլում հիվանդներն աշխատում են ժխտել իրականությունը ,ոչ մի կերպ չեն ցանկանում հավատալ ,որ իրենց վախճանը մոտ է: ՈՒսումնասիրվածներից  շատերը հայտարարել են ,որ ախտորոշումը սղալ է և իրենց  չի վերաբերում :

2-փուլը ` զայրույտի փուլն է : Հիվադները թշնամություն են դրսևորում  առողջ և երիտասարդ մարդկանց նկատմամբ ,իրենց խորապես վիրավորված են զգում .<<Ինչու՞ պետք է ուրիշներն ապրեն ,իսկ ես մեռնեմ>>,- ահա նրանց գանգատների ու տրտունջների հիմնական իմաստը :

3-փուլը` Քյուբլեր –Ռոսսն անվանել է <<ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ>> կամ <<ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ>> փուլ:Որոշ չափով կարծես հաշշտվելով մահվան անխուսապելիության գաղափարի հետ,հիվանդն այս փուլում մտածում է իր կիսատ թողած գործերը ավարտին հասցնելու մասին, առաջին հերթին իր մերձավորների առջև է, որ եթե այս գործերը լավ կարգավորվի ,ապա մահն ավելի ուշ վրա կհասնի կամ գոնե իր տառապանքները կթեթևանան :Իսկ եթե մեռնողը նաև հավատացյալ է ,ապա կարող է խոստումներ տալ Աստցուն և ղնդրել ,որպեսզի նա հետաձգի իր մահը:

4-փուլը ` դա մեռնողը հայտվում է  խոր ճնշվածության ,հոգեբանական դեպրեսիայի վիճակում .նա սկսում է կորցնել հույսը ,չի ցանկանում տեսնել մարդկանց ,խնդրում է,որ իրեն մենակ թողնեն իր վշտի ու տառապանքների հետ :Իսկ եթե հիվաանդը բավականաչափ  երկար է մնում մերձմահու շրջանում ,ապա նա կարող է հայտնվել նաև նրա վերջին `

5-փուլում ,որն անվանում են մահն ընդունելու ,անխուսափելի վախճանի հետ հաշտվելու և ներքին խաղաղության փուլ:այս փուլում գտնվելը ցանկալի է ,քանի որ թույլ է տալիս մարդուն մեռնել արժանապատվությամբ:

Քյոբլեր-Ռոսսը կարծում էր նաև  ,որ մեռնողին պետք է  թույլ տալ ,որ տառապի ,քանի որ միայյն տառապանքի միջոցով  նա կարող է հասնել մահվան անխուսափելիության հետ հաշտվելու ,մահը խաղաղությամբ ընդունելու փուլին:Հետևաբար  նա եզրակացնում էր ,որ նրա կյանքն արհեստականորեն  երկարացնելը ցանկալի չէ,եթե մոտալուտ մահն անխուսափելի է,իսկ ապրելը ` ծայրահեղորեն տառապալի է :

Էվթնազիա /Գեղեցիկ Մահ /

Այդպես են անվանում անբուժելի հիվանդ ,մահվան շեմին գտնվող մարդու մահը բժշկական միջոցներով  արագացնելու երևույթը:Տարբերվում են  Էվթանազիայի 2 տեսակ.

Ակտիվ ,դրական ,գործուն էվթանազիա` կատարելիս բժիկին իրագործում է անհուսալի հիվանդի մահն արագացնող նպատակաուղղված գործողություններ:

Պասիվ,բացասական,կրավորական էվթանազիայի` դեպքում բժիշկը դադարեցնում է այյն գործողություննրը,որոնց նպատակը հիվանդի կյանքի երկարացնելն էր,քանի որ դրանք արդեն անօգուտ ,անիմաստ է համարում:

Էվթանազիայի խնդրանքով բժիշկներին դիմել են նաև որոշ ականավոր անձինք ,ովքեր գիտեին այդ խնդրի գոյության մասին,խորհրդածել էին նրա շուրջ:Օրինակ` Զիգմունդ Ֆրոյդը ,ծանր հիվանդ ու տառապալի վիճակում,բերանի խոռոչի մի քանի վիրաբուժական գործողություններից հետո,խնդրել էր բուժող բժշկին`սրսկումներ կատարել և արագացնել իր մահը:

Հոսպիսների մասին

Դա հիվանդանոց է ,որը ստեղծվում է քաղցկեղով անհուսանելիորեն հիվանդ մարդկանց ,այդ հիվանդությունից մեռնողների համար:ԱՅս հիվադները տանջալից  ցավեր են զգում ,այնպիսի սարսափելի ցավեր ,որ այլևս չեն կարողանում մտածել ,վերհիշել ու վերլուծել անցյալը ,հանձնվել բարոյագիտական ղորհրդածություններից:Հոսպիսներում նման ցավերը  կանխվում են նարկոտիկների օգնությամբ ,բայդ դրանք այնպես են պատրաստվում ,որ նարկոմանների համար պիտանի չեն :Հոսպիսներում բժշկական օգնությունն այնպես է կազմակերպվում ,որպեսզի մեռնողի տառապանքներն առավելագույնս նվազեն ,անհետանա մահվան հանդեպ նրանց սարսափը:Այդ նպատակով ` պատրաստվում են հատուկ բուժքույրեր  և հրահանգիչներ,գիտեն թե մարմնի որ դիրքի դեպքում  են  ցավերն ավելի մեղմ լինում :Մեռնողների շուրջ ստեղծվում է ավելի հնարավորին չափ մեղմ,մարդասիրական մթնոլորտ: Այստեղ մեռնողը պետք է իմանա թե իրեն որքան է մնում  ապրելու,և միայն այս հարցի մասին Խ ոսակցությունները  խրախուսվում են :

Հոգեբանական Նույնացումը մեռածի հետ և անձի հոգեփոխությունը

Սա այն  երևույթն է ,երբ անձը  գիտակցորեն ցանկանում է կամ ենթագիտակցական հակում է հանդես  բերում լինել այնպիսին ,ինչպիսին  ուրիշն է ,իր համար նշանակալից ,հարգանքի և հիացմունքի  արժանի որևէ անհատ ; Գիտակցորեն թե ենթագիտակցորեն  նա ձգտում է ունենալ մույնանման մտքեր ,հույզեր,արժեքային  կողմնորոշումներ ու դիրքորոշումներ ,վարքի ձևեր,սոցիալական և և այլն :Այս երևույթն ակնառու կերպով  դիտվում է  երեխաների և ծնողների ,ղեկավարների և հուզականորեն հագեցված այլ փոխհարաբերություններում:Գոյություն ունի Հոգեբանական  նույնացման մեկ այլ տեսակ ևս , որն անմիջական նշաակություն ունի մարդկանց վրա իրենց սիրելի անձանց մահվան ,անվերադարձ կորստի պատճառած  ազդեցությունը  ճիշտ հասկանալու համար:Դա հոգեբանակն նույնացումն է  սիրո առարկայի  հետ,որին կորցրել ենքք:Ուրիշի մահն ,այսպիսով ,կարող է  խոր ազդեցություն  գործել մարդու կյանքի ողջ հետագա ընփացքի վրա ,նոր կողմնորոշում հաղորդելով  նրա գործունեության  ու հայացքների զարգացմանը :Որքան  ավելի խորն է մեռածի հետ կենդանի  մարդու հոգեբանական նույնացումը ,այնքան ավելի մեծ  են այդ  փոփոխությունները:Օրինակ` երիտասարդ հայրը գրեթե  չեր հետաքրքրվում իր  երեխայի կյանքով ու զարգացմամբ և հավանաորեն նրա հայրական սերն էլ խորը չէր  իր ազատ ժամանակը նա գերադասում էր անցկացնել ընկերների հետ:Բայց նրա հայրը` երեխայի պապը, պաշտե;ու աստիճան սիրում է փոքրիկին, ամեն օր զբոսանքի `էր տանում ,Բարց երբ պապը մեռավ ,երեխայի հայրը կարծես հոգեփոխվեց,հավատացած ենք  որ նա իսկապես հոգեկան  հեղաշրջում ապրեց:Երեխայի  հետ իր հարաբերություններում  նա սկսեց նույնպիսի  նվիրվածություն և քնքշություն հանդես բերել ,ինչպես  հանգուցյալ պապը:Այսպիսով` Կորցրած հարազատի  հետ հոգեբանական  նույնացումը մի մեխանիզմ է ,որն օգնում է մարդուն դուրս գալու ստեղծված  ծանր կացությունից ,ինչ որ չափով  ազատվել զրկվածության հոգեվիճակից  և միաժամանակ նպաստում է  նրա սոցիալ-հոգեբանական հասունացմանը:հատկապես այն դեպքում ,երբ կենդանի մնացողր գիտակցում է, որ բավարար չափով  չի գնահատել սիրել մեռածին:

Ապամարդկայնացում

Հարազատին կամ այլ նշանակալից ու սիրված մարդու կորցնելուց հետո առաջ եկած ծանր,տառապալի,ֆրուստրացնող  վիճակը հաղթահարելուայլ միջոցներ էլ  կան, որոնք,ինքնաբերաբար գործի են դրվում ,հենց որ մարդը հայտնվում է նման  հոգեկան վիճակում:Դրանցից մեկը ապամարդկայնացումն է :Սրա դեպքում մարդը փորձում է նսեմացնել տեղի ունեցածի նշանակաությունը,որոշ իմաստով  կարծես ժխտել իրականությունը:Այսպիսով  մարդը հասնում է մեռածի կամ տառապող  և օգնության կարոտ մարդու որոշ ապամարդկայնացման ,հոգեբանական տարածություն է ստեղծում իր և մեռածի կամ տառապող ,նախկինում սիրելի  մարդու միջև:Թուլացնում է նաև  իր սեփական բարձրագույն  մարդկային գծերն ու հուզական ապրումակցման ընդունակությունըը հոգեբանորեն իր համար ավելի տանելի է դարձնում կյանքը:Օրինակ  կարող են մեռածին <<անմահ>> հռչակել <<նա միշտ մեզ հետ է >>: Սա տառապալի իրականության,տեղի ունեցածի ժխտման մեխանիզմի գործողության դրսևորումն է:

Մինչև կլինիկական Մահը

Մահը ոչմիայն որակական թռիչք է օրգանիզմի կենդանի վիճակից դեպի մեռած վիճակ, այլ քիչ թե շատ տեվական կենսաբանական գործընթաց  որն ունի մի շարք փուլեր,որոնք առաջիններից մեկը նկարագրել է հայտնի ռեանիմատոլոգ-բժիշկ ռուս ակադեմիկոս  Նեգովսկին.

1.մինչհոգեվարքային կամ մերձմահու փուլ,այ  ունենում է տարբեր տևողություն ,օրինակ` Էլեկտրական հարվածի  ազդեցության տակ մարդու սրտի աշխատանքը կանգ է առնում միանգամից,ապա մինչհոգեվարքային շրջանը բացակայում է: ԲԱՅՑ Օր.երբ մարդը մեռնում է արյունահոսության ,թոքերի  անբավարար աշխատանքի  պատճառով,ապա մ.հ. շրջանը կարող է տևել մի քանի ժամ:

2.Մ.հ-ից Հոգեվարքի անցնելը  տեղի է ունենում  <<թերմինալ դադարի>> փուլի միջոցով,որի ժամանակ շնչառությունը հանկարծակի  անհետանում է ,իսկ ռեֆլեքսները մարում են :Տևում է 5 վարկյանից մինչը 4 րոպե:

3.Թերմինալ դադարին հետևում է Հոգեվարքը,որի սկզբում  դիտվում է օրգանիզմի բոլոր մարած ֆունկցիաների ուժեղացում :Մեռնողի միտքը մի կարճ ժամանակահատվածում դառննում է շատ պայծառ:

5.  այս փուլը `Կլինիկական մահն է,եթե մեռնողին չի  հաջողվում վերակենդանացնել ,ապա կլինիկական մահվան հաջորդում է Կենսաբանական մահը: Եթե հաջողվում է ապա  րա կյանքում սկսվում է  հետվերակենդանացման  փուլը,որի ընթացքում  կարող են դիտվել որոշ հիվանդագին երևույթները:Կլինիկական մահվան ժամանակ  առաջինը մեռնում է  նյարդային համակարգի առավել երիտասարդ ու բարձրագույն  բաժինը` գլխուղեղի կեղևը,հետո ողնուղեղը:Օր.` Խեղդվողի մոտ վերջում մեռնում է սիրտը ,իսկ շնչառությունը դադարում է մի փոքր ավելի ուշ: Այսպիով այն սկսվում է այն պահից երբ սրտի աշխատանքն ու շնչառությունը կանգ են առնումմ : Տևողությունը 4-5 րոպե է:

Օրգամիզմի սառեցուր և կյանքի տևողության հարցը

Կլինիկական մահը երկարատև դարձնելու համար  օգտագործվում է Օրգանիզմի սառեցման մեթոդը<<հիպոթերմիա>>,որը զուգորդվում է  ընդհանուր ցավազրկման հետ\; Այն կտրուկ իջեցնում է հյուսվածքներում թթվածնի ծախսը,դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացը,որի շնորհիվ մեծանում է թթվածնային քաղցի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը:Սառեցման միջոցով հնարավոր է  նաև երկար ժամանակով պահպանել մեռնողների որոշ առողջ օրգաններ և հետագայում օգտագործել վիրաբուժական  նպատակներով: