Մասնակից:Ani2002ani/Ավազարկղ

Իտալիայում

Իալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ հավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրա սավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիով բացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնում հատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ են սովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում է ածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով: Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ հնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայման կզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող` երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ: Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին՝ առավոտ կանուխ, աղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,- ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն է բերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինը կհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէ նաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է: Հեղիակ arsenkh