Կրոն և Օբյեկտիվիզմ խմբագրել

Կրոն խմբագրել

Կրոնը հիմնված է գերբնական ուժերի և աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի և նրանց երկրպագման վրա, այն նաև սահմանում է վարվելաձև ու վերաբերմունք հավատքի նկատմամբ։

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը(հավատ գերբնական ուժերի, էակների նկատմամբ), պաշտամունքը(սրա տարրերն են ծեսը, կրոնական տոներն ու զոհաբերությունը) և կազմակերպությունը։ Նախնադարում հասարակության հավատալիքների շարքում էին մոգությունը, կախարդությունը, ոգեպաշտությունը, տոտեմիզմը, ֆետիշիզմն ու անիմիզմը:

Օբյեկտիվիզմ խմբագրել

Ըստ օբյեկտիվիստական ուսմունքի՝ իրականությունը գոյություն ունի անկախ նրանից՝ մարդն ընդունում է դա, թե ոչ, ըստ դրա, մենք աշխարհից կարող ենք գիտելիք քաղել տրամաբանության միջոցով։ Ռենդն այս իսկ պատճառով իր փիլիսոփայությունն անվանել է երկրի վրա ապրելու փիլիսոփայություն։ Օբյեկտիվիզմի կարևոր դրույթներից մեկն այն է, որ մարդու կյանքի կարևոր նպատակներից մեկն է սեփական երջանկության ձգտելը, որը ռացիոնալ էգոիզմն է։